USD
EUR
RUB

Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ Երևանի օղակաձև այգում ամփոփեց պատկերագրված հոդվածով գլխիվայր տեղադրված 5 վիշապաքարի դիրքն ուղղելու աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վիշապաքարերի դիրքի ուղղման աշխատանքները սկսվել են դեռևս հուլիսին։

Աշխատանքների ամփոփման ժամանակ ներկայացվեց այգում ուղղահայաց տեղադրված վիշապաքարը։ Ներկա էին ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ԳԱԱ ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։

«Համաշխարհային մշակույթի մեջ վիշապաքարերը բացառիկ երևույթ են, իսկ Հայաստանի տարածքում վերջին տարիներին փաստագրվել է մոտ 100 վիշապաքար, որոնցից 18-ը տեղաշարժվել են բուն բնակավայրից և հայտնվել ՀՀ տարբեր վայրերում»,- ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ նշված 18 վիշապաքարից 5-ը ոչ միայն տեղաշարժվել էին, այլ նաև սխալ դիրքով տեղադրվել. դրանցից մեկը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում։

«Դրանցից մեկն, օրինակ, գլխի վրա մխրճված է եղել բետոնի մեջ, մյուսը՝ հորիզոնական դիրքով պառկեցված։ Հիմա մեր խնդիրն էր այդ հինգ վիշապները բերել իրենց իրական դիրքին՝ թեև դրանք իրենց բնօրրանում չեն գտնվում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջին քայլն էր։ Մենք բետոնից ազատեցինք և ճիշտ դիրքով դրեցինք այդ վիշապաքարերը։ Բարերարների աջակցությամբ կարողացանք գլուխ բերել այս գործը»,- նշեց փոխնախարարը։

Բոբոխյանն էլ տեղեկացրեց՝ վիշապաքարերը հուշարձաններ են, որոնք իրենց բնույթով նման են խաչքարերի։ Նրա խոսքով՝ դրանք բացառիկ հուշարձաններ են համաշխարհային ժառանգության տեսանկյունից։

«Վիշապաքարերը կառուցվել են Ք.ա․ 3-րդ և 2-րդ հազարամյակներում, և բացառիկ արժեք են ներկայացնում։ Վերջին 10 տարում վիշապաքարերը ինտենսիվ հետազոտվում են՝ թեև այդ հետազոտությունները սկսվել են դեռ 100 տարի առաջ: Այս քարը գալիս է Գեղամա լեռներից, հայերը կոչել են վիշապներ, եզդիները կոչել են աժդահա յուրդ։ Սակայն կա նաև սախուրակ անունը, որը և մենք ցանկանում ենք վերականգնել»,- ասաց Բոբոխյանը։

Նա ընդգծեց, որ վիշապաքարը հայտնաբերվել է 1909 թվականին և տեղափոխվել Երևան 1970-ին։

«Ըստ էության, տեղափոխողները փորձել են նախնական լանդշաֆտը վերականգնել։ Դա եղել է Գեղամա լճի մոտ, ինչը վիշապաքարերի համար կարևոր նշանակություն ունի։ Տեղափոխելն ի սկզբանե սխալ է եղել, բայց գոնե այդ ձևով հնարավոր է եղել փրկել վիշապաքարերը»,- ասաց ԳԱԱ ՀԱԻ տնօրենը։

Նրա խոսքով՝ կա տեսակետ, որ խաչքարերը հենց վիշապաքարերի հիման վրա են ստեղծվել: Նման տեսակետ է հայտնել հետազոտող Նիկողայոս Մառը՝ վիշապաքարերը հայտնաբերողը։

Լիլիթ Դեմուրյան

 

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan