USD
EUR
RUB

Ռազմաճակատ մեկնած կամավորականների շարքերում են օպերային թատրոնի զինվոր-արտիստները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Պատերազմական այս օրերին ռազմաճակատում զինվորի կողքին են նաեւ շատ արվեստագետներ։ «Առավոտը» զրուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական խմբերի ղեկավարների հետ։ Թատերախմբի վարիչ Ելենա Լեւոնյանը տեղեկացրեց, որ զինվորագրվելու կոչին առաջինն արձագանքել է բեմի մեքենավար Դավիթ Առաքելյանը, նրան հետեւել են շատերը։ Այսօր ճակատում են նաեւ ճանաչված օպերային տենոր, վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, բաս Զոհրաբ Զոհրաբյանը։

Նվագախմբի վարիչ Գարիկ Մինասյանը նշեց կամավոր պատերազմ մեկնած ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի, Վիգեն Հարությունյանի, տրոմբոնահար Կարեն Սարգսյանի, շեփորահար Դավիթ Թադեւոսյանի անունները։ Գլխավոր բալետմայստերի օգնական Սերգեյ Սաֆարյանն էլ ասաց, որ ռազմաճակատից օրերս վերադարձել է կամավոր մեկնած բալետի արտիստ Դավիթ Գրիգորյանը, հետո էլ հավելեց, որ առաջնագծում է Արամ Խաչիկօղլյանը. «Իհարկե, թատրոնի ողջ կոլեկտիվը ներգրավված է ռազմաճակատին օգնելու աշխատանքներում, օրինակ՝ մեր խմբից Արթուր Գրիգորյանը իր տանը հյուրընկալել է արցախցի ընտանիքի, սնունդ, դեղորայք, հագուստ եւ այլ պարագաներ հավաքելու, ուղարկելու գործը իրականացնում են բալետի արտիստները, այդ թվում՝ Գրիգոր Գրիգորյանը, Արթուր Գասոյանը, Էդգար Սամվելյանը»։

Երգչախմբի վարիչ Գեւորգ Մինասյանը հայտնեց, որ այս պահին պատերազմում է նաեւ արտիստ Լեւոն Հարությունյանը։ Ելենա Լեւոնյանն էլ հավելեց, որ լավագույն բեմեր գրաված տենոր, վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը իր հարկի տակ հյուրընկալել է արցախցի ընտանիքի եւ սահուն անցում կատարեց դեպի ռազմի դաշտ, հիշեցնելով, որ պատերազմական այս օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, ինչի ականատեսը եղավ աշխարհը, ոչ այլ ինչ էր, քան մեր մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման փորձ։

Մեր զրուցակիցներն իրենց մտքերով լրացնում էին մեկը մյուսին։ Գարիկ Մինասյանի արտահայտած միտքը, թե Թուրքիան փաստորեն հարյուր տարի անց վերադարձել է տարածաշրջան հայոց ցեղասպանությունը շարունակելու նպատակով, շարունակեց Սերգեյ Սաֆարյանը. «Ախր ինչպես կարող է ցեղասպանության զոհ դարձած ազգի կառավարությունը (նկատի ունի Իսրայելը) սատարել մեր՝ հայերիս հանդեպ արդեն երկրորդ անգամ կիրառվող ոճրագործությանը։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում. արցախցին միայն մեկ ցանկություն ունի. ապրել իր հողում, որտեղ ապրել է դարեր շարունակ»։

Գեւորգ Մինասյանն էլ հղում անելով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի ֆեյսբուքյան էջին, մեջբերեց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում։ Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների դեմ։ Ոչ միայն Ստամբուլում, այլեւ նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի եւ հարձակումների։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ չցուցաբերել անտարբերություն։ Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի եւ ապագայի համար»։

Հիշեցնենք, որ պարոն Խզմալյանը այս գրառումը սկսել է այսպես. «Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների եւ գիտական կենտրոնների ղեկավարները, քաղաքագետները, լրագրողներն ու արվեստագետները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին։ 2016թ. հունիսի 2-ին, երկար քննարկումներից հետո, խորհրդարանի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի եւ բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն եւ հայտնեցին ափսոսանք Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ։ Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է…»։

Օպերային թատրոնի պատասխանատուները զրույցի ընթացքում քանիցս նշեցին, որ այս օրերին իրենք, ինչպես ողջ հայությունը, միաժամանակ ապրում են եւ ցավ, եւ հուզմունք, եւ հպարտություն…, բայց վճռական են տրամադրված, լավատեսությունն իրենց չի լքում եւ այդ տարբեր հոգեվիճակներում էլ շարունակում են ստեղծագործել։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք
website by Sargssyan