USD
EUR
RUB

Ծուլություն

 

Ծուլությունը Աստվածաշնչյան յոթ մահացու մեղքերից մեկն է, որից և ծնվում ու սնվում են բազում հոգևոր տկարություններ: Ծուլության հիմքում ընկած է անձնապաշտությունն ու հեշտասիրությունը, քանզի ծույլ մարդիկ սովորաբար ձգտում են դուրս չգալ սեփական հարմրավետության գոտուց և «վայելում են իրենց հանգիստը»: Որքան էլ մեր մտքում ունենանք ծուլության հստակ ձևակերպումն ու պատկերացումը, ամենատարածված գործոններից կարևոր է առանձնացնել պատասխանատվության վախը և կյանքի նկատմամաբ անհետաքրքրությունը:

Աստվածաշունչը վկայում է, թե ինչ կարող է լինել ծույլ մարդու հետ. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13 ): Ծույլ մարդը կտրվում է իրեն շրջապատող աշխարհից, իսկ սա տանում է հուսալքության ու հուսահատության: Ի վերջո ծույլ մարդը խուափում է պատասխանատվությունից, որովհետև Աստծո, տիեզերքի, բնության, մարդկանց հետ կապն արդեն ենթադրում է պատասխանատվություն:

Հոգևոր ծուլության պարագային էլ խնդիրը նույնն է: Դադարում ենք եկեղեցի հաճախել, աղոթել և սկսում ենք բողոքել ու դժգոհել: Մեր առօրյա հոգսերը վեր ենք դասում եկեղեցի հաճախելուց, մեր առօրյա մտքերը՝ աղոթքներից: Հովհան Ոսկեբերանը դիպուկ է ասում. «Արժե՞ ծուլության համար հասնենք դժոխք»: Ավելի խելամիտ և աստվածահաճո է ծուլությունը հաղթահարելով արժանանալ դրախտի:

Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը:

Առաջին պայմանը մեր ծուլությունը տեսնելն ու ընդունելն է: Ծուլությունը հաղթահարելու մյուս քայլը ծառայելն է. ծառայել Աստծուն, մարդկանց, բարիք գործել: Բարիք գործելը, ծառայությունը մարդու հոգին մաքրում են ծուլության հետևանքով առաջացած աղբից:

Ամեն պահ մենք պետք է հետևողական աշխատանք տանենք ինքներս մեզ վրա, փորձենք ոչ թե շրջանցել դժվարությունները՝ այդ թվում և ծուլությունը, այլ հաղթահարել այն:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել
website by Sargssyan