Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները

Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է միանալու «ԴասA գալահամերգ․ Hollywood Non-Stop» սիրված և սպասված համերգային ծրագրի առցանց ցուցադրությանը, որին երաժշտասերները կարող են հետևել հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Համերգին կհնչեն հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում