USD
EUR
RUB

Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Հայաստանի Ազգային պատկերասրահը երկար դադարից հետո վաղը վերաբացվում է: Առաջնորդվելով ՀՀ պարետի N 253 որոշմամբ՝ թանգարանի այցելուները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝
թանգարանում այցելուները պարտադիր պետք է կրեն դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Այցելության ժամերն են 11.00-20.30։

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ վաղը վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն բաց կլինի ընդամենը 4 օր: Նախքան արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Ցուցահանդեսը բացվել է մարտի 7-ին, պետք է գործեր մինչև ապրիլի 26-ը, սակայն համավարակով պայմանավորված պատկերասրահը փակ էր։

Լրահոս
«Սիրտն իմ». Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, մտքերը, հիշողությունը ամփոփվեցին նոր ֆիլմում Caucasus Heritage Watch-ն ահազանգել է Արցախում Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին` բացատրություն պահանջելով Ադրբեջանից Շենգավիթի պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը Արվեստը՝ զգացմունքների գիտություն. Վալմարը հանրությանը ներկայացրեց «Պայքար» շարքը ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ ԵՒ ԱՆՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ ԱՊԱԳԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԴԱՍԵՐ ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանն 80 տարեկան է Երանելի Սարգիս Շնորհալու խոստովանությունը Ազգային պատկերասրահում բացվեց նոր Հաղպատի և Սանահինի վանական համալիրների մասին ցուցահանդես Աղոթք՝ շշուկով կամ մտովի «Մասունքներ, որ լուռ չեն» Թիֆլիսի Ներսիսյան դպրոց Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը Երևանում 10-րդ անգամ կնշվի Ջազի միջազգային օրը Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության Հույսի շող՝ քովիդի ու պատերազմի մղձավանջում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ռոստովում խորհրդանշական համերգ կկազմակերպվի Համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակին Արմենուհի Սիսյան Շուշին 1902թ. փետրվարին Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» ցուցահանդեսի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը Աստծունը՝ Աստծուն (Մատթ. 22:15-22, Մարկ. 12:13-17, Ղուկ. 20:20-26) Հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխության «Գլխավոր լուրեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Արցախյան պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» շարքը Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան Մեծ Հայքի 12-րդ նահանգը՝ Ուտիք աշխարհի հոգեվոր ժառանգությունը «Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան. այն ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում (տեսանյութ) «Հաշտվեցե՛ք Աստծու հետ» ՀայաստանՀայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակումի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում Սամվել Կոսյան․ Խաղադրույք Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանումը» դեբյուտային ֆիլմն ընդգրկվել է Կրակովի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում կհնչեն Մանսուրյանի, Լուչանո Բերիոյի, Կոմիտասի ստեղծագործությունները Ընթերցողներին նոր հրատարակությամբ կներկայացվի Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» Պատերազմի հետեւանքները բնավ ներդաշնակ չեն պայծառ ապագա կառուցելու մեր տեսլականի հետ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Երկրի հարցը» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը 24TV-ի եթերում (տեսանյութ) Աստվածային կարեկցանք Նկարիչ Լեմս Ներսիսյանը «Էրգիր Ավետյաց» ցուցադրությունը նվիրեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը (լուսանկարներ)
website by Sargssyan