USD
EUR
RUB

Խաչը՝ պահապան

 

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծագույն խորհուրդ է այն Խաչը, որ կրում է իր պարանոցին։ Փորձությունների պահերին է, որ մեր անօգնական ձեռքերն ուղղվում են դեպի այն Խաչը, որ կրում ենք մեր հոգիներում ու սրտերում։ Եվ հենց այդ ժամանակ է, որ մեզ համար կրկին բացահայտում ենք ամենազոր, ամենափրկիչ Խաչի զորությունը՝ մշտապես օգնական, պահապան։

«Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6:14): Իսկապես, կյանքում երբեմն մեզ թվում է, թե ունենք պարծենալու ու հպարտանալու առիթներ․ երբեմն հպարտանում ենք մեր հաջողություններով՝ չտեսնելով դրանցում ամենազոր Աստծու ձեռքը, համարելով հաջողությունները միայն ու միայն մերը։ Սակայն ի՞նչ են մեր պարծենալու առիթները այն ամենի դիմաց, ինչ ապրեց Քրիստոս, ուսուցանեց Քրիստոս՝ ոչ մի րոպե չպարծենալով, այլ միայն լուռ տանելով իր խաչը։ Եվ այդ է պատճառը, որ Խաչ ասելով՝ մշտապես նկատի ունենք նաև Խաչյալին՝ Քրիստոսին։

Քրիստոսի համար Խաչը բեռ չէր, այլ հաղթանակ։ Խաչը, որ այսօր հաստատված է մեր մեջ, խորհրդանիշն է չարիքի ու սատանայի հանդեպ Քրիստոսի հաղթության, խորհրդանիշն է մեր հոգիների փրկության, հավիտենական կյանքի։ Մեր փրկությունը, ինչպես Պողոս առաքյալն է վկայում, հնարավոր է միայն Խաչի միջոցով․ «և նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար» (Կող. 1։20)։

Ամենազոր Խաչը՝ պարծանք պարծանացը, այսօր էլ անբաժան է մեզանից ու մեր Եկեղեցուց։ Եկեղեցական կյանքում էլ ոչ մի ծես չի կատարվում առանց Խաչի, ինչպես մեր կյանքում ոչ մի ուրախություն ու փորձություն չի անցնում առանց Խաչի հիշատակման ու ապավինման։

Եվ թող քառաթև Խաչն ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս պահապան լինեն մեզ, լսեն մեր զղջումն ու աղոթքները։ Եվ թող մեր հոգիներում դրոշմված Խաչը, որ մեր միակ պարծանքը պիտի լինի, մեր փրկիչը, զորանա մեր բարի գործերով։

Խաչին ապավինելու աղոթք

Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
website by Sargssyan