«Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը

«Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների՝ օրերս տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Այս մասին հայտնում են Հայկական ազգային կինոակադեմիայից:

Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմը Կոմիտասի կյանքի պատմությունն է ներկայացնում:

Ֆիլմը պատմում է Կոմիտասի մանկության մասին՝ անդրադառնալով նրա կյանքի այն շրջանին, որը համընկնում է Համիդյան սարսափելի ջարդերի տարիներին` 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակաշրջանին:

Դերերում՝ Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:

«Ես չեմ փորձել նկարահանել հանճարեղ կամ միջազգային ֆիլմ. փորձել եմ ներկայացնել մի պատմություն, որը շատ կարեւոր է մեր ազգի համար, նկարահանել եմ ազգագրական ֆիլմ: Հուսով եմ, որ աշխարհն էլ կգնահատի այս պատմությունը»,-նշել է «Սողոմոնի եգերը» ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում