Մատթեոս Զարիֆյան․ Հովը

Մատթեոս Զարիֆյան․ Հովը

Տե՛ս, հովը նորէն
Լուռ գռիհներէն
Կ՚անցնի հեւալով…

Ինչքա՜ն է խըռով,
Ու որքան ծե՜ր է,
Ա՜. հող կը բուրէ։ 

Սա նոճիին տակ,
Մեր աչքերը փակ՝
Եկուր լըսե՜նք զինք…

«Վու, վո՜ւ, վո՜ւ… երկինք
Չըկա՜յ, հա՜, չըկա՜յ,
Ամէն ինչ կ՚երթա՜յ… »։

«Վո՜ւ, վո՜ւ, վո՜ւ… սո՛ւտ են
Աստղերը ամէն,
Լոկ հո՛ղն է իրա՛ւ… »։

Հետևեք մեզ նաև Telegram-ում