USD
EUR
RUB

Միջազգային կառույցները տեղեկացված են Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով պատմամշակութային հուշարձանների պահպանության միջազգային կազմակերպությունները տեղեկանում են Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային հուշարձանների թիրախավորման մասին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանն ասաց, որ պարբերաբար նամակներով դիմում են միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան խախտել են 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի կետերը:

«Դեռ հոկտեմբերի 2-ին մենք դիմեցինք միջազգային ԻԿՕՄՕՍ -ին՝ տեղեկացնելով, որ Արցախում և Հայաստանում կան պատմամշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք կարող են վտանգվել ռազմական գործողությունների հետևանքով: Խնդրեցինք այդ մասին տեղեկացնել նաև այլ երկրների ԻԿՕՄՕՍ-ներին, որպեսզի նրանք ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և դատապարտեն այն, ինչ տեղի է ունենում այդ տարածքներում: Մենք հիշեցրինք, որ դա բխում է նաև 1954 թվականին ընդունված Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայից, որին միացել են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը»,-նշեց Գյուրջյանը:

Նա շեշտեց՝ եթե երկիրը միացել է այդ կոնվենցիային և ընդունել է, որ չպետք է ռմբակոծի մշակութային ժառանգության տարածքները, հետևաբար պետք է պահպանի կանոնները: Ի պատասխան այդ նամակի՝ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը խնդրել է ներկայացնել փաստեր, քարտեզներ, լուսանկարներ:

«Մենք նրանց ուղարկեցինք մի քարտեզ, որի վրա երևում են Հայաստանի և Արցախի տարածքի հուշարձանները: Ցույց ենք տվել այն սահմանները, որոնք ռմբակոծվում են: Քարտեզի վրա ոչ միայն հուշարձանների անվանումներն ու տեղերն են, այլև լուսանկարները: Նրանք այդ նամակն ուղարկել են «Կապույտ վահան» միջազգային կազմակերպությանը, որը մոնիտորինգ է իրականացնում և ճշտում, թե կոնվենցիայի շրջանակում այն ընդունած պետությունները որքանով են պահպանում կանոնները»,-պատմեց Գյուրջյանն ու հավելեց՝ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու Ադրբեջանի կողմից ավերումից հետո կրկին նամակ են գրել միջազգային ԻԿՕՄՕՍ-ին՝ ուղարկելով լուսանկարներն ու տեսանյութերը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՕՄՕՍ-ին է ներկայացրել նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամներ Համլետ Պետրոսյանի և Լյուբա Կիրակոսյանի հոդվածները:

Վերջին նամակին միջազգային ԻԿՕՄՕՍ-ը դեռ չի պատասխանել, բայց Գյուրջյանը ենթադրում է, որ միջազգային կառույցը դեր է խաղացել այն գործում, որ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անդրադառնա Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարի թիրախավորմանն ու բացարձակապես անընդունելի համարի մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

Անդրադառնալով միջազգային կառույցների գործնական քայլերին՝ Գյուրջյանն ասաց, որ իրենց ուղարկած վերջին նամակում ընդգծել են, որ ոչ միայն անհրաժեշտ է դատապարտել, այլև կիրառել պատժամիջոցներ, որոնք նախատեսված են Զինված ընդհարման դեպքում մշակույթի արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայով:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում
website by Sargssyan