USD
EUR
RUB

Պարույր Սևակ. Անտառի վեպը

 

Ծերունի թեղին ու ջահել թխկին,
Թեքվելով իրար
Եվ արև տալով
Իրենց ստվերում դողացող ծաղկին՝
Զրույց են անում,
Մի զրույց անծա՜յր:

Կանաչ բացատից,
Ուր տաք է, պայծառ,
Ոտներս ինձ կրկին թավուտ են տանում:

Ականջս անտառի խոսք ու զրույցին՝
Ես քարանում եմ,
Օ, ո՛չ… կոճղանո՜ւմ:

Դարավոր կաղնին
Ասես մի ինչ-որ երգ է մռմռում կանաչ քթի տակ,
Մի նախնադարյան՝
Բոլորի՜ կողմից մոռացված մի երգ,
Մի ե՛րգ,
Որ գուցե չէր էլ հասցրել կոչվել երգ,
Մի ե՛րգ՝
Նախամարդկային ինչ-որ բառերով,
Որ տաշված էին,
Բայց ընդամենը քարե կացնի չափ,
Որ տաշված էին,
Եվ բնա՜վ մաշված…

Վիպասանում է անտառը կարծես,
Ասքեր է հիշում,
Որոնք աշխարհում
Երբեք չեն հագել բառե նեղ շապիկ
Ու քայլ չեն փոխել տառե ոտքերով:

Վիպասանում է անտառը կարծես,
Մի վեպ է պատմում,
Մի վեպ հնօրյա՛,
Մի վաղընջակա՛ն – անհա՜յտ առասպել,
Մի ավանդությո՛ւն՝
Արշավի մասին սառցադաշտերի,
Նրանց սպիտակ ահեղ վաշտերի
Նահանջի մասին,
Նահա՛նջ,
Որ անշուշտ նահանջ չէր կոչվում.
Կա ուրի՛շ մի բառ,
Որ ջրհեղեղի հին իմաստն ուներ…

Ու լուռ լսում են անտառի որդիք,
Լսում են պապին՝
Աչքերը չռած,
Դունչերը ծռած,
Եվ մամոնտների ահեղ ոտքի տակ
Չեն տեսնում նրա՛ն,
Որ մինչև անգամ դեռ չունի անուն,
Եվ հետո՛,
Հետո՛,
Շա՜տ ու շա՜տ հետո
Պիտի «մա՛րդ» կոչվի…

Խռոված քամին՝
Հետաքըրքրված կաղնու վիպումով,
Խռովվածությունն արդեն մոռացած,
Բերնին մի տերև՝
Հիմա քարացած
Ականջ է դնում:

Իսկ իմ հոգու մեջ
Զարթնում է հանկարծ անհա՛յտ մի թախիծ,
Մի հազարամյա անանո՜ւն կարոտ,
Որ բազո՜ւմ դարեր քնած է եղել,
Ինչպես մետաղը՝
Որձաքարի մեջ,
Ինչպես կրակը՝
Ատոմի գրկում…

Ու թվում է ինձ.
- Ծառերի խորունկ ճեղքերն էլ արդեն
- Ճեղքեր չեն բնավ,
- Այլ սեպագըրեր անհայտ մի լեզվի:

Ու թվում է ինձ.
- Այնտեղ, ուր շուքից
- Գետակի ջուրն է ասես սևանում,
- Իրենց ոտերն են հիմա լվանում
- Ո՛չ ժայռեր փռչոտ,
- Այլ վայրենինե՜ր,
- Այն էլ՝ մի ցեղից,
- Որ չունի անգամ վերջին մոհիկան:

Ու թվում է ինձ.
- Այս լիճը փոքրիկ
- Ո՛չ թե պարզապես լճակ է, որ կա,
- Այլ հենց մոհիկա՜ն՝
- Վերջի՛ն մոհիկանն այն սառցադաշտի,
- Որ դարեր առաջ եղել է այստեղ…

Ու թվում է ինձ,
- Որ այսպես՝
- Կանգնած կանաչ բացատում,
- Ուր որ է ես էլ, ուժով մի կախարդ,
- Արմա՛տ կձգեմ,
- Կհագնեմ սաղա՜րթ…

29.IV.1959թ. Մոսկվա

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan