Վահան Տերյան. Մշուշի միջից. – տեսիլ դյութական

Վահան Տերյան. Մշուշի միջից. – տեսիլ դյութական

Մշուշի միջից. – տեսիլ դյութական,-
Բացվում է կրկին Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում – ո՞ր երկրի սրտում…

Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նման պարզված երկնքին.
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…

Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ,
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում