USD
EUR
RUB

Զահրատ․ Իր աչքերը

 

Ա

Համբուրելով համբուրեցէք
Այդ սեւ աչքերը որոնցմէ խանդաղատանք կը ծորի
Ու սիրելով սիրեցէք 
Այդ թարթիչներն որոնք թել թել ձեր շրթներուն կ՚երկարին
Գինովնալով գինովցէք
Երբ այղ աչքերը կը խօսին ձեր աչքերուն հետ միայն 
Այո, պսպղուն սեւութեան դէմ պահ մը ամէն չափ մոռցէք
Հիանալով հիացէք

Բ

Զարմանալով զարմացան
Այդ սեւ աչքերն երբ զիս տեսան իրենց փայլին ծնրադիր
Ու յուզուելով յուզուեցան
Այդ թարթիչներն որոնք թել թել թրթռացին թարթափուն
Զարմանալով զարմացան 
Ու ճաճանչներ իրար անցան իր բիբերուն մէջ խռով 
Մինչդեռ պատմել կ՚ուզէի թէ զիրենք որքան կը սիրեմ
Չիմանալով չիմացան

Գ

Իր աչքերը Ոչ ըսին
Խաղաղ կ՚երթար ան իր ճամբէն երբ յանկարծ
Մանիշակի մը պէս սէրս երկարեցի քայլերուն
Իր աչքերուն հաւանաբար խիճի նման երեւցայ
Կից մը տուաւ անտարբեր
Իր աչքերը Ոչ ըսին
Երկարօրէն երազներս պատմեցի 
Այդ բիբերէն ներս թափանցել կը կարծէի պատմելով -
Պուտ մը գորով պուտ մը թախիծ - յետոյ մերժում մը դժնէ
Իր աչքերուն պատուարի պէս կանգնեցաւ
Իր աչքերը Ոչ ըսին
Երազներս բոլորը մէկ ահա այսպէս մարեցան -
Սիրտս չեղաւ որ իր աչքերն արցունքը ինչ է սորվին
Հետեւաբար անդին դարձայ երբ լացի
Ան իր աչքերն առաւ - ի սպառ հեռացաւ

Դ

Իր աչքերը մոռցայ կ’ըսեմ հովերուն -
Եթէ գիտնամ թէ հովն իսկոյն
Պիտի երթայ 
Ականջն ի վար հովու ձայնով փսփսայ
Թէ Զահրատը փոփոխամիտ 
Մոռցեր է գինքն ու իր աչքերը շատոնց
Իր աչքերը մոռցայ կ’ըսեմ ամէնուն 
Որ չնէլայ թէ սրտին խորը դառնութեան բիծ մը մնայ
Երբ յիշէ 
Իր աչքերը մոռցայ կ՚ըսեմ հովերուն -
Մինչդեռ բաւ է որ հպանցիկ
Զեփիւռ մը գայ դպի մորթիս
Ու ճանչնայ 
Թէ ես Զահրատ իր աչքերուն կարօտն ունիմ սոսկալին
Եթէ գիտնայ
Սրտին խորը կարեկցութիւն մը կ՚արթննայ - ով գիտէ -
Գուցէ զղջում մ՚իր բիբերը կը տանջէ 
Ու գադտնօրէն ան իր Զահրատը կու լայ -
Այդ թարթիչներն ոչ մէկ արցունք մինչդեռ պէտք չէ որ թրջէ
- Իր աչքերը մոռցայ կ’ըսեմ բայց սուտ է

Ե

Իր աչքերը պիտի գան
Երբ իմանան թէ ես Զահրատ իրենց գեղին գովաբան
Անասելի տենչերու մէջ տարուբեր 
Իր աչքերովն իր աչքերովն իր աչքերովն եմ լեցուած
Երբ իմանան իր աչքերը պիտի գան
Իր աչքերը պիտի լան 
Երբ գան տեսնեն թէ ես Զահրատ իրենց լոյսով սիրավառ
Անմեկնելի տենդերու մէջ տոչորուն 
Իր աչքերէն իր աչքերէն իր աչքերէն եմ խանձած
Երբ գան տեսնեն իր աչքերը պիտի լան
Իր աչքերը պիտի տան 
Երանութիւնն անհնարին զոր ես Զահրատն անարժան
Անպատմելի ձանձրոյթին հետ առանձին 
Որոներ եմ հայցեր ի զուր իր աչքերէն խանդաղատ -
Իր աչքերը երանութիւն պիտի տան
Հակառակ 
Այն սեւ գծին որ մեր միջեւ բաժանման պատն է անանց
Հաւատալով կը հաւատամ թէ նորէն 
Իր աչքերուն հետ նոյնացած պիտի տեսնէք օր մը զիս 
Պիտի նայիք այդ աչքերուն անհունօրէն աղուորցած Թարթիչներուն որոնք թել թել սիրասարսուռ կը դողան
Ու պիտի 
Ձեր աչքերուն թերահաւատ պաղութենէն ամչնաք
Հակառակ 
Այն մերժումին որ գինքն այնտեղ ու զիս այստեղ քշելէն
Անջատելով անջատեց
Մեր անուններն իրարմէ -
Յամառօրէն կը հաւատամ թէ նորէն 
Իր աչքերուն հետ նոյնացած պիտի տեսնէք օր մը զիս 
- Աչքերուն հետ անհունօրէն աղուորցած -
Ու պիտի 
Երանութիւնը գուշակէք լոյսին նման մարմնացեալ 
Որովհետեւ երանութիւն մը կը շողայ համասփիւռ
Այդ աչքերովն երբ սիրէ

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan