USD
EUR
RUB

«Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան

 

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը հանրակրթության պետական չափորոշիչների մեջ բազմաթիվ մտահոգիչ ու ռիսկային հարցեր է տեսնում։

Անկախ-ի հետ զրույցում նա ասաց, որ ամեն ինչ սկսվում է նպատակների և խնդիրների սահմանումից, սակայն այդ չափորոշիչներում հիմնավորված չէ ո՛չ առարկայի դասավանդման արդիականությունը, ոչ էլ նպատակներն ու խնդիրները, և երբ ուսումնասիրում ես չափորոշիչներում նշված վերջնարդյունքները, հասկանալի չէ, թե որ երկրի համար են դրանք գրված, և որ երկրի քաղաքացի ես դաստիարակում։

«Ամենավտանգավորն այն է, որ դրանք չեն արտացոլում և չեն հիմնավորում հիմնական վերջնարդյունքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակությունը»,-ասում է նա,-մինչդեռ ամեն մի առարկայի դասավանդում պետք է ծառայի նախևառաջ ՀՀ քաղաքացու դաստիարակությանը։ Դրա համար այդ չափորոշիչներում, որտեղ որ նշված է քաղաքացի, կողքին պետք է ավելացնել՝ ՀՀ, որովհետև մեր նպատակն առաջին հերթին ՀՀ քաղաքացի և հայ մարդ դաստիարակելն է»։

Որպես օրինակ Թոփուզյանը բերում է հայոց լեզուն, որտեղ իբրև հայոց լեզվի ուսումնասիրության հիմնական նպատակ՝ սահմանված է հետևյալը․ «բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցում»։

«Բայց հայոց լեզուն մեզ համար միայն դա չէ, այն ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման միջոց է: Հետևաբար հայոց լեզվի դասավանդման նպատակի սահմանումը պետք է լինի մայրենի լեզվի լիարժեք իմացության ապահովումը, ազգային ինքնության և աշխարհաճանաչողության բացահայտմանն ու ՀՀ քաղաքացու աշխարհայացքի ձևավորմանը նպաստելը»:

Կամ, օրինակ օտար լեզվի առարկայական չափորոշիչներում բացակայում են կարևորագույն խնդիր հանդիսացող «մայրենիի հիման վրա օտար լեզվի ուսուցումը կազմակերպելու» և «օտար լեզվով սեփական երկիրը, ժողովուրդը, պատմությունը, մշակույթը պրոպագանդելու» խնդիրները: «Այդ մասին ոչինչ չկա նաև առարկայի վերջնարդյունքներում: Դրա համար օտար լեզվի դասավանդման խնդիրների մեջ պետք է ավելացնել հետևյալ վերջնարդյունքը՝ սեփական ժողովրդի մշակույթը, պատմությունը, երկիրը ներկայացնելու և նրանց դերը համաշխարհային մշակույթում օտար լեզվով արժևորելու կարողությունը»:

Թոփուզյանը շեշտում է՝ կրթական չափորոշիչների արդյունքում մեր երեխաների մեջ պետք է սերմանվի նաև հպարտության և արժանապատվության զգացում։ «Օրինակ՝ վերցնենք, քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան և այլն։ Այդ առարկաները գոնե պետք է ունենան որոշ թեմաներ, որոնք հենց այդ նպատակն են հետապնդում՝ ի՞նչ են տվել մեր գիտնականներն աշխարհին։ Ուրիշ բան, եթե մենք բան չունենայինք ասելու։ Բայց երբ որ մենք դպրոցներ ենք ստեղծել և աշխարհին տվել ենք ինչ-որ բան, գոնե մեր երեխան դա պետք է իմանա»։

Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ օրինակ, «Հայոց պատմության» ծրագրում հայոց պատմության հասկացությունների կամ ենթահասկացությունների մեջ կա պայքար ձևակերպումը, բայց հստակ չէ, թե ինչ պայքարի մասին է խոսքը։ «Եթե ազգային ազատագրակամն պայքար է, գրեք հենց այդպես։ Փաստորեն, եթե խորը նայում ես, տեսնում ես, որ ազգային ազատագրական պայքարը փոխարինվել է կամ պայքար կամ կոնֆլիկտ հասկացողությամբ։ Կամ այդ նույն Հայոց պատմության հիմնական հասկացությունների մեջ դուրս են մնացել ընտանիք, դպրոց, եկեղեցի հասկացությունները»։

Թոփուզյանի խոսքով՝ առարկայի նպատակը չի հետապնդում սեփական ժողովրդին իր պատմությամբ դաստիարակելու անհրաժեշտությունը և ընդհանրապես ծրագրի բովանդակության, վերջնարդյունքների մեջ չեն նշվում ազգ, ազգային, հայ հասկացությունները:

Հայոց եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ տարրալուծելու հետ կապված՝ Թոփուզյանը գտնում է, որ իբրև առանձին առարկա՝ դա լրիվ այլ մտածելակերպ էր տալիս։ «Շատ բան կարելի էր փոխել այդ առարկայի մեջ, կարելի էր փոխել ծրագիրը, բայց ոչ թե այն հանել ու վերջակետ դնել։ Ինձ համար զարմանալի է, որ, օրինակ, Հայոց պատմություն առարկայի մեջ գրված է, որ սովորողը կծանոթանա Հայաստանի կրոնին։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի կրոն»։

Կամ, օրինակ, Թոփուզյանը գտնում է, որ պարտադրված պատերազի մեջ գտնվող երկրում Նախնական զինվորական պատրաստություն առարկան հանելն ու այլ առարկաների մեջ տարրալուծելը մեծ սխալ է։ «Այդ առարկան պետք է լինի առանձին, և դրա միջոցով պետք է տալ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի չափման չափորոշիչները։ Պետք է հասկանալ, որ առաջիկա առնվազն 20 տարվա ընթացքւմ մենք այս չափորոշիչներով ենք կրթելու սերունդ։ Եվ թող մտածեն՝ Աստված չանի, եթե պատերազմ լինի, այդ սերունդը կկարողանա՞ անել այն, ինչ արեց այսօրվա սերունդը։ Այ սա՛ պետք է հաշվի առնել»։

Փոխարենը, առանց հաշվի առնելու երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, առարկայական չափորոշիչների բովանդակության մեջ սողոսկել են Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների կրթությանը վերաբերող սկզբունքները:

«Կենսաբանություն» առարկայի 8-րդ դասարանի /13 տարեկան/ վերջնարդյունքներում նշված է՝ սովորողը պետք է կարողանա համեմատել արական և իգական սեռական օրգանների կառուցվածքն ու գործառույթը, նշել հակաբեղմնավորիչների տեսակները և դրանց գործածությունը՝ ելնելով նպատակից, բացատրել օրգանիզմի կարիքները և փոփոխությունները հետծննդյան շրջանից մինչև հասունություն, բացատրել որոշ սեռավարակների տարածման ուղիներն ու կանխարգելման եղանակները:

Իսկ 12-րդ դասարանի վերջնարդյունքներում նշված է՝ սովորողը պետք է կարողանա բացատրել, թե ինչպես են հերմաֆրոդիտները բազմանում, տարբերակել արտաքին և ներքին բեղմնավորումը, բերել օրինակներ, երբ սեռական բազմացումը առավել արդյունավետ է, քան անսեռը, նկարագրել էստրոգեն/պրոգեստերոն հակաբեղմնավորիչ հաբերի ազդեցության կենսաբանական հիմքը, քննարկել և գնահատել հակաբեղմնավորիչներ օգտագործելու կենսաբանական, սոցիալական և էթիկական կողմերը և այլն։

«Կա՞ այդ ուսուցիչը, որը պիտի կարողանա այս չափորոշիչներով երեխաներ պատրաստել։ Թե՞ ամեն մեկն իր երևակայության սահմաններում պետք է այս թեման դասավանդի»։

Ըստ Թոփուզյանի՝ առավել զավեշտալի են «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա» ու «Հայոց լեզու» առարկաների միջառարկայական կապերի պահանջները: «Մաթեմատիկա» առարկայից, օրինակ, պահանջվում է սեռավարակների տարածվածության և բեղմնականխիչների արդյունավետության վերաբերյալ տվյալները ենթարկել վիճակագրական վերլուծության։

Մանկավարժական համալսարանը «Հանրակրթության պետական չափորոշիչների ձևավորման և հաստատման Կարգ»-ի և առարկայական չափորոշիչների վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրել է ԿԳՄՍՆ՝ առաջարկելով խուսափել շտապողականությունից, վերանայել և վերամշակել թե՛ «Հանրակրթության Պետական Չափորոշիչների Ձևավորման և Հաստատման Կարգ»-ը, թե՛ «Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը», դրանք դնել մարզերում և մայրաքաղաքում մասնագիտական հանրույթի և հասարակության տարբեր շերտերի լայն քննարկմանը։

Թոփուզյանի խոսքով՝ հարցը պետք է նախօրեին քննարկման դրվեր նաև Հանրային խորհրդում, սակայն քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է։

Աղբյուր` Ter-hambardzum.net

Լրահոս
Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին Արմեն Ջիգարխանյանի բնակարանը կարող է տուն-թանգարանի վերածվել Շուշիից արվեստի գործերը տեղափոխելու առաջարկով «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10) Աշխատանքը Դա­դի­վան­քի հար­ցը Վե­հա­փառն է լու­ծել «Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը «Պար­բե­րա­բար ա­հա­զանգ­վել է Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի մա­սին, և ոչ թե ա­նու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել, այլ ան­տես­վել է» Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
website by Sargssyan