Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել

Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Էրմիտաժը սկսել է խմբային շրջայցեր իրականացնել Ձմեռային պալատի և Գլխավոր շտաբի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» -ն՝ վկայակոչելով թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:

Նրա խոսքով՝ էքսկուրսիաների համար հատուկ ընթացակարգ կասհմանվի և տուրիստները հինգ հոգանոց խմբերով կկարողանան մուտք գործել Էրմիտաժ։

Պիոտրովսկին նշել է, որ ապագայում թանգարանն աստիճանաբար մեղմելու է սահմանափակող միջոցառումները։

Նա նաև հիշեցրել է, որ մինչև 7 տարեկան երեխաները կարող են անվճար այցելել թանգարան, այլ արտոնյալ խմբերը կարող են անվճար այցելել թանգարան յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին։

Ներկայումս այցելելու համար բաց են նաև «Ստառայա Դերևնյա» վերականգնման և պահպանման կենտրոնը, Մենշիկովի պալատը և ճենապակի գործարանի թանգարանը: Անհատ այցելուների համար շրջայցերն անցկացվում են յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում