USD
EUR
RUB

Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում 20 էջանոց ծավալուն նյութ ներառվեց մեծ երգահանի և երաժշտագետի, երաժշտական ազգաբանի և երգչի, բանահավաքի և խմբավարի, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի մասին։ 2019 թ.-ին Քյոթահիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի հրատարակած թուրքալեզու տարեգրքում ներառվել են մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի և կոմիտասագետ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագէոզյանի համատեղ «Քյոթահիայում ծնված էթնոերաժշտագետը՝ Կոմիտաս Վարդապետը» հոդվածը՝ համեմված լուսանկարներով և Տիրան Լոքմագէոզյանի «Կոմիտաս Վարդապետի ստեղծագործած և հավաքած թուրքերեն երգերը» հոդվածը՝ թուրքերեն թարգմանված Տիրան Լոքմագէոզյանի կողմից։ Հրապարակումը արդյունք էր վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած՝ զարմանալի հանդիպումներով ու բացահայտումներով, անհավանական զուգադիպություններով լի ճամփորդության։

Պարզվեց, որ Կոմիտասի ծննդավայրում չգիտեն Կոմիտասի մասին նույնիսկ տեղի երաժշտական և գիտական համայնքներում, սակայն կարճ ժամանակում հաջողվեց պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել Քյոթահիայում կազմակերպելու Կոմիտասի ստեղծագործությունների համատեղ համերգ՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի մասնակցությամբ, որը, ցավոք, հետաձգվեց համավարակի պատճառով։

 

Ավելին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի տնօրինության հետ հանդիպումը հնարավորություն ստեղծեց մեր օրերում առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի անունը հնչեցնելու նրա ծննդավայրում, որի արդյունքը եղավ տարեգրքում հոդվածների հարապարակումը։ Այս նախաձեռնությունն անհնարին կլիներ առանց «Ակօս» թերթի լրագրող Բեսսե Կաբակի, գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի և սյունակավար Բասքին Օրանի, ինչպես նաև մի շարք սրտացավ թուրք մտավորականների։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օր
website by Sargssyan