USD
EUR
RUB

Մերօրյա ազատագրական պայքարի ուղիներում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բարսեղի Աբրահամյանի «Խորհրդային Հայաստանը համազգային պայքարի տարիներին (1988-1990թթ.)» մեծադիր աշխատությունը: Հետազոտողի խոսքով՝ «Աշխատությունն ընդգրկում է Հայոց համազգային պայքարի սկզբից մինչեւ Հանրապետությունում անկախության մասին հռչակագրի ընդունումը»: Հրանտ Աբրահամյանն անդրադառնում է նաեւ համայնավարական բազմազգ երկրի որդեգրած գորբաչովյան վերակառուցման խնդրին, ստահոդ բարեփոխումներին՝ ասպարեզ հանելով կոմունիստական վարչակարգի բռնապետական գործողությունների դաժանությունը, հակաժողովրդական ու հակազգային էությունը: Ուսումնասիր

Ուսումնասիրության բուն առարկան, խնդիրը, այնուհանդերձ, համազգային ազատագրական պայքարի համակողմանի, փաստառատ՝ լայնքային ու խորքային քննությունն է՝ նպատակամիտված Մայր Հայաստանի եւ Արցախի միավորման կենսական խնդրականին, որի ականատեսն ու գործուն մասնակիցն էր նաեւ հեղինակը:

Պատմագիտական եւ հայության համար ճակատագրական այդ առաջադրույթը Հրանտ Աբրահամյանը դիտարկում է աշխարհաքաղաքական արդի զարգացումների լայնահորիզոն համապատկերի վրա՝ ներկայացնելով արխիվային բազում փաստեր, իրողություններ ու եղելություններ, դեպքեր ու դիպվածներ, պաշտոնական որոշումներ, լրագրային հաղորդումներ, իրավիճակային աննախադեպ հանգամանքներ, ականատեսների վկայություններ, հղումների ընդարձակ ցանկ՝ պատմաքաղաքական, դիվանագիտական հարուստ մեկնաբանություններով հագեցած դրվագներ: Արձանագրելով մերօրյա ազատագրական պայքարի, խաղաղ ցույցերի, ազգային ինքնության պահպանման, մարդու հիմնարար իրավունքների համար մարտնչող Արցախի համաժողովրդական բնույթն ու բովանդակությունը, բոլորեքյան նվիրյալ սրբազան գործին, Հրանտ Աբրահամյանը միաժամանակ վկայակոչում է կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, աննկուն եւ երդվյալ նվիրյալների ոգեղեն եռանդն ու կազմակերպչական անդուլ ջանքերը, հավատն ու անշեջ հուսավառությունը հաղթանակի հանդեպ:

Քննարկվող ժամանակաշրջանը, անշուշտ, Հայոց պատմության բարդ ու խճճված, անորոշ ու վտանգավոր, օրհասական մի շրջան էր՝ լեփ-լեցուն հազարաթիվ հարցականներով, ճնշումների, տարակուսանքների տարափով, այլազան ծրագրերով, բախումներով ու սպանություններով, ներքին անհամաձայնություններով, տնտեսական, գաղափարախոսական, ռազմական ու կենցաղային խնդիրներով, Ադրբեջանի եւ Կրեմլի կողմից կազմակերպված սադրանքներով, թալանով, ահաբեկումներով, «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությամբ, ռազմական նշմարվող առճակատման, Հյուսիսային Արցախի հայության, Սումգայիթի եւ հայաբնակ այլ վայրերի սահմռկելի կոտորածն ու ջարդը, բռնահանության բազում ու բազում փաստեր, անթիվ ու անհամար, տակավին անհայտ զոհեր, գազանաբարո արարքներ:

Տարիների պրպտուն ու տքնաջան գրառումները, վիթխարի փաստական նյութը դնելով շրջանառության մեջ՝ Հրանտ Աբրահամյանն ուրվագծում է առանցքային մի շարք խնդիրների լուծման ուղիները՝ ի ցույց դնելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի, ընդհանուր առմամբ ողջ հայության անհողդողդ կամքը, ոգու արիությունը, ազգային արժանապատվությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ: Եվ այդ միասնության գաղափարի հավատամքով էլ հայությունը կարող է ի դերեւ անել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, կեղծապատիտ ու ստահոդ հռետորաբանությունը՝ «Ատամ ընդ ատաման», «Ակն ընդ ական» կարգախոսներով ու գործողություններով: Հրանտ Աբրահամյանը զուգա

Հրանտ Աբրահամյանը զուգահեռաբար ուսումնասիրության կառուցվածքաբովանդակային ոգուց բխող երախտագիտական հղումներ է անում մարդկության առաջադեմ ուժերին, պետություններին, քաղաքական ու պետական գործիչներին, հասարակական կազմակերպություններին՝ ամբողջացնելով մերօրյա ազատագրական պայքարի դինամիկան: Գլխավոր այդ փաստերից, թեզերից, տողատակերի իմաստներից, ենթաշերտերից կան նաեւ այլ հարցեր, որոնք արդիական մեկնաբանություններով արտացոլված են խնդրո առարկա գրքում: «Խորհրդային Հայաստանը համազգային պայքարի տարիներին (1988-1990թթ.)» աշխատությունը աղբյուրագիտական իր բնույթով ու բովանդակությամբ արժեքավոր է ամենից առաջ այն իմաստով, որ Հրանտ Աբրահամյանը մերօրյա համազգային պայքարի ծավալման ու hնչեղություն ունեցող ակտուալ հարցերը դիտարկել է պատմական օրինաչափությունների, քաղաքական ու ազգային պետականության, հայության միասնականության, արդարության, ազատության միջազգային իրավունքների դիրքերից:

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Լրահոս
Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
website by Sargssyan