Եսասիրություն

Եսասիրություն

Եսասիրությունը բոլոր ժամանակներում եղել է և կմնա մարդկային կյանքի մեծագույն չարիքը և բոլոր փորձությունների սկիզբը: Այն կարող է դրսևորվել ամենատարբեր կերպերով, սակայն էությունը մեկն է՝ գերագնհատել սեփական հնարավորություններն ու թերագնահատել այլոց՝ կարծելով՝ բոլորից ու ամեն ինչից վեր իր անձն է:

Մեր կյանքի ու մեր միջև խզումը գալիս է եսասիրությունից: Մեր «ես»-ն է պատճառը: Ավելի կենտրոնացած ենք, թե ով ինչ արեց, ինչ ասաց, ինչ մտածեց ու այդ ամենն ինչ կապ ունեն մեզ հետ: Շատ հաճախ ենք օգտագործում «ես» բառը, որը նույնքան հաճախ էլ իմաստ չունի, տեղին չէ:

Միանշանակակ, մեզնից ոչ ոք իդեալական չէ, բայց կարևոր է անկեղծ ձգտումը այդպիսին լինելու: Եվ իսկապես կարևոր է հաղթահարել եսասիրության մոլուցքը՝ սեփական անձի մեջ գնահատելով Աստծո պատկերը: Այս պարագային կարևոր է ոչ թե ինչ-որ արատ վերացնելը, այլ կյանքը նորովի ապրելը, որտեղ կարևոր է ոչ թե մեր «ես»-ը այլ Աստված:

Հետևաբար՝ այս դեպքում շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն վերցնի իր մերձավորի համար, քանզի մարդուն մեղադրելն ու ստորացնելը միշտ էլ հեշտ է, իսկ հոգեպես հասկանալը, սիրելն ու բարձրացնելը՝ բարդ հոգևոր սխրանք: Մարդը պիտի հասկանա, որ իր անձը բացարձակ արժեք չէ, բայց կարող է ձեռք բերել արժեքներ, որոնք կիմաստավորեն իր կյանքը:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում