«Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել»

«Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել»

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ 2019 թվականին «SNKH» ճարտարապետական արվեստանոցը հաղթել է միջազգային մրցույթում և իրավունք վաստակել նախագծել և կառուցել Մոսկվայում «Գարաժ» մշակութային կենտրոնի ամառային կինոթատրոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արվեստանոց» ստուդիայի հիմնադիր Արսեն Շուռ Կարապետյանը։

«Պատմությունը գուգլում կա՝ ամեն տարի մրցույթով նորն են կառուցում, զիլ գաղափար է։

Սա շատ լավ նվաճում է բոլորիս համար, հեղինակավոր մրցույթ, կարևոր կենտրոն։ Աշխատել են վիրուսի պայմաններում՝ հեռակա, ռուսաստանցի կոնստրուկտորի հետ իրականացրել են մի բան, որի ոչ փորձը, ոչ գիտելիքը չեն ունեցել, քանի որ Հայաստանում նման օրինակ կառուցվածք ոչ ոք չի իրականացրել (կամ գոնե ես տեղյակ չեմ), ու շատ զիլ ստացվել է։ Ու շատ լավ արձագանքի արժանացել։ Եվ (գաղտնի ինֆորմացիա) պատվիրատուն էր շատ գոհ մերոնց աշխատանքից, ընթացքից՝ համեմատելով նախկին տարիների հետ։

Եվ ի՞նչ, հայկական թերթերում կարդացե՞լ եք, հեռուստացույցով տեսե՞լ եք, ճարտարապետների պալատը հրավիրել շնորհավորե՞լ է կամ կառավարության համապատասխան մարմինները։ Չէ, մի քանի շեյր ընկերներից։ Դե բա հո Գոլոսում երգել չէ, որ ցնցի համացանցը։ Ու հենց էդ պատճառով էլ ժամանակավրեպ քաղաքաշինական նաֆթալինի մեջ ենք, XXI դարնա՝ 21 հարկանի շենք ենք կառուցում, վրեն հարյուր տոննա ցեխով քար կպցնում»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում