USD
EUR
RUB

Բեթհովեն, Դվորժակ, Տարտինի. Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց բացօթյա համերգով

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թվականների համերգաշրջանի մեկնարկը տրվեց բացօթյա համերգով: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կայացած համերգին ՀՊԿՆ-ն (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի ստեղծագործությունները՝ հետաքրքիր կամերային ծրագիր ներկայացնելով ունկնդրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը նշել է՝ նվագախումբը մեծ ցանկություն ուներ հանդիպելու հանդիսատեսի հետ: Երաժիշտներն այս ընթացքում աշխատել են, հարստացրել իրենց երկացանկը, հնարավորության պարագայում էլ՝ փոքր կազմերով տեսագրել ելույթներ և հրապարակել համացանցում:

«Պետք է ասեմ, որ մենք շատ կարոտել ենք մեր երաժշտասերին: Նրանց հետ կոնտակտը, մարդկային շփումը լրիվ այլ երևույթ է: Մենք մեծ հաճույքով ու պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս համերգին»,-ասել է Աստղիկ Վարդանյանը:

Տարտինիի Ջութակի սոնատ սոլ մինոր ստեղծագործության կատարման ընթացքում նվագախմբին միացավ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը՝ մաս կազմելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնած «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրին։ Ըստ ծրագրի գաղափարախոսության՝ նվագախումբը մշտապես ճանապարհ է հարթում երիտասարդ երաժիշտների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով հանդես գալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ։ Սա Օվսաննայի և ՀՊԿՆ-ի արդեն երկրորդ հաջողված համագործակցությունն էր։ Տարտինիի այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մի անգամ երազում Տարտինին սատանային է հանձնում իր ջութակը և խնդրում ցուցադրել իր տաղանդը: Ի զարմանս կոմպոզիտորի՝ սատանայի կատարումից ինքը հիացած է մնում և, արթնանալով, փորձում է վերարտադրել երազում լսածը, սակայն ամբողջովին չի հաջողվում:

Նվագախումբը համերգն ավարտեց «բիսերի» ներքո, որոնք հնչեցին կոմիտասյան ստեղծագործությունների ինքնատիպ կատարումների համար։

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
website by Sargssyan