USD
EUR
RUB

Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am։ Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թույլտվությամբ օգոստոսի 1-ից իրենց գործունեությունն են վերսկսելու կինոթատրոնները, սակայն կորոնավիրուսից պաշտպանության համար անվտանգության կանոններին խստորեն հետևելը շարունակելու է պարտադիր մնալ: Կինոդահլիճում միայն ընտանիքի անդամները կարող են իրար կողք նստել, անծանոթները պետք է իրարից հեռավորության վրա գտնվեն, հայտնում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այցելուների համար 10 կինոնկարի պրեմիերա է նախատեսված։ Նշվում է, որ որոշ շրջաններում արդեն կինոթատրոնները սկսել են նոր պայմաններով գործել, որոշներին համաճարակաբանական իրավիճակը դեռևս թույլ չի տալիս։

«Շատ ուրախ ենք, որ մոսկովյան կինոթատրոնները վերաբացվում են։ Շատ կարևոր է երկրի համար, քանի որ սա փաստացի հիմնական շուկան է: Բոլորը սկսում են Մոսկվային նայել, բոլորն ուրախությամբ և զգուշավորությամբ են այդ պահին սպասում»,- նշել է կինոթատրոնների ղեկավարների ասոցացիայի տնօրեն Օլեգ Բերեզինը։

Նրա խոսքով՝ կինոթատրոնները բացվելուց առաջ այցելուների անվտանգության կազմակերպման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, անձնակազմի համար նոր պայմաններում գործելու դասընթացներ են անցկացվել։

Լրահոս
Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները
website by Sargssyan