USD
EUR
RUB

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որ պատվովճարներ կստանան

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: ԿԳՄՍ նախարարության առաջարկով` ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:

Նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն ՀՀ հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել ՀՀ և նախկին ԽՍՀՄ պատիվը և այսօր էլ ՀՀ քաղաքացիներ են:

Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

Օլիմպիական խաղեր

1․Էդուարդ Ազարյան
1-ին տեղ
200,000.00
2․Արմեն Նազարյան
1-ին տեղ
200,000.00
3․Էդուարդ Միքայելյան
2-րդ տեղ
140,000.00
4․Յուրի Սարգսյան
2-րդ տեղ
140,000.00
5․Արմեն Մկրտչյան
2-րդ տեղ
140,000.00
6․Միհրան Հարությունյան
2-րդ տեղ
140,000.00
7․Սոս Հայրապետյան
3-րդ տեղ
100,000.00
8․Յուրի Պատրիկեև
3-րդ տեղ
100,000.00
9․Հրաչիկ Ջավախյան
3-րդ տեղ
100,000.00
10․Գևորգ Դավթյան
3-րդ տեղ
100,000.00

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

11․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
200,000.00
12․Սերգեյ Մովսիսյան
1-ին տեղ
200,000.00
Աշխարհի առաջնություն
13․Նշան Մունչյան
1-ին տեղ
100,000.00
14․Արայիկ Գևորգյան
1-ին տեղ
100,000.00
15․Դեվիդ Սաֆարյան
1-ին տեղ
100,000.00
16․Յուրի Սարգսյան
1-ին տեղ
100,000.00

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

17․Լևոն Արոնյան
1-ին տեղ
100,000.00
18․Վլադիմիր Հակոբյան
1-ին տեղ
100,000.00
19․Ռաֆայել Վահանյան
1-ին տեղ
100,000.00
20․Գաբրիել Սարգսյան
1-ին տեղ
100,000.00
21․Ռոբերտ Հովհաննիսյան
1-ին տեղ
100,000.00

Լրահոս
Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը Նախանձ Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ Միշտ ներկա Համո Սահյանին այժմ բացակա են դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ, տեսանյութ) Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է (նկարներ, տեսանյութ) Վահան Սաղաթելյան. Տխուր թատրոն՝ առանց հանդիսատեսի Մարո Մարգարյան․ Խեղդվելու չափ պետք ունեմ ես․․․ «Խաղաղությանը նվիրված» համերգ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Ապրե՛ք որպես ազատներ» Սաղմոս ՃԽԸ Մոցարտյան երաժշտությունը կհնչի Ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ Մշակութային ՊՈԱԿ-ներում նորոգումներ կլինեն, ձեռք կբերեն անհրաժեշտ տեխնիկա Արժևորելով միտքն ու համառությունը. Նախագահի նստավայրում հանձնվեցին «Պողոսյան մրցանակները» «Ֆիրդուս այլընտրանքայինի» առաջին մրցանակը շնորհվում է վիետնամցի ճարտարապետին Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը Նաիրի Զարյան․ Հայերեն Մարո Մարգարյան. Հայրենի իմ հող Անկախություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով «Գութանը»՝ Տավուշում ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ) Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին Հպարտություն Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը «Ժառանգները» սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ» Ինչու է ազգային սայլը մնում տեղում Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի «Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»
website by Sargssyan