Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում :

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել:

Քանդակն ամբողջությամբ բրոնզից է, կողքերը և հետնամասը քարային լուծումներ ունեն: Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն առայժմ աշխատում է նախնական` կավե օրինակի վրա: Դրանից հետ կլինեն գիպսային աշխատանքները, որից հետո կուղարկվի Եկատերինբուրգի ձուլարան:

Նախագիծն իրականացվում է կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել: Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի Բեյրութի փողոցից դեպ Զաքյան փողոց ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում: Երևանի ավագանու առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացվի: Ավագանու անդամները հանդիպել են հեղինակի հետ, հետաքրքրվել աշխատանքի ընթացքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում