USD
EUR
RUB

Ջիովաննի Բոկաչչոյի հանրահայտ ստեղծագործությունը կներկայացվի Մայր թատրոնի բացօթյա հարթակում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ականավոր գրող Ջիովաննի Բոկաչչոյի գլուխգործոցը՝ «Դեկամերոն» ստեղծագործությունը կներկայացվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրության առաջնախաղով թատրոնը կբացի 99-րդ թատերաշրջանը: Ներկայացման բեմադրիչը Լիլի Էլբակյանն է:

«Դեկամերոն» ժողովածուի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Դանտե Ալիգերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը
website by Sargssyan