USD
EUR
RUB

Սերգեյ Կոսեմյան. «Ձայնագրեցի Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից մինչև Սեքվոյա ազգային պարկ»

 

Aravot.am-ը զրուցել է հայազգի ճանաչված թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Կոսեմյանի հետ:

- Սերգեյ, խնդրում եմ պատմեք ձեր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության եւ մասնագիտական ծրագրերի մասին:

- Ծնվել եմ Երեւանում, պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում: Հայրս՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, եւ աշխարհով մեկ հայտնի «Կոմիտաս» քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանն է, մայրս՝ Կարինե Ռոստոմբեկյանը պրոֆեսիոնալ ջութակահար է, 48 տարի աշխատել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում եւ եղել է երկրորդ ջութակների կոնցերտմայստերի տեղակալ: Ռուբեն Կոսեմյանը՝ եղբայրս հրաշալի ջութակահար է, մենք շատ ենք միասին հանդես եկել՝ ինչպես նվագախմբի ընկերակցությամբ, այնպես էլ անսամբլներով:

Ինձ երաժիշտ զգալու զգացողություն ունեցել եմ շատ վաղ տարիքում, երբ սովորում էի թավջութակ նվագել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի նվիրվել երաժշտությանը:

- Կա՞ն մարդիկ, որոնք ազդեցություն են ձեր ստեղծագործական գործունեության ու կարիերայի վրա:

- Բազմաթիվ մարդկանց թվում ուզում եմ առանձնացնել հատկապես հանճարեղ Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ շփումն ու մասնագիտական ներգործությունը: Փարիզյան կոնսերվատորիայում իմ ուսումնառության տարիներին նա իմ առաջ բացեց թավջութակային արվեստի ողջ հարստությունը, ինչպես նաեւ կատարողական արվեստի մասնագիտական որոշ գաղտնիքներ, որոնք ընդմիշտ մնացին ինձ հետ:

ույնկերպ հայ մեծագույն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն է ինձ վրա անջնջելի տպավորություն թողել: Պիեռ Լանտիեի (Pierre Lantier) անվան միջազգային մրցույթում ես կատարեցի կոմպոզիտորի Թավջութակի սոնատը, որը մեծ ազդեցություն թողեց ժյուրիի վրա, ինչից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում կայացրին Միրզոյանի սոնատն ընդգրկել մրցույթի՝ պարտադիր ստեղծագործությունների ցանկում:

Այդ պահից սկսվեց մեր բեղմնավոր եւ երկարամյա բարեկամությունը Էդվարդ Միրզոյանի հետ: Կոմպոզիտորը շատ անգամներ ներկա է գտնվել իմ համերգներին: Եվ այժմ նրա նրբանկատ ու կարեւոր խորհուրդներն ինձ ուղեկցում են ողջ կյանքում:

- Ի՞նչ ծրագրերով ու երաժշտական նախագծերով եք զբաղված այժմ ԱՄՆ-ում:

- ԱՄՆ ազգային պարկերով ճամփորդելու եւ այդ ցնցող գեղեցկությանը հաղորդակից լինելու ընթացքում մի շատ կարեւոր նախագծի գաղափար հղացա՝ դասական երաժշտությունն ու բնությունը սինթեզելու մասին: Ես սկսեցի ձայնագրել Բախի սյուիտները` Գրանդ Կանյոնից (Արիզոնա) մինչև Սեքվոյա ազգային պարկ (Կալիֆորնիա):

Ես կցանկանայի, որ իմ նախագիծն օգտակար լիներ ոչ միայն բազմազգ ԱՄՆ ժողովրդի, այլեւ ուրիշ երկրների ժողովուրդների համար, որպեսզի բնության միջոցով մարդիկ ավելի շատ հետաքրքրվեին դասական երաժշտությամբ, որը, ինչպես հայտնի է, բուժում է հոգին:

Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Խոմյակովի հետ

Բացի դրանից՝ ես համագործակցում եմ ԱՄՆ-ում ապրող հրաշալի դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի եւ Վլադիմիր Խոմյակովի հետ: Միքայելի հետ ծրագրում ենք զանազան նախագծեր՝ հայկական դասական երաժշտության հանրայնացման նպատակով, իսկ Վլադիմիրի հետ՝ ռուսական եւ եվրոպական:

Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Խոմյակովի հետ

Նաեւ ուզում եմ նշել կանադահայ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի հետ համագործակցության մասին: Սեպտեմբերի 5-ին եւ 15-ին կայացել է «Զույգ արեգակներ» (Two Suns) ինտերնացիոնալ բալետի պրեմիերան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով, որը հեռարձակվում էր հանրահայտ MEZZO դասական երաժշտական ալիքով: Այդ նախագծում ես կատարեցի Աշոտ Արիյանի ստեղծագործությունը, որտեղ հանդես եկավ Ջոնաթան Ջորդանը` Washington ballet-ից:

- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված, ե՞րբ կարող ենք ձեզ կրկին ունկնդրել հայաստանյան բեմում:

- Այս պահին արդեն ծրագրված համերգներ ունեմ 2021-22թթ համերգաշրջանի համար: Իմ ծննդավայրը Հայաստանն է, ու, բնականաբար, հայրենիքիս հետ ցանկացած շփում ինձ համար կենսական անհրաժեշտություն է: Հայաստանյան ունկնդիրը յուրահատուկ է: Հերթական վերադարձը Հայաստան եւ ունկնդրի հետ հանդիպման սպասումը հոգիս լցնում են մեծ ջերմությամբ:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan