Կարեն Ասլանյանը, Սասուն Շախպարյանը և Վլադիմիր Պողոսյանը երգ են ձայնագրել՝ նվիրված հայոց բանակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչներ Կարեն Ասլանյանը, Սասուն Շախպարյանը և Վլադիմիր Պողոսյանը երգ են նվիրել հայոց բանակին և մարտերում զոհված զինվորներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տուն կգամ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակը Սասուն Շախպարյանն է: Նա բառերը գրել է Կարեն Ասլանյանի հետ: Գործիքավորումն իրականացրել է Արսեն Մանուկյանը: