USD
EUR
RUB

Ռումինիայում բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 168.am: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:

Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ: Դեսպան Մինասյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում: Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծել է քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:

Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից, Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը:

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին Գեորգենից միացել են Դեսպան Մինասյանը, Հարգիտայի մարզային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանից՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներին տեսաուղերձներով դիմել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան:

Փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ներկայացվել են ցուցադրություններ նվիրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ազգային զգեստներին, հայկական այբուբենին ու տառերին, ինչպես նաև Հայաստանին ու նրա բնակիչներին: Օրվա ավարտին Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվել են դասական երաժշտության համերգ:

Սեպտեմբերի 13-ին Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, դեսպանության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես, որը այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ: Փառատոնը լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:

 

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
website by Sargssyan