USD
EUR
RUB

Տոնացույցը՝ որպես ազգային ինքնության արտահայտման միջոց

 

Հազարամյակներ ի վեր անհատի, համայնքի, երկրի կենսագործունեությունը կազմակերպելու կարևորագույն նախապայմաններից մեկը եղել է ժամանակի արդյունավետ տնօրինումը: Ելնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկություններից՝ տարբեր քաղաքակրթություններ և ժողովուրդներ ստեղծել են ժամանակը հաշվարկելու զանազան եղանակներ ու համակարգեր, որոնցից այսօր ամենահայտնին օրացույցն է: Օրացույցերն ունեցել են այլ կարևոր գործառույթներ ևս. ժողովրդի տնտեսական զբաղմունքների, քաղաքական կյանքի, մշակութային ինքնատիպության, կրոնական պատկերացումների ուսումնասիրության ընթացքում ուշագրավ բացահայտումներ կարելի է անել օրացույցի միջոցով։ Հայերը, աշխարհի հին ժողովուրդների նման, նախաքրիստոնեական անցյալում ունեցել են իրենց օրացույցը: 

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հչակելուց հետո հիմք է դրվում նաև քրիստոնեական օրացույցին: Հայոց եկեղեցական օրացույցը, որը շատ ավելի հայտնի է «Տոնացույց» անվամբ, ըստ ավանդության, սկսել է կազմավորվել Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ: V դարում Սահակ Պարթև Հայրապետը կատարել է «Տոնացույց»-ի առաջին պաշտոնական խմբագրումը, որում ընդգրկվել են Քրիստոսի Ծնունդը, Հարությունը, Համբարձումը, Աստվածածնի և Խաչի տոներից մի քանիսը, Մեծ պահքը և այլն: Դարերի ընթացքում Հայոց հայրապետների կարգադրությամբ «Տոնացույց»-ը համալրվել է Տերունական, այսինքն՝ Հիսուսին, Աստվածամորը, Խաչին, Եկեղեցուն նվիրված նոր տոներով, հայազգի, համաքրիստոնեական, աստվածաշնչյան սրբերի հիշատակի, ինչպես նաև պահքի օրերով, որոնք բաշխված են տարվա 365 օրերի մեջ: Հայոց եկեղեցական «Տոնացույց»-ի վերջին պաշտոնական խմբագրումը կատարել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը՝ 1774 թ.: Փաստորեն, քրիստոնեական «Տոնացույց»-ի հիմնական նպատակը դառնում է Քրիստոսի կյանքը, սրբերի վարքն ու նահատակության պատմությունները տարեկան պարբերականությամբ մարդկանց հիշեցնելով ժողովրդի մեջ արմատավորել քրիստոնեական գաղափարախոսությունը և գիտակցությունը։

«Տոնացույց»-ն արտացոլում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանական կողմնորոշումը: Այսպես. պատահական չէր այն, որ VI դ․ վերջից տոների շարքում հիշվում է նաև Վարդավառը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Բյուզանդական կայսրությունը ձգտում էր Հայ Եկեղեցում ամրագրել քաղկեդոնականությունը: Հաստատելով Պայծառակերպության տոնը՝ Հայ Եկեղեցին վերահաստատում էր իր քրիստոսաբանական դիրքորոշումը: Եթե քաղկեդոնական դավանանքի առանցքում Հիսուսի երկու բնությունների հարցն էր դրված, ապա Պայծառակերպությամբ Հիսուսի մարդկային բնության մեջ միաժամանակ տեսանելի էր դառնում աստվածայինը, մեկ անձում երկու բնությունների անխառն, անշփոթ լինելը, ինչը հակասում է քաղկեդոնական դավանաբանությանը:

Եկեղեցական «Տոնացույց»-ն ունի ևս մի կարևոր առանձնահատկություն․ սրբացվում և «Տոնացույց»-ում ընդգրկվում են աշխարհիկ, սակայն «վասն հավատոյ» նահատակվածները, ինչպես, օրինակ, Վարդան Մամիկոնյանը և Ավարայրի հերոսները, ժողովուրդը՝ ի դեմս Վարդանանց պատերազմի նահատակների և Հայոց մեծ եղեռնի զոհերի։ Այսպիսով, օրացույցի միջոցով Եկեղեցին յուրաքանչյուր տարեշրջան ժողովրդին հիշեցնում է ազգային հերոսների մասին, և արթուն պահում սեփական հայրենիք ու հերոսներ ունենալու գաղափարը: Այսկերպ արտահայտում է իր դիրքորոշումը և հոգում ժողովրդի գաղափարական կողմնորոշման հարցերը՝ նպաստելով ազգային գաղափարախոսության ձևավորմանն ու ամրապնդմանը:

Օրացույցում արտացոլված է յուրաքանչյուր օրվա ծիսական պատկերը՝ սուրբգրային ընթերցվածներ, շարականներ, աղոթքներ, քարոզներ և այլն: Այդպիսով, Հայ Առաքելական Եկեղեցու՝ աշխարհի տարբեր ծայրերում հաստատված թեմերը տեղյակ են լինում հայոց հավատքի կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած տոնածիսական կարգին, ինչը Էջմիածնի շուրջ համախմբվելու կարևոր կռվան է:

«Տոնացույց»-ում արտացոլված Հայ Եկեղեցու ծիսական առանձնահատկություններից է հինգ տաղավար տոների ամրագրումը, այդ տոներին նախորդող և հաջորդող ծեսերի հիշատակումը, ինչպես՝ նախատոնակ, ճրագալույց, մեռելոց և այլն: Առանցքային է Ծնունդը և Մկրտությունը մեկ օր՝ հունվարի 6-ին նշելը և մյուս շարժական տոների ժամկետները հաշվարկելու եղանակները:

«Տոնացույց»-ը կատարում է նաև տնտեսական տարվա կարգավորման դեր, և պատահական չէ, որ դրանում տեղ են գտել նաև ժողովրդական տոմարի ձևակերպումներ, ինչպես՝ «Սկիզբն յիսուն աւուրց երկրորդ մասի ձմերան», «Սկիզբն պառաւաց ցրտոյն», «Միջինք» և այլն: Հայերեն առաջին տպագիր օրացույցում՝ «Պարզատումար»-ում, որը հրատարակվել է 1513-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի հիմնադրած առաջին տպարանում, հիշատակվում են նաև ժողովրդական մշակույթի այլ դրվագներ՝ կապված եղանակային կանխատեսումների, երազների հետ և այլն:

Այսպիսով, եկեղեցական «Տոնացույց»-ը կատարում է ոչ միայն ժամանակի հաշվարկն ապահովելու, այլ նաև եկեղեցական և ժողովրդական սովորությունները փոխանցելու, ինչպես նաև ժողովրդի հոգևոր, գաղափարական և ազգային ոգին մշտարթուն պահելու և աշխարհասփյուռ հայերի միասնականությունն ապահովելու գործառույթ:

Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը
website by Sargssyan