Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի

Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ «Вампиры средней полосы» սերիալը կվերանկարահանվի։ Նա ֆիլմում գլխավոր դերակատարն էր։

«Նյութի կեսը նկարահանվել է։ Ակնհայտ է, որ դրանք կվերանկարահանվեն, բայց չգիտեմ ՝ ով կլինի», – ասել է դերասան Արտեմ Տկաչենկոն, ով խաղացել է սերիալում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Yellow, Black and White ընկերության մարկետինգի հարցերով տնօրենն ասել է, որ պրոդյուսերների կողմից որոշումը դեռ չի կայացվել։

Եֆրեմովը սերիալում խաղում էր վամպիրների առաջնորդի դերը, որոնք ապրում են Սմոլենսկի մերձակա գյուղերից մեկում, և մի օր նա որոշում է պատերազմ սկսել մարդկանց հետ:

Սեպտեմբերի 8-ին Եֆրեմովը դատապարտել է ութ տարվա ազատազրկման, երեք տարով զրկել է վարորդական իրավունքից նրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում