USD
EUR
RUB

«Սպանված աղավնին» բոլոր ժամանակների համար է

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Վերջերս «Արմավ» հրատարակչությունում լույս է տեսել «Դասական մատենաշար»-ի հերթական գիրքը` Նար-Դոսի «Սպանված աղավնին»։ Ինձ հետ զրույցում հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանն ասել է, որ այս մատենաշարն ունի մի շարք առանձնահատկություններ եւ գաղափարական լայն ընդգրկումներ, քանի որ մատենաշարով լույս են տեսնում այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Սպանված աղավնի», «Մանոն Լեսկո», «Տարաս Բուլբա», իսկ շուտով՝ «Երեսնամյա կինը», «Շագրենի կաշին»:

«Սպանված աղավնին» հուզիչ վեպ է սիրո եւ ողբերգական ճակատագրերի մասին։ Իրադարձությունները պատկանում են ժամանակի հակասական բարքերին ու դրանց դեմ մարդու հոգու ազատության պայքարին։ Կյանքի բազմաշերտ ընթացքը ամբողջացված է այս գրքում, որը պետք է ամեն գիտակից մարդ իր մեջ արմատավորի: Ապրելու ընթացքում շատ են լինում վայրիվերումներ, սակայն մարդու ճիշտ քայլերը լավագույնս կարող են ճիշտ ուղի բացել կյանքում:

«Առաքինությունները հնարել են մարդիկ, իրենց վատ ներքինը ծածկելու համար»,-այս գրքի կարեւորագույն մտքերից է: Առհասարակ, Նար-Դոսը սեր-ճակատագիր համատեքստում ընդգծել է կյանքի դառնություններին ժամանակի ընթացքում հարմարվելու կարեւոր նախադրյալը:

«Գրքերի աշխարհը բոլորովին այլ է: Չնայած այսօր շատերը նախընտրում են էլեկտրոնային տարբերակով ընթերցել տարբեր գրքեր, սակայն տպագիրը մնում է իր բարձրության վրա, քանի որ այլ զգացողություն է գիրքը ձեռքերով բռնելն ու կարդալը: Ինձ թվում է՝ այդպես գիրքը ներդաշնակվում է մարդու հոգու հետ»,- ասում է Ա. Քոչարյանը:

«Լռողները միշտ խելոք են լինում: Մինչեւ անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է. կնշանակի` այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է»,- անտիպ մտքերի խտացումով տարբերվող գրողի բանաձեւը կյանքի ճանապարհի խորդուբորդություններն են: Այսչափ հուզիչ պատմությունը, բազմաբովանդակ ասելիքով հարստացնում է մեր գրականության բազմադարյան էջերը:

«Արմավ» հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում ցայսօր արդի ստեղծագործություններին, հետամուտ է հաստատուն գրականության պահպանման իր քայլերում: Մեր զրույցի վերջում Ա. Քոչարյանն ավելացրեց, որ առաջիկայում շատ ծրագրեր կան, որոնց բացն իսկապես զգացվում է, եւ ամեն ինչ կանեն, որ ընթերցասեր հանրությանն ապահովեն իրական գրքերով:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan