USD
EUR
RUB

Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ

 

Սեւ մեծ թռչուն մը, սեւ ամպի նըման,
Մեծ սեւահեր գլխոյս վերեւ միշտ գայ ման:
Է՞ պահապանն իմ նա հրեշտակ. այլ սե՛ւ է.
Զերդ սեա՛ւ գիշեր, զերդ սեա՛ւ գեհեն, նա սե՛ւ է:

Սոսկատեսիլ սեւ թռչուն մ’է լայնաթեւ,
Կըտուցն երկայն. եւ չարաշուք որպէս դեւ.
Մարմնոյս վըրայ, մարմնոյս շուրջն յար թեւածէ.
Հիւծեալն իմ անձ – ասեմ – արդեօք մեռա՞ծ է:

Ճերմակ կէ՛տ մ’իսկ յիւր թեւս յաւէտ չերեւիր.
Ինքն իսկ է մութն, հոսէ փետրոցն արհաւիր.
Մագիլն է սե՛ւ, սո՛ւր,– անփայլակ ժա՛նտ դաշոյն.
Եւ՝թուի իմըն՝ կաղկանձէ զերդ անսուա՜ղ շուն:

Լայնատարած թեւօքն իմ լոյսն հատանէ.
Երկինքն է մռայլ, երկիրն արձակ զընտա՜ն է.
Համայնք յըստուերս. ըստուերք յայերս, յալիս, յանդս,
Ծածկէ յինէն ըզձիւնն իսկ հաւն եւ ըզշանթս:

Ոչ տեսանեմ զիմ դէմս. տըժգո՞յն եմ յաւէտ.
Կուսին ի դէմս ոչ ակնարկեմ լուսաւէտ.
Սեւ են աստղունք, սեւ է լըճակ, սեւ՝ շուշան...
Ի՞նչ ձայն է...– Սե՛ւ կաղկանձէ հաւն հանգոյն շան:

Եւ ինձ թըւի թէ կամ առ եզրն անդունդի՜ն,
Եւ թէ դըժխեմ հաւն հոտոտէ զցուրտն իմ դին.
Ինձ, ա՜հ, թուի թէ՝ սեւ թըռչնոյն հետ վիճին պայք.
«Ի բա՜ց» գոչեալ. մարմնոյդ՝ մեր ծոցն է հուսկ կայք:

Այլ է հըզօր, անագորոյն, անողոք,
Սեւ մեծ թըռչունն. ի զո՜ւր աղերսք կամ բողոք.
Իր թեւոց տակ մահահամբոյր, սեաւ, անհո՜ւն,
Կամ. տասն ամ է՝ հընչեց ժամն յամր իմ մահուն...:

Պայծառ գիշեր մ’էր... Մօտայի ժայռին վրայ,
Տասն ամ յառաջ, յանլո՜ւր մարտի, վա՜հ, կորա՜յ:
Յիս էր ոսոխս. նա կոչուէր Նիւթ, այլ խօսէր.
Աղաղակէր. «Ունա՜յն են կեանք, փառք եւ սէր»:

Դեռահասակ ու սիրավառ, յուսալիր,
Ոգորեցայ թըշնամւոյն դէմ. «Օ՛ն, ելիր,
Հոգիդ իմ. դեւն հալածէ՛, յաղթանակէ՛.
Ձայնեցի: Զո՜ւր: Իմացայ թէ դատարկ է...:

Եւ Նիւթն յայնժամ զարեւս եւ զալս ետ ընդ ետ
Ցոյց ինձ տըւեալ, աղաղակե՛ց. «Ե՛ս եմ պետ.
Տիեզերաց ե՛ս յաւիտեան իշխեմ միայն».
Եւ ի խորոց ալեաց լըւայ քաղցրի՜կ ձայն...:

Նիւթ, Նիրվանա, կորուսին զիս այն գիշեր.
Նընջէ՜ր Աստուած, եւ էր հոգեակս ալ մաշե՜ր.
Լուսնին վրայ սեւ տեսայ μիծ փոքր, անսովո՜ր,
Որ մեծացաւ, ինձ մօտեցաւ, ահաւո՜ր:

Մեռած էի՜: Գիշակեր անգղն էր այն բիծ,
Որ երկնայած այն դիակէն՝ լուսնէն՝ ինձ
Եկաւ, գըգուեալ ու հոտոտեալ ու լիզեալ
Ըզծոցն իմ մերկ, ուր կա՜յր Յիսուս խաչելեալ...:

Եղերական այն սեաւ հաւուն թեւոց տակ
Շըրջիմ յերկրի. Նա՜ պահապանն իմ հրեշտակ.
Ո՛չ եւս կուրծքիս վրայ խաչ, կուրծքիս ալ ետեւ
Չի՜ք սուրμ հաւատք: Ես դիակ մ’եմ մըշտատեւ:

Լուսնին նըման,– հայի՛մ, հիւծի՛մ թէ մեծնա՛մ,–
Միշտ դիակ մ’եմ. ընդ սեա՜ւ թեւօքն յար գընամ.
Անգեղ միս տամ, թէեւ մանկանց ալ դասեր.
Եւ սարսռի՜մ միշտ, յորժամ լըսեմ ըզձայն «Սէ՜ր»:

Զիս սեւ թըռչունն այն գիշատէ կենդանւոյն:
Փըրկեցէ՛ք զիս. չե՜մ դիմանար այս ցաւոյն:
Ա՛հ, չեմ մեռեալ լիովին, զի... սիրե՜մ դեռ.
Չեմ ես դիակ. Ո՞չ. զի... կոչեն բնաւք զիս Նե՜ռ:

Ա՛հ, սեւ թըռչուն. տասնեակ ամ է. ալ չէ՞ բաւ.
Մարմինս, աւա՛ղ, լափուելով յար՝ չը հատա՞ւ:
Ա՜հ, սեւ թըռչուն. ա՜հ, սեւ երկին, սե՜ւ երկիր,
Ալ բա՜ւ է: Ժամ է որ լինիմ ափ մը կի՜ր...:

Լրահոս
Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները
website by Sargssyan