USD
EUR
RUB

Աստծու ողորմությունը հայցենք մեզ և այլոց համար

 

- Հա՛յր, երբ որևէ մեկի համար աղոթում եմ և հանկարծ գորով եմ զգում, դադարեցնում եմ այդ մարդու համար աղոթքն ու ինձ համար եմ աղոթում:

- Ինչո՞ւ: Մի՞թե այդ մարդն այլևս աղոթքի կարիք չի զգում:

- Զգում է, բայց այդ ժամանակ ուզում եմ ինձ համար աղոթել, քանի որ չգիտեմ, թե հաջորդ անգամ երբ այդ գորովի զգացումը կրկին կունենամ:

- Գերազանց է. այսինքն՝ դու վայելես, իսկ ուրիշի մասին ասե՞ս. «Թո՛ղ կորչի»: Գոնե աղոթելիս «Ողորմի՜ր մեզ» ասա: «Մեզ»-ն իր մեջ և՛ քեզ է ներառում, և՛ մյուս բոլորին: Ես աղոթելիս ասում եմ. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծու, ողորմի՜ր մեզ: Ողորմի՜ր բոլորին և ինձ՝ անարժանիս»:

Շատ օգտակար է աղոթքը երեք մասի բաժանել. առաջինը՝ աղոթք քեզ համար, երկրորդը՝ ողջերի և երրորդը՝ ննջեցյալների: Թեկուզ այդ դեպքում էլ մեզ համար ավելի շատ ենք աղոթում, քան մնացյալի, քանի որ ես մի հոգի եմ, իսկ ողջերն ու ննջեցյալներն՝ անթիվ-անհամար:

- Հայր, զգում եմ, որ ողջ կյանքս չի բավականացնի Աստծու ողորմությունը հայցելու համար:

- Աստված կողորմի քեզ: Միայն թե պարզ ու մշտապես աղոթիր՝ խոնարհությամբ Նրա ողորմածությունը հայցելով քեզ և բոլոր մարդկանց համար: Երբ մենք Աստծու ողորմությունն ենք աղերսում և ճգնում առանց ավելորդ վախի՝ խոնարհությամբ ու պատվախնդրորեն, Աստված մեզ և մյուս բոլորին ամեն անհրաժեշտը տալիս է:

- Իսկ միգուցե Աստծու ողորմությունից զատ պետք է այլ բանե՞ր էլ խնդրել, հա՛յր:

- Աստծու ողորմությունն իր մեջ ամեն ինչ ներառում է: Բայց եթե ինչ-որ որոշակի բանի անհրաժեշտություն կա, ապա կարող ես դա խնդրել Աստծուց:

- Հա՛յր, սուրբ Բարսեղ Մեծն ասում է. «Աղոթքի ժամանակ, փառաբանություն մատուցելուց հետո, միայն Երկնային Արքայությունը խնդրիր»: Նա ի՞նչ նկատի ունի:

- Նկատի ունի, որ պետք է նախ և առաջ Երկնային Արքայությունը խնդրել, իսկ այնուհետ մնացած ամեն ինչ «ավելիով կտրվի»(1) ինչպես ասաց Տերը, չպետք է այս ու այն խնդրել՝ գլխավորը մոռանալով:

- Հա՛յր, Սուրբ Գիրքն ասում է, որ պետք է ամեն ինչի համար աղոթել(2): Սակայն սուրբ հայրերը խուսափում էին սեփական կարիքների համար աղոթելուց: Իսկ ես ինչպե՞ս աղոթեմ:

- Աղոթիր այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է հոգուն, և ավելի քիչ ուշադրություն դարձրու մարմնական կարիքներին: Եվ «Հայր մեր» աղոթքում, երբ ասում ենք. «Զհաց մեր հանապազօրդ, տուր մեզ այսօր»(3), ոչ միայն մարմնի սնունդ ենք խնդրում, այլև այն, ինչ մեզ անհրաժեշտ է ըստ հոգու ապրելու համար, ինչպես որ Աստված է կամենում: Մի անգամ Սուրբ Խաչի խցում գինու փոխարեն, որը ես պատրաստվում էի քիչ-քիչ խմել հիվանդ աղիքներիս օգտակարության համար, վանքից ինձ համար սխալմամբ մի մեծ շիշ քացախ բերեցին: Ես ոչինչ չասացի, որովհետև մտածեցի, որ այդպես է հաճո եղել Աստծուն: Մոտավորապես քառասուն օր անց առողջական վիճակս վատացավ անձրևաջրի պատճառով, որ խմում էի: Մի օր հատկապես շատ վատ էի: Սարսափելի ծարավ էի, բայց վախենում էի, քանի որ նախորդ օրը շատ էի խմել, ու այնուհետև ողջ գիշեր տանջվել: Մի պահ եկեղեցի մտա, որպեսզի կանթեղները վառեմ, և Աստվածածնի սրբապատկերի տակ գտնվող պատկերակալի մոտ մի շիշ գինի տեսա: Շիշը իմն էր, ես այն ճանաչեցի, բայց ո՞վ էր դրա մեջ գինի լցրել: Այդ օրերին ոչ ոք ինձ մոտ չէր եկել, ես էլ բազմիցս մտել էի եկեղեցի, բայց պատկերակալի մոտ շիշ չէր եղել: Տտիպ գինի էր, հենց այնպիսին, ինչպիսին ինձ պետք էր: Եվ նույն օրն էլ վանքից մի մեծ շիշ գինի բերեցին ինձ:

- Հա՛յր, եթե ես Աստծուց ի սրտե որևէ բան խնդրեմ, կտա՞ ինձ:

- Եթե դա քեզ համար օգտակար լինի՝ կտա, իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս տա: Գիտե՞ս, թե ինչ պատահեց հրեաներին, որ Աստծուց արքա էին պահանջում իրենց համար, չնայած որ Տերը նրանց զգուշացրել էր, որ նրանք պատրաստ չեն դրան(4): Գոռոզամիտ Սավուղը դարձավ թագավոր՝ ծանր հարկերով կեղեքելով նրանց ու տանջելով(5):

Հաճախ մեզ թվում է, թե այն, ինչ խնդրում ենք Աստծուց, լավ և օգտակար է, իսկ իրականում՝ ոչ: Սակայն Աստված, որ Իր բնությամբ բարեգութ է, գիտե, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուրին: Ուստի ասենք. «Տե՛ր Աստված, միտքը հուշում է, որ այսինչ բանն ինձ համար օգտակար կլինի: Սակայն Դու ավելի լավ գիտես, թե ինչ է անհրաժեշտ հոգուս: «Եղիցի կամք Քո»(6): Այնպես որ, եթե ի սրտե ասենք. «Եղիցի կամք Քո», ապա Աստծու կամքը կկատարվի, կկատարվի այն, ինչ իրականում օգտակար կլինի մեր հոգու համար:

1. Մտթ. 6:33:

2. Տե՛ս Մտթ. 21:22:

3. Մտթ. 6:11

4. Տե՛ս Ա Թագ. 8:4-22:

5. Տե՛ս Ա Թագ. 14:24-31, 22:16-21:

6. Մտթ. 6:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
website by Sargssyan