USD
EUR
RUB

Սեր, խրախճանք, ժանտախտ. Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Դեկամերոն» բացօթյա ներկայացմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը համավարակով պայմանավորված դադարից հետո սպասված ներկայացմամբ կբացի 99-րդ թատերաշրջանը: Թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի իտալական վերածննդի դարաշրջանի ականավոր գրող Ջովաննի Բոկաչչոյի գլուխգործոցը՝ «Դեկամերոնը»:

Սեր, խարդավանք, խնջույքներ և ժանտախտ: Բազմազան պատմություններով, հետաքրքիր գործողություններով հարուստ ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմեբերի 25, 26, 27-ին:

«Մենք ոչ թե ադապտացրել ենք ինչ-որ ներկայացում, որը բերել ենք բաց տարածք, այլ բեմադրել ենք նոր ներկայացում, փոխել ենք մեր թատրոնի բակի մթնոլորտը, զրոյից ստեղծել ենք ամեն ինչ: Կարծում եմ` մեր հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 18-ն են ներկայացումը խաղալու դրսում, իսկ հետո չի բացառվում, որ ներկայացումը ցուցադրվի նաև թատրոնի դահլիճում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ մենք ականատեսն ենք թատրոնի աննկատ փոխակերպման: «Համավարակն իսկապես փոխում է հանդիսատեսի և թատրոնի հարաբերությունները, որակը, թատրոնի ընկալման տրամաբանությունը: Պատմականորեն թատրոնը եղել է բաց, հրապարակային հանդիսություն: Կարծես թե հիմա թատրոնը ետ է նայում դեպի իր խոր անցյալը, և պարզվում է, որ այն իր հմայքը չի կորցնում անգամ այն դեպքում, երբ դուրս է գալիս բեմական «տուփի» տարածքից, պատերից: Դուրս գալով այդ բնական տարածքից` այն ձեռք է բերում նաև կինեմատոգրաֆիական հմայք»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարը նշեց, որ շատ է կարևորում Մայր թատրոնում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, քանի որ այն հնագույն ավանդույթներ պահող, պահպանող, միևնույն ժամանակ արտակարգ նոր ու անսպասելի դրսևորումներով հանդես եկող թատրոն է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և այս շրջանում այն նոր արտահայտչամիջոցնր է փնտրել հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար: «Գուցե ոչ բոլոր միջոցներն էին արդյունավետ, բայց բոլորն էլ առիթ տվեցին մտածելու, թե ինչպիսին պետք է լինի թատրոնն այսօր, և ինչ փոխակերպումների կարող են ենթարկվել մտածողությունը, շփման կերպերը՝ հանդիսատեսի հետ ընդհանուր եզրեր գտնելու համար: Պատահական չէ, որ մեր թատրոնը փորձեց դուրս գալ մեծ բեմի շրջանակներից, և ստեղծվեց այս` Black Box հարթակը: Այո´, թատրոնը սկսվել է հրապարակից ու նորից վերադառնում է հրապարակ»,- շեշտեց գեղարվեստական ղեկավարը:

Նրա համոզմամբ` թատրոնն օգնում է մարդկությանն ազատագրվել իր շուրջ տիրող քաոսից:

«Դեկամերոն» ներկայացման մեջ զբաղված են դերասանուհիներ Մարիամ Դավթյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Մարիամ Շահինյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Գասպարյանը, Գայանե Մողրովյանը: Նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկլարիչը` Մարի Սարգսյանը, երաժտության և երգերի հեղինակն է Մարիամ Շահինյանը:

Վարկածի և բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է, որը ներկայացման մեջ հանդես է գալիս նաև որպես դերասանուհի:

Խոսելով «Դեկամերոն» ստեղծագործության ընտրության մասին` Լիլի Էլբակյանն ասաց, որ նախընտրել է բեմադրել այն, քանի որ «Դեկամերոն» ստեղծագործության մեջ կարմիր գծով անցնում է ժանտախտի թեման: «Այս գործի իրադարձությունները որոշ չափով հիշեցնում են մեր օրերը, մեր հոգեվիճակը: Երբ հարց առաջացավ, թե ինչ բեմադրել, միանգամից «Դեկամերոնը» եկավ միտքս»,-նշեց նա:

Լիլի Էլբակյանը խոստովանեց, որ ներկայացումը շատ դժվար է կայացել, որովհետև արև էր, շոգ էր, քամի էր դրսում: Ռեժիսորն ու դերասանուհիներն անսովոր վիճակում էին հայտնվել: Էլբակյանի խոսքով` եթե թատրոնի բեմը բերում է մթնոլորտ, ապա դրսում ամեն ինչ խանգարում է, բայց փորձել են անել հնարավորը գեղեցիկ, հետաքրքիր լուսային էֆեկտներով հարուստ բեմադրություն ստանալու համար:

Ներկայացման ընթացքում պահպանվելու են հակահամավարակային բոլոր ցուցումները: Հանդիսատեսը պարտադիր պետք է դիմակ կրի, ջերմաչափվի, ախտահանվի և պահպանի սոցիալական հեռավորությունը: Մայր թատրոնը բացօթյա հարթակում կարող է հյուրընկալել միայն հիսուն թատերասերի:

«Դեկամերոն» ժողովածուի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ Դանտե Ալիգիերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan