USD
EUR
RUB

Դմիտրի Յաբլոնսկի. «Հնարավոր է՝ ինձ այլևս թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ»

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը‚ որը‚ սակայն‚ պատերազմական գործողությունները սկսելուն պես դադարեցվեց։ Փառատոնի հյուրերից էր «Գրեմմի» մրցանակի նոմինացված դիրիժոր‚ աշխարհում մեծ հռչակ վայելող երաժիշտ Դմիտրի Յաբլոնսկին‚ որի հետ զրույցում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանին։ Հարցազրույցը‚ որից մի հատված ներկայացնում ենք ստորև‚ կայացել էր մինչև Ադրբեջանի ագրեսիան։

- Մաեստրո‚ «Արմենիա» փառատոնի շրջանակում Դուք ղեկավարում էիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ձեր տպավորությունները նվագախմբից։

- Մարտ ամսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այցելել էր Իսրայել‚ որտեղ հրաշալի հանդես եկավ։ Արտակարգ մթնոլորտ էր։ Այստեղ երիտասարդ երաժիշտներ են‚ որոնք էությամբ շատ ազնիվ են։ Շատ հաճելի մարդիկ են‚ և ես նրանց ցանկանում եմ լուսավոր ապագա։ Նրանց մոտ այժմ էլ ամեն ինչ կարգին է‚ իսկ ապագայում‚ վստահ եմ‚ է՜լ ավելի լավ կլինի։ Հայաստանի համար նույնպես ամեն ինչ լավ կլինի. հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ։

- Ի դեպ‚ Ադրբեջանի մասին։ Ձեր փառատոներից մեկն իրականացվում է Գաբալայում։

- Այս տարի չի անցկացվել համավարակի պատճառով։ Գիտեք՝ շատ ադրբեջանցիներ ուրախ չեն‚ որ ես այժմ Հայաստանում եմ։ Կարծում եմ՝ շատ հնարավոր է՝ նրանք այլևս ինձ թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ։ Ես բնակվում եմ Իսրայելում‚ մեծացել եմ Մոսկվայում‚ ապրել եմ Նյու Յորքում‚ 25 տարի՝ Եվրոպայում։ Ինձ մոտ ազգայնամոլության ոչ մի նշույլ չկա։ Լինելով հրեա՝ մեկնում եմ Գերմանիա կամ լինելով ամերիկացի՝ այցելում եմ Ճապոնիա։ ԱՄՆ-ն և Ճապոնիան հաշտվել են նույնիսկ ատոմային ռմբակոծությունից հետո և այժմ սերտ հարաբերություններ ունեն։

Ես կուզենայի օգնել և ինչ-որ կերպ հաշտեցնել ձեզ։ Ես հրաշալի հայ և ադրբեջանցի ընկերներ ունեմ‚ որոնց հետ հավաքվում ենք Մոսկվայում։ Նրանց միջև ոչ մի լարվածություն չկա։ Նույն ինքնաթիռով Մոսկվայից թռչում ենք Լոս Անջելես։ Բայց քաղաքական առումով… Ես‚ ցավոք‚ չգիտեմ‚ թե ինչպես շտկել դա‚ ճիշտ այնպես‚ ինչպես լինելով հրեա և ապրելով Իսրայելում՝ չեմ կարող հարթել հարաբերությունները Պաղեստինի հետ։

Ի դեպ‚ Գաբալայում կազմակերպված փառատոնի շրջանակներում տարիներ առաջ հրավիրել էի Քշիշտոֆ Պենդերեցկուն‚ բայց Ադրբեջանի մշակույթի նախարարությունում ինձ ասացին‚ որ Պենդերեցկու տատիկը հայ է‚ և նա չի կարող ժամանել Ադրբեջան։ Ահա այսպիսի մակարդակ է։

Ելենա ԳԱԼՈՅԱՆ

 

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan