USD
EUR
RUB

Ռուբեն Սևակ․ Առաջին հայերը

 

Ես հոն էի երբ Արարատէն վար ,
Վայրագ ջրվէժի մը պէս ալեւոր ,
Իրենց գնացքին ներքեւ ահաւոր՝
Կողը փշրելով սարին ալեւոր
Առաջին կեանքի խինդովն երկնային
Խաւա՜ր աշխարհին կեա՜նք տալ կը ջանային
Առջի հայերը…։
Առջեւէն կ’երթար նահապետը Հայկ
Ու լուսնակին տակ - Հայաստանի՜ ցա՜յգ -
Հազա՜ր հազարներ անզէ՛ն, անզրահ ,
Բնութեան գիտակից ուժո՜վը անահ ,
Կ’իջնէին գետի պէս արագահոս ,
Դեռ վէ՛ս, դեռ հպարտ ու դեռ հեթանո՜ս
Նախնի հայերը…։
«- Ահա մենք կու գանք , - կ’երգէր ցեղն արի ,
Հողին պէս բեղուն, լոյսին պէս բարի ,
Հովին պէս ազատ, աստղին պէս անշէջ ,
Մենք Անմահութեան սերմն ունինք մեր մէջ ,
Չենք ճանչնար ստրուկ լուծ, կրօնք , աստուած.
Թող ա՜յսպէս ապրեն ի սպա՜ռ հալածուած
Անսպա՜ռ հայերը…։
Հազար տարի վերջ անցայ ես նորէն
Ազգ մը, հայրենիք մը կ’ելլէր հողէն.
Հայը կը ցանէր, կ’ոռոգէր առուն,
Կարաւանը հա՜ց կը կրէր հեռո՜ւն…
Կ'որմնէին ստրուկ ցեղեր անհամար.
Ըսի՝ «այն բերդերն են որի համար
Ըսին «Հայերը…»։
Ու տեսայ որ վէս իր կառքին վրայ
Արշակ Առաջին արքայից արքան
Կ’անցնէր իր ոսկի անիւներուն ցա՜ծ
Եօթը կո՛յր ստրուկ թագաւոր լծա՜ծ.
Թափօրը կ’անցնէր ծանր արքայակա՜ն,
Իր ետին՝ թափօրի ոգով յաղթական
Բոլո՜ր հայերը…։
«- Ահա մենք կու գանք , - կ’ըսէր ցեղն հպարտ
Մեր սայլին վրայ կրելով անպարտ
Թագեր որ ստրո՛ւկ ըրինք մեր Ուժին
Գարշապարներուս տակ սարեր կը շարժին
Պողպատի սուրին փայլն է մեզ օրէն ,
Մասիսի դիւցազն հովեր կ’օրօրեն
Ծնող հայերը…։
Բայց դիւցազնութիւնն որով մենք սնանք
Լքուե՜ր էր սնանկ, ու տէր ու տնանկ
Ու սարէ ի սար, ու վանքէ ի վանք
Պեղենք լեզունե՛րը ահեղազանգ
Մէ՛կ խօսք ունէին ու մէկ արձագանգ
«Մարտիրոսներ ենք, Աստուա՜ծ, քեզ կու գանք…
Փրկէ հայերը…»։
Հազար տարի վերջ՝ անցայ ես նորէն,
Հաւատացող, հաւատք, խունկ, խաչ , համօրէն
Կը հրդեհուէին։ Դարաւոր ……
Կարմրեր էր վերը՝ հայակեր հուրէն
«Քրիստոնեա՜յ Աստուած, - գոչեցի. - ո՞ւր են
Քո ստրուկ հայերը…»։
Դրախտին մէջ իսլամ մինարէին քով
Գերման ծխնելոյզը կ’ելլէր ……
Հոս, հոն, Բիւզանդիա …… տակ ցած
Դեռ քանի մը հայ գտայ պոռնկացա՜ծ…
Արարատին վրայ՝ նոր ազգ մ’է օտար
Չհասկցաւ իմ մայրենի բարբառ
Հեգնեց՝ «Հայե՜րը…»։
Ախուրեանի քով՝ քար էր աւերակ
Քաղաք մը, աշխարհ մը գտայ ճերմակ.
Ձայն մ’երգեց՝ «Մի լար փառքերուն վրայ սին ,
Նայէ տապանիս միւս երեսին ,
Ազգերը կնքեր են վրան՝ «Մա՛հ հայուն»
Բայց միւս երեսին վրայ «Անմահութիւն»
Գրեր են հայերը…։

10 Դեկտ. 1910

Լրահոս
Հովհաննես Գառնեցու մասին Մահացել է ճարտարապետ, նկարիչ Ֆրիդոն Ասլանյանը Կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված համերգով Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները Տաճարն Աստծու տունն է «Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը Մահացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան «Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց» Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով է ելույթ ունեցել Ռավեննայի փառատոնին «Բաբաջանյանը Երևանում»՝ հուլիսի 3-9-ը Աստծու գոյությունը, մաս 3-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերին ԳԱԿ-ը հայտարարում է «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության բացման մասին Ջեյմի Լի Քյորտիսը Վենետիկի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար Իտալիայում մեկնարկել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի փորձերը Կրքերի մասին Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ... Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ամփոփիչ համերգ է տվել Նարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը Սպենդիարյանի 150-ամյակին լույս է տեսել «Ալմաստ» օպերային նվիրված Գեորգի Բուդաղյանի գիրքը Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին «Դարի գողությունը» բացահայտվել է. Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 9 տարի առաջ գողացված Պիկասոյի և Մոնդրիանի կտավները Համազգային թատրոնը փոխեց չեխովյան փառատոնի իմիջը.«Փափլիկը» ներկայացումը արժանացել է բարձր գնահատականի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի առաջին համերգին ելույթ կունենա Իտալիայից ՀՀ ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը Աստծու սերը միտքը ուղղում է դեպի սիրտ Խաբվածները Համո Սահյան․ Կածանն ինձ տաներ... Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն հասանելի կլինի Google Arts & Culture հարթակում «Նովելի իշխան» Գրիգոր Զոհրապի ծննդյան 160-ամյակն է Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Ամենաընթերցված
website by Sargssyan