Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի

Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am։ Հնդկաստանում դատարանը որոշում է կայացրել 16-րդ դարի մզկիթի տեղը վերածել հինդու տաճարի: Փաստորեն, տարածքի տաճարի վերափոխումը կսկսվի արարողությամբ, որին կմասնակցի Հնդկաստանի վարչապետը: Այս մասին գրում է Greek City Times-ը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը մեղադրվում է մահմեդականների նկատմամբ խտրական քաղաքականության մեջ: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ութթար Պրադեշ նահանգի Գերագույն դատարանը անցյալ տարվա նոյեմբերին որոշում կայացրեց Բաբրիի մզկիթի տարածքը տաճարի վերածման մասին։
Մոդին օգոստոսի 5-ին Այոդյա քաղաքում 40 կիլոգրամ քաշով արծաթե աղյուս կդնի՝ որպես տաճարի կառուցման համար հիմք:

Չնայած մահմեդականները 1528 թվականին կառուցել են մզկիթը, հինդուիզմում այս վայրը համարվում է Ռամի ծննդավայրը։

Նշվում է, որ դատարանը որոշել է թույլարտել տաճարի կառուցում, բայց նաև 5 ակր տարածք է տրամադրել մուսուլմաններին՝ մզկիթ կառուցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում