USD
EUR
RUB

«Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների

 

Երևանում մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու Էռնեստ Շոսսոնի Պոեմը ջութակի և նվագախմբի համար, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը և «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հարվարդի համալսարանի Ռոբերտ Լևինի մրցանակի առաջին դափնեկիր, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, Տիբոր Վարգայի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր Ստելլա Չենը և դաշնակահար Դենիս Կոժուխինը։ Վերջինս, 23 տարեկանում դառնալով Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր, իր հաստատուն տեղն է գրավել մեր ժամանակի լավագույն դաշնակահարների շարքում։

Համերգը ղեկավարում էր Դմիտրի Յաբլոնսկին։ Մաեստրո Յաբլոնսկին «Գրեմմի» մրցանակի նոմինացված թավջութակահար և դիրիժոր է։ Ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Քարնեգի հոլ», «Լա Սկալա», Տոկիոյի Opera City համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ, Ելիսեյան դաշտերի թատրոն և այլն։ Յաբլոնսկին համագործակցել է աշխարհահռչակ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Ռոբերտո Ալանիան, Օլգա Բորոդինան և այլք, ղեկավարել է աշխարհի շուրջ 50 նվագախումբ։

Մաեստրո Յաբլոնսկին կարևորում է սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնած «Արմենիա» փառատոնը։ «Երբ բոլորը մի կողմ են քաշվել, փակել սահմանները, չեղարկել են մեծ թվով համերգներ, փառատոներ, Հայաստանում անցկացվում է այս փառատոնը...»,- ասում է դիրիժորը։ Խոսելով Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համագործակցության մասին՝ նկատում է, որ հիմնադրամի նախագահ Կոնստանտին իշխանովի հետ ծանոթացել է տարիներ առաջ Ռիգայում, երբ որպես ժյուրիի անդամ մասնակցում էր մերձբալթյան այդ քաղաքում անցկացվող թավջութակահարների մրցույթին. «Այնտեղ էլ Իշխանովի հետ զրույցի ընթացքում միտք ծագեց Իսրայելում անցկացնել փառատոն։ Նրանք հարգանքի արժանի աշխատանք են կատարում. ամբողջ աշխարհում մեծամասշտաբ երաժշտական նախագծեր են իրականացնում, ինչը գնահատելի է»։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, Յաբլոնսկին նշում է, որ առաջին անգամ չէ հանդես գալիս նվագախմբի հետ. «Հրաշալի մթնոլորտ է տիրում կոլեկտիվում։ Դիրիժորը, որպես կանոն, զգում է իր առջև նստած երաժիշտներին, կարող եմ ասել, որ այստեղ հրաշալի մարդիկ են»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-28-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս օրերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է սիմֆոնիկ ևս երեք համերգ և մեկ մենահամերգ, որոնք նաև կհեռարձակվեն առցանց տիրույթում։

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan