USD
EUR
RUB

Ներսես Աթաբեկյան. Մի գիշերվա Շուշի

 

***
Երկար եկանք`
ճանապարհին կորցնելով
նժույգը, զենքը, ընկերներին,
Անմահի հիշողության պես երկար ու ձանձրալի
անապատով եկանք,
խմեցինք արյուն ու մեզ,
ծամեցինք փախչող խորշակի կրունկները
ու մնացածը, որ կարելի էր ծամել`
մեր արմունկները,
ավազի սորումը,
կրկնվող ընկրկումը ստվերների…

Ա՜խ, ինչ երկար եկանք և այստեղ ենք.
քաղաքն` անապատում կանչողի ձայն,
և աստղերի ճերմակ ստեղները
թռչկոտում են մթան խորաններում,
մեզ մեզանից հետո այլ են հորինելու,-
ճշմարիտը գիտեն ստվերները,
որ չասացին ոչինչ ու հեռացան:

Երկար եկանք, հասանք ու մնացինք,
դարձանք ճամփին կորած նժույգ ու զենք,
ընկերները դարձանք ճամփին կորած,
հիշողությանն անմահ
տվինք արյուն ու մեզ,
ծեծեցինք փախչող խորշակի կրունկները,
ու չճկվեցին մեր արմունկները,
մինչև ավազի սորումը կանգնեց,-
միայն ստվերները չվերադարձան…

***
Եվ Աստված ասաց.
Այստե՛ղ դրվի
Քաղաքը - քարե քամիների վարդ,
և աննախաբան-միանգամից
Քաղաքը իջավ երկինքն ի վար,
և շուրջանակի-միանգամից
հատվեց գագաթը լեռան - ողորկ,
վախճանական էր կնիքը խոր՝
հանուն Սուրբ Հոգու, Որդու և Հոր,
և անողորմ էր ժամանակի
խաչմերուկներում կերպը նրա`
խաչից առաջ ու խաչից հետո
լեռան գագաթին - գետնատարած:

Մի կարմիր տագնապ ամեն գիշեր
արյամբ նիշում էր դարպաս ու դուռ,
և Աստծո տունը ճերմակաշեմ
զուտ ուրվական էր վտարանդու,
կաթ ու արյուն էր լուսաբացին,
և մայրամուտը` արյուն ու կաթ,
և դառնանում էր նշխար-հացի
համը համրացող լեզուների տակ,
և խռովում էր մութը լույսից,
և խռովում էր միսը հոգուց,
մեկը թռչում էր դեպի հյուսիս,
մեկը հարավ էր աղաղակում…

Եվ չկային արդեն՝ չլինելուց առաջ.
կրկին կանչեց ճամփան, իջել էին որով,
և հսկում էր հսկա երկնագաղթը` սառած
աչքով Աստծո տունը վեղարավոր:
Ու երբ ժամը լրվեց, ու երբ ժամը վերջին
ջարդեց կնիքների լռությունը անզարդ,
ծաղկեց Քաղաքն ընդմիշտ հիշողության էջին`
որպես քամիների քարացած վարդ:

***
…ու չիմացան, թե ինչ եղավ վաղը.
հրեշտակների մակաղատեղին
լուռ շրջանցելով`
լուռ իջան քաղաք,
ամպրոպն ավելի ուշ էր լինելու,
բայց տանիքները արդեն սպասման սկիհներ էին,
ու խաչերն ի վար արդեն սպասող մարմիններ կային,
և կուսակալը խելագարվում էր
անմահության ու անկյանքի միջև,-
եթե զի՜լ կանչեր մի խև աքաղաղ,
չուշանար Հայրը,
ու կուսակալենց ջրերն անջատած լինեին հանկարծ…
Սակայն չիմացան` ինչ եղավ վաղը,
մեկից պապանձված հրեշտակներին
լուռ շրջանցելով`
լուռ իջան քաղաք.
ամպրոպն ավելի ուշ էր լինելու…

***
Ես Ղարաբաղում տեսա Լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաքում`
իմ Ներսես պապն ու Մանդելշտամն էին
փողոցով իջնում լուռ ու թևանցուկ:

Լուռ ու թևանցուկ իջնում էին ցած,
փորած աչքերով ու պայծառատես,
ու մեր արանքով ֆայտոնչին անցավ
անվերջը կիսող ակնթարթի պես:

Չքվեց խավարում խռպոցով խրթին:
Մի ակնթարթ էր – չհանդիպեցինք.-
նրանք փողոցը անցան թևանցուկ,
ու ստվերն էի ես նրանց երթի:

Գիտեի` ուր են գնում և ինչպես
Քաղաքը նրանց պիտի բաժանի
մեռած տների կույր աչքերի մեջ
ու մրմունջներում միշտ Կանաչ ժամի:

Կանգ առան մի պահ – խոսք էր անշարժում:
Հետո խորշակը աչքերս խարկեց:
Երբ տեսա նորից` լուսինն էր բուժում
նեխող ջրհորի վերքերը տգեղ:

Ուր գնում էին և ինձ չտարան,
հրեշտակներն են կարգը կատարում -
իմ Ներսես պապի մեծ տանը մեռած
ու Մանդելշտամի վերջին ճամբարում…

***
Էս ինչ սիրո՜ւն ես հանգավորվում
մշուշին, հուշին, ուրիշի
բաժի՛ն քաղաք`
ուղիղ տասն անգամ յոթ տարի,
լեռան գլխին թառած
անդենական ու կոկ սկավառակ`
փողոցներով ուշիմ և անհաշիվ
ուրուներով, որ դեռ ամեն գիշեր
բարձրանում են անբիբ ջրհորներից
ու սուրում են իբրև ցուրտ աղաղակ
ժամանակիդ միջով - մի օր պաղած:

Մի գիշերվա՜ Շուշի,
ընդմիշտ հիսունամյա
պապիս կարոտներով քեզ ուզեցի սիրեմ,-
էն ի՜նչ սիրուն էիր` փրփրաժանյակ,
բարակիրան, ճախրող մատներով նեղ,
էն ի՜նչ սրտապատառ
սպասված ու չեկած`
իմ` ուրիշի բաժին առաջին սեր,
իմ առաջին աստղի անկման պես կարճ…

Պապիս կարոտների թոռն էր եկել, բայց դու,
փակած դարպաս ու դուռ,
պապիս հավատարիմ`
միշտ նույն 20 թվի երկինքն էիր կարդում,
երբ սայթաքեց ճամփան
ու կակազեց տարին…

Մի գիշերվա՜ Շուշի,
գիշերն անցավ, ու մեր
չհանդիպումն արդեն առավոտ է դառնում,-
ես էլ գնամ`
ճամփաս պահող տատիս պատմեմ`
ուրուները ուր են թռչում ամեն գիշեր
ու պապերը ոնց են ջահելանում:

Լրահոս
Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
website by Sargssyan