USD
EUR
RUB

Ագահություն

 

Ագահությունը ունեցածից չգոհանալու և անդադար ավելիին ձգտելու անհագ ցանկություն է, որը կարող է դառնալ իսկական չարիք թե՛ տվյալ մարդու և թե՛ նրա շրջապատի համար: Ագահ մարդու ամենամեծ խնդիրն այն է, որ նա ոչ թե ձգտում է ավելիին, այլ պարզապես չի գնահատում և արհամարհում է ունեցածը:

Ագահությունը անմիջականորեն կապված է նաև անկշտության, ընչաքաղցության և դժգոհության հետ, քանզի նա, ով մշտապես ագահորեն ավելին է պահանջում, նաև անկուշտ է, ընչաքաղց և մշտապես դժգոհ:

Ագահ մարդը երբեք չի կարող լինել երջանիկ, որովհետև նա պարզապես չի վերլուծում իր ներկան, որպեսզի կարողանա դրա մեջ գեղեցիկը տեսնել և երջանկանալ, այլ մշտապես անհագ կերպով ձգտում է ավելիին, նույնիսկ մեկ րոպե չմտորելով սեփական կյանքի մասին:

Այս վտանգավոր արատի առաջացման պատճառները կարող են լինել տարբեր, սակայն դրանից ազատագրվելու ճանապարհը մեկն է՝ հայացք նետել սեփական կյանքին, վերլուծել սխալները, տեսնել ու նկատել հոգևոր արժեքների և աստվածային սիրո բացակայությունը կյանքում և ապաշխարել:

Ագահությունը հաղթահարելի է ողորմածությամբ: Ողորմություն բաշխել կարող են ոչ միայն նյութապես ապահովածները` կարիքավորներին դրամական, նյութական օգնություն տալով, այլ ընդհանրապես բոլորը, ովքեր ցավակից են լինում նեղության, դժբախտության մեջ ընկածներին, փորձելով բարի գործով կամ խոսքով մխիթարել նրանց:

Մեզնից որևէ մեկը կատարյալ չէ, հետևաբար կարևոր է ժամանակին գիտակցել սեփական մեղքերը, անկեղծ զղջալ ու ձգտել մաքրագործման: Կյանքում ամենինչ սկսվում է ձգտումից, իսկ ձգտումը՝ անկեղծ ցանկությունից:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օր
website by Sargssyan