Կինոյի երկրպագուները հայկական լավագույն ֆիլմերը կդիտեն բացօթյա հարթակում

Կինոյի երկրպագուները հայկական լավագույն ֆիլմերը կդիտեն բացօթյա հարթակում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։

Տոմսերից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 27-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում