USD
EUR
RUB

Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները»

 

- Հա՛յր, ատամս ցավում է:

- Մի փոքր ցավը օգտակար է քեզ համար: Մի տերողորմյա աղոթիր սուրբ Անտիպասին, ով օգնում է ատամնացավի ժամանակ, և ամեն ինչ կանցնի:

- Աղոթել եմ, հա՛յր, բայց ոչինչ էլ չի անցել:

- Երևում է՝ ինչ-որ բան այն չէ: Եթե դու նրան ասես. «Այսօրվանից ես ավելի ուշադիր կլինեմ ամեն ինչում»,- ապա սուրբն իսկույն ևեթ կօգնի: Սուրբ Անտիպասը մեծ սուրբ է: Նա Աստծուն գոհացրել է: «Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ»(1),- ասվում է Հայտնության գրքում(2):

- Հա՛յր, սուրբ Վարվառայի կանոնում ասվում է, որ նա բուժում է ինֆեկցիոն հիվանդությունները:

- Ինֆեկցիոն հիվանդությունն ի՞նչ է:

- Այն հիվանդություններն են, որ միկրոբների միջոցով են փոխանցվում:

- Ուրեմն սուրբ Վարվառային խնդրեք, որպեսզի ձեր մեջ նախանձի միկրոբը չտարածվի: Սուրբ Վարվառայի կանոնը պատճենիր ու բաժանիր քույրերին:

- Սուրբ Վարվառան նաև հրետանու հովանավորն է, հա՛յր:

- Լավ է, մի սուրբը կարող է բոլոր հնազանդություններն ինքն անել:

- Իսկ սուրբ Իրինան ժանդարմերիայի հովանավորն է:

- Ուրեմն, երբ սրտումդ խաղաղություն չկա, սուրբ Իրինային, որը ժանդարմերիայի հրամանատարն է(3) և ամենուրեք խաղաղություն է հաստատում, խնդրիր, որպեսզի հոգուդ խաղաղություն բերի:

- Հա՛յր, ես հաճախ եմ իրերս կորցնում և շատ ժամանակ վատնում դրանք գտնելու համար:

- Ինչո՞ւ սուրբ Մինասին չես աղոթում, չէ՞ որ դա է նրա մասնագիտացումը: Սուրբ Մինասն իսկույն ևեթ ի հայտ է բերում կորածը, և նա ամենևին պահանջկոտ չէ: Երբ ես համակեցական մենաստանում էի ապրում(4), մի անգամ խցի բանալին կորցրի. այն ժամանակ խցերը կողպում էինք, որովհետև աշխարհիկ շատ մարդիկ էին գալիս մենաստան: «Ոչինչ,- մտածեցի,- գնամ հյուսնոց»: Նայում եմ՝ հյուսնոցի բանալին էլ չկա: Պատրաստվեցի արհեստանոց գնալ, որտեղ ջորիների համար թամբ էի պատրաստում, սակայն դրա բանալին էլ չգտա: «Ո՞ւր գնամ հիմա»,- մտածեցի: Գնացի ու մի մոմ վառեցի սուրբ Մինասի համար և իսկույն բանալիները գտա այնտեղ, որտեղ չէի սպասում: Մեկ մոմ և ամեն ինչ կարգին է: Անգամ մեկ մոմի համար են սրբերը շնորհակալ լինում:

Ես չգիտեի, որ սրբապատկերների վրա սուրբ Մինասին նաև ձիավոր են պատկերում: Մայրս, որ մի անգամ տեսել էր սուրբ Մինասին և իր մի հարցի պատասխանը ստացել, ասաց, որ նրան ձիու վրա են պատկերում: Իսկ ես իմն էի պնդում ու ասում, որ միայն սուրբ Գևորգին ու սուրբ Դիմիտրիոսին են ձիավոր պատկերում: «Ո՛չ,- ասում էր մայրս,- իմ տեսածը աշխետ ձիու վրա էր և ասաց, որ ինքը սուրբ Մինասն է: «Դու ո՞վ ես,- հարցրի նրան:- Սուրբ Գևորգը սպիտակ ձիով է, սուրբ Դիմիտրիոսը՝ կարմիր, իսկ դու ո՞վ ես»: «Ես սուրբ Մինասն եմ»,- ասաց նա»:

- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ սուրբ Սպիրիդոնը Աստծուց խնդրել է, որպեսզի իր մասունքներն անփուտ մնան:

- Ո՛չ: Նման բան ինչպե՞ս է հնարավոր: Սրբերը նման բան չեն խնդրում: Աստված է այնպես արել, որ նրա մասունքներն անփուտ են մնում, որպեսզի մարդիկ օգնություն ստանան: Եվ տեսնո՞ւմ եք, թե Աստված ինպես է ամեն ինչ իմաստությամբ կարգավորել: Կերկիրա, Կեֆալոնիա, Զակինթոս կղզիները մոտ են գտնվում Իտալիային, և այնտեղ հեշտ էր մարդկանց կաթոլիկության միտել, դրա համար էլ Նա այնտեղ արգելապատնեշ դրեց՝ սուրբ Սպիրիդոնին, Գերասիմոսին ու Դիոնիսիոսին:

- Հա՛յր, երբ Դուք մենաստանում եք լինում, ես ինձ շատ ապահով եմ զգում: Բայց երբ այստեղ չեք լինում և որևէ փորձություն է գալիս, վախենում եմ:

- Մի՛ վախեցիր, զորեղ հովանավորներ ունեք ձեր կողքին: Մի՛ մոռացեք նրանց մասին, մշտապես նրանց գլուխը տարեք: Իսկ երբ իմ օգնության կարիքը լինի, կա՛մ Աթոսից, կա՛մ այստեղ, այն միշտ կհասնի: Եթե աշխարհիկ կյանքում լավ եղբայրները հոգ են տանում իրենց քույրերին, ապա առավել ևս այդպես են վարվում հոգևոր կյանքում, որն աշխարհիկից վեր է: Դրա համար էլ ձեզ եմ թողել իմ գանձը՝ սուրբ Արսենի մասունքները, իսկ դա նշանակում է, որ այժմ նաև իմ սիրտն է այստեղ, «քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մտթ. 6:21): Չէ՞ որ ասել եմ ձեզ՝ թանկագին ինչ ունեմ, թողնում եմ ձեր մենաստանին, որտեղ սուրբ Արսենն է բնակվում, որը մի անգամ մի մարդու ասել է. «Ես Սալոնիկի մոտ եմ ապրում»(4): Իսկ եթե այդպես է, եթե նա ինքն է ասել, որ այստեղ է ապրում, ապա իմ անունից խնդրիր նրան, եթե ինքդ ամաչում ես: Թող իր փայտն առնի ու իր ձևով դևերի հախից գա:

Հենց դա է բոլոր սրբերի գործը՝ օգնել ու պաշտպանել մեզ՝ խեղճերիս, երևելի ու աներևույթ հարձակումներից: Մեր գործը հոգևոր կյանքով ապրել ջանալն է, Տիրոջը չվշտացնելը, սրբերի համար կանթեղներ վառելն ու նրանցից օգնություն հայցելը: Այս կյանքում մեզ օգնություն է հարկավոր, որպեսզի կարողանանք մոտենալ Քրիստոսին: Մյուս կյանքում, եթե Աստված արժանացնի, որ Իր կողքին լինենք, այլևս կարիք չի լինի սրբերին անհանգստացնելու, թեև նրանցից օգնություն խնդրելու անհրաժեշտություն էլ չի լինի:

1. Պերգամոսի եպիսկոպոս սուրբ Անտիպասն (†68) ապրել է առաքելական ժամանակաշրջանում և նահատակություն ընդունել Պերգամոսում:

2. Հայտն. 2:13

3. Ասվել է 1986թ.-ին:

4. Էսֆիգմենու մենաստանում 1953-1955 թթ.:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը
website by Sargssyan