Գիտնականները Վեներայի վրա կենդանի օրգանիզմներին բնորոշ նյութ են հայտնաբերել

Գիտնականները Վեներայի վրա կենդանի օրգանիզմներին բնորոշ նյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հավայներում տեղակայված աստղադիտակի և Չիլիի Ատակամա անապատում գտնվող մեծ ալեհավաքի օգնությամբ Մեծ Բրիտանիայում գտնվող Քարդիֆի և ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները Վեներա մոլորակի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել:

Հղում անելով հետազոտության ընթացքին հետևող աղբյուրին՝ ռուսական РИА Новости-ին գրում է, որ ֆոսֆինը կարող է կենսաբանական ծագում ունենալ:
«Ֆոսֆինն անգույն ու բավական թունավոր գազ է, Երկիր մոլորակի վրա դրա արտադրողներն անաերոբներն են: Իսկ աներոբները, գիտենք, գոյության համար թթվածին չպահանջող միկրոօրգանիզմներ են»,- գրում է աղբյուրը:

Հետազոտող գիտնականները նշել են նաև, որ ֆոսֆինի հայտնաբերումը կարող է վկայել Վեներայի վրա կենդանի օրգանիզմների առկայություն, բայց դա չի նշանակում դեռևս, թե Վեներայի վրա կյանք կա, քանի որ ֆոսֆինը դեռևս կյանքի բացահայտում չի նշանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում