USD
EUR
RUB

«Դերասանին թոշակի ուղարկել՝ նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը պատասխանում է մեկ ցավոտ հարցի

- Պարոն Բաբայան, հարցը, որ կուղղենք ձեզ, ցավոտ է: Խնդիրը կապված չէ ո՛չ համավարակի, ո՛չ վերջին 30 տարիների հետ, այլ ավելի վաղ ժամանակներից է գալիս: Ներողամտություն հայցելով ձեզնից եւ թատերական աշխարհի մարդկանցից, թույլ տվեք հարցը դնել ուղիղ. մինչ օրս չենք հիշում մի դերասանի, որը, ասենք, կեսդարյա բեմական գործունեությունից հետո անցնի վաստակած հանգստի՝ թոշակի, անկախ նրա վաստակած կոչումից կամ պարգեւից: Մինչդեռ բոլոր ժամանակներում, մինչ օրս էլ, խոսակցություններն այդ մասին ժամանակ առ ժամանակ «թարմացվում» են: Ունենք ճանաչված, սիրված դերասաններ, որոնք առողջական վիճակի պատճառով տարիներով բեմ չեն բարձրանում: Մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է սերնդափոխության մասին: «Առավոտին» հայտնի են գոնե մեկ-երկու պետական թատրոններ, որտեղ երիտասարդ դերասանն աշխատում է բանվորի հաստիքով, քանի որ արտիստի ազատ հաստիք չկա:

- Իսկապես ցավոտ, շատ ցավոտ հարց է, ինչը անմիջապես առնչվում է սոցիալական խնդիրների հետ: Մեր երկրում թոշակը հաշվվում է աշխատած տարիներով, իսկ արտիստի դեպքում այն որեւէ կապ չունի կոչումների, մրցանակների, պարգեւների հետ: Տեսեք՝ մարդ, որը 50 տարի բեմ է դուրս գալիս, արժանանում է լավագույն դեպքում ընդամենը 60000 դրամ թոշակի: Յուրաքանչյուր թատրոնի ղեկավարի համար նման դերասանին թոշակի ուղարկելը լավագույն դեպքում նշանակում է դատապարտել նրան կիսաքաղց ծերության: Թատրոններում արտիստական խմբի տեղերը սահմանափակ են եւ հաճախ դերասանը, ով տասնյակ տարիներ փայլել է բեմում՝ ուրախություն, երջանկություն պարգեւելով հանդիսատեսին, այսօր դատապարտված է զուտ մարդասիրական զգացմունքներից ելնելով արգելափակել երիտասարդի ճանապարհը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ միայն տարիքի մասին է: Վերցնենք տաղանդավոր դերասանների. տաղանդը ժամանակավոր երեւույթ է, մենք երբեք չենք կարող կանխագուշակել, թե ինչ ժամկետով է այն տրված մարդուն: Մշակույթի ոլորտում գոյություն ունի «սպառվել» հասկացողությունը եւ արվեստագետն այստեղ մեղք չունի: Իրականում այն պատկերը, որ այսօր գոյություն ունի, հասարակության եւ պետության անշնորհակալ վերաբերմունքն է մեր արվեստագետների հանդեպ, որոնք երկար տարիներ իսկապես փառք են բերել մեր երկրին, գեղարվեստական հաճույք պատճառել մեր հասարակությանը:

Արվեստագետն ընդհանրապես անպաշտպան է եւ դա ոչ միայն մեր երկրում: Օրինակ, հաճախ կենցաղային մակարդակով քննարկում ենք շոու-բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ աստղերի միլիոնները, մոռանալով, որ արվեստագետների մեծ մասն ապրում է շատ համեստ կյանքով: Ավելին՝ ստեղծագործում է ոչ թե գումար վաստակելու ակնկալիքով, այլ որովհետեւ այլ ձեւով ապրել չի կարող:

Հաճախ խոսում ենք արվեստի ոլորտում բարեփոխումների մասին: Այս առումով խոսքը ոչ միայն կազմակերպչական, հովանավորչության եւ մեկենասության մասին պետք է լինի, այլ սոցիալական պաշտպանվածություն կրող կառույցների: Դրանք կարող են լինել հիմնականում հիմնադրամներ: Կարծում եմ՝ պետության կարեւորագույն գործառույթը պետք է լինի այդպիսի հիմնադրամներ ստեղծելն ու դրանց ստեղծմանն օժանդակելը: Իսկ պետության ձեռքում, միանշանակ, կա հզոր լծակ, որը կոչվում է հարկային արտոնություններ: Սա, ինչ խոսք, պահանջում է շատ անհատական մոտեցում: Իսկ փորձը ցույց է տալիս, որ երբ մենք չենք դրսեւորում անհատական մոտեցում, բազմաթիվ, այսպես կոչված, ոչ մաքուր մարդիկ փորձում են սողոսկել այդ կառույցներ: Իսկ արվեստագետները հիմնականում արժանապատվություն ունեցող մարդիկ են եւ աշխատում են իրենց սոցիալական խնդիրների մասին չբարձրաձայնել, իրավացիորեն համարելով, որ դա հարիր չէ իսկական արվեստագետին: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ազնվական միտումը պետք է օգտագործենք հենց իրենց դեմ:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan