Անհայտ սրբերը «գաղտնաբար» են օգնում

Անհայտ սրբերը «գաղտնաբար» են օգնում

– Հա՛յր, անհայտ սրբերը մեզ օգնո՞ւմ են, չէ՞ որ նրանց օգնությունը չենք հայցում մեր աղոթքներում:

– Անհայտ շատ սրբեր են մեզ օգնում, չնայած որ նույնիսկ չենք ճանաչում նրանց: Ինձ համար նրանք ամենամեծ սրբերն են: Նրանք ոչ մի փառքի չեն արժանանում մարդկանց կողմից, այլ միայն Աստծու: Միտքն ինձ հուշում է, որ նրանք մեծ խոնարհությամբ ջերմեռանդորեն խնդրել են Աստծուն, որպեսզի անհայտության մեջ մնան, չմեծարվեն մարդկանցից, այլ շարունակեն «գաղտնաբար»(1) օգնել նրանց: Նման անհայտ սրբերին մենք հատկապես պետք է մեծարենք, հատուկ երախտագիտություն հայտնենք, որովհետև նրանք լռության մեջ մեզ օգնում են իրենց աղոթքներով ու լուռ օրինակով, իրենց անհայտությամբ:

Մի անգամ ուզում էի մի արդեն ննջեցյալ աթոսացի հոր մասին գրել, նրա կյանքի բոլոր հանգամանքները, որ հայտնի էին ինձ, և մի անգամ երեկոյան նստեցի՝ գրի առնելու: Մոմ վառեցի, տետրն ու մատիտը վերցրի, բայց հասկացա, որ ոչինչ չեմ հիշում, նույնիսկ նրա անունը, չնայած այդ բոլոր օրերին անընդհատ հիշում էի նրան: Սկսեցի հերթականությամբ հիշել աթոսի բոլոր մենաստանները, անապատներն ու խցերը, որոնցում եղել էի: Սկսեցի արևելյան հատվածից. միգուցե ինչ-որ բան հիշեմ, սակայն ոչինչ: Հետո անցա արևմուտք. կրկին ոչինչ: Փորձեցի տարեթվերով հիշել, այն ժամանակվանից, երբ Աթոս եկա՝ հերթով մտաբերելով հայրերին, որոնց հետ հանդիպել էի, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացա հիշել: Երևում է՝ այդ վանականը չցանկացավ հայտնի լինել, և Աստված Իր հրաշքը գործեց: Միակ բանը, որ հիշում եմ, այն է, որ նրա կյանքն ինձ վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան աթոսացի մյուս բոլոր հայրերինը, որոնց մասին գրել եմ(2): Այդտեղից նաև այն հասկացա, որ եթե Աստված կամենա, ապա մարդը ոչ մի բան անել չի կարող: Եվ հակառակը. բավական է միայն Աստված փչի, և մարդը փիլիսոփա կդառնա:

1. Մտթ. 6:4; 6:6; 6:18

2. Старец Паисий Святогорец. Отцы-святогорцы и святогорские истории.

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում