Մուշեղ Իշխան․ Տապանագիր

Մուշեղ Իշխան․ Տապանագիր

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,
Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա,
Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա …

Կատարում՝ Արթուր Մեսչյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում