Անմահ մարդն ու այդ ան­մա­հու­թ­յու­նը հաս­տա­տող գի­տու­թ­յու­նը

Անմահ մարդն ու այդ ան­մա­հու­թ­յու­նը հաս­տա­տող գի­տու­թ­յու­նը

Ա­կա­դե­մի­կոս Վ. Մ. Բեխ­տերև

Օ­բյեկ­տիվ հո­գե­բա­նու­թյու­նը ա­վե­լի ստույգ կոչ­վում է բնազ­դա­բա­նու­թյուն:
Այն նյար­դա­յին հո­գե­կան գոր­ծու­նեու­թյու­նը դի­տար­կում է զուտ օ­բյեկ­տիվ տե­սան­կյու­նից` որ­պես բնազ­դա­յին երևույթ, որն ա­ռա­ջա­նում է ար­տա­քին ազ­դակ­նե­րից:
Օ­բյեկ­տիվ տե­սան­կյու­նից մար­դու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բնազդ­նե­րը և դրանց հետ կապ­ված հո­գե­կան ապ­րում­նե­րը պետք է որ կապ­ված լի­նեն մի յու­րա­հա­տուկ է­ներ­գիա­յի հետ, ո­րի տար­բեր դրսևո­րում­նե­րը մենք նկա­տում ենք բնու­թյան մեջ: Բարձ­րա­կազմ օր­գա­նիզմ­նե­րի գոր­ծու­նեու­թյան հիմ­քում դր­ված է նյար­դա­յին հո­սան­քը, որն ա­պա­հո­վում է գլ­խու­ղե­ղի աշ­խա­տան­քը, որ­տեղ տե­ղի են ու­նե­նում բո­լոր հո­գե­կան-նյար­դա­յին պրո­ցես­նե­րը: ՈՒ­ղե­ղի նոր­մալ աշ­խա­տան­քի՝ գի­տակ­ցա­կան սու­բյեկ­տիվ պրո­ցես­նե­րի ու­ժե­ղաց­ման դեպ­քում նկատ­վում է շար­ժում­նե­րի դան­դա­ղե­ցում, այ­սինքն, մե­խա­նի­կա­կան գոր­ծու­նեու­թյան թու­լա­ցում, իսկ ֆի­զի­կա­կան աշ­խա­տան­քի ին­տեն­սի­վու­թյու­նը դան­դա­ղեց­նում և թու­լաց­նում է մար­դու մտա­վոր աշ­խա­տան­քը: Հո­գե­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան ժա­մա­նակ տե­ղի է ու­նե­նում է­ներ­գիա­յի կու­տա­կում նյար­դա­յին բջիջ­նե­րում: Ցան­կա­ցած ար­տա­քին տպա­վո­րու­թյուն, ո­րը գրա­վում է նո­րած­նի ու­շադ­րու­թյու­նը, հան­գս­տաց­նող ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում նրա շար­ժում­նե­րի վրա, հատ­կա­պես` շն­չա­ռու­թյան, ո­րը նման դեպ­քում միշտ հան­դարտ­վում է: Գի­տակ­ցա­կա­նը կամ հո­գե­կա­նը կապ­ված է նյար­դա­յին հո­սան­քի կենտ­րո­նաց­ման հետ: Իսկ նյար­դա­յին հո­սանքն ա­ռա­ջա­նում է փո­խա­կերպ­ված ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­յից: Նյար­դա­յին-հո­գե­կան և ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­նե­րի միջև ոչ մի հա­կա­դար­ձու­թյուն չկա, այլ կա փոխ­հա­րա­բե­րու­թյուն` հիմն­ված մեկ է­ներ­գիա­յի՝ մյուս տե­սա­կին փո­խա­կերպ­ման երևույ­թի վրա: Աշ­խար­հի բո­լոր երևույթ­նե­րը, նաև ներ­քին պրո­ցես­նե­րը կեն­դա­նի­նե­րի մեջ կամ հո­գու դրսևո­րում­նե­րը կա­րող են և պետք է դի­տարկ­վեն որ­պես մեկ տիե­զե­րա­կան Է­ներ­գիա­յի ա­ծան­ցյալ­ներ, ո­րի մեջ բո­վան­դակ­վում են մեզ հայտ­նի և՛ ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­նե­րը, և՛ դրանց կապ­ված նյու­թե­ղեն ձևե­րը, և՛ վեր­ջա­պես, մարդ­կա­յին հո­գու դրսևո­րում­նե­րը:

Վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյամբ՝ է­ներ­գիան պետք է ճա­նաչ­վի որ­պես հա­նընդ­հա­նուր Էու­թյուն տիե­զեր­քում, ընդ ո­րում, նյու­թի բո­լոր տե­սա­կի փո­խա­կեր­պում­ներն ու շար­ժում­նե­րի բո­լոր ձևե­րը, չբա­ցա­ռե­լով նաև նյար­դա­յին հո­սան­քը, ոչ այլ ինչ են, ե­թե ոչ այդ տիե­զե­րա­կան Է­ներ­գիա­յի դրսևո­րում, որն իր էու­թյան մեջ ան­ճա­նա­չե­լի է և ան­բա­ցատ­րե­լի, բայց ա­ռաջ­նա­հիմն է բո­լոր մեզ հայտ­նի ֆի­զի­կա­կան է­ներ­գիա­նե­րի, ո­րոնք նույն­պես ըն­դա­մե­նը տիե­զե­րա­կան Է­ներ­գիա­յի դրսևոր­ման ո­րո­շա­կի ձև են, ո­րը կախ­ված է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րից: Տիե­զե­րա­կան է­ներ­գիա­յի Էու­թյու­նը, միայն տե­սա­նե­լի և նյու­թե­ղեն աշ­խար­հը զն­նող սահ­մա­նա­փակ մտա­ծո­ղու­թյան պատ­ճա­ռով, մնում է մեր գի­տակ­ցու­թյա­նը ան­հա­սա­նե­լի: Տիե­զե­րա­կան Է­ներ­գիան ներ­կա­յա­նում է որ­պես սկիզբ թե՛ նյու­թա­կան, թե՛ հոգևոր աշ­խարհ­նե­րի և կրում է իր մեջ և՛ նյու­թա­կա­նը, և՛ հոգևո­րը: Հա­մոզ­վա՞ծ ենք մենք ստույգ, որ այն, ին­չը մենք կո­չում ենք ֆի­զի­կա­կան աշ­խարհ, ի­րա­պես ֆի­զի­կա­կան աշ­խարհ է: Գի­տու­թյան մեջ գե­րա­զան­ցող կար­ծիքն այ­սօր ա­սում է. «Նյու­թե­ղեն աշ­խարհ» ար­տա­հայ­տու­թյու­նը սխալ է. աշ­խար­հը հոգևոր աշ­խարհ է, սա­կայն օգ­տա­գոր­ծում է «նյու­թը» իր գո­յու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լու հա­մար: Տիե­զեր­քում կա­տար­վող ա­մեն մի շար­ժում պայ­մա­նա­վո­րում է այդ Տիե­զե­րա­կան Է­ներ­գիան. քա­նի որ զնն­ման են­թա­կա ամ­բողջ տա­րած­քում չկա ան­շարժ որևէ բան, և մենք չենք ճա­նա­չում բնու­թյան մեջ որևէ երևույթ, ո­րը չու­ղեկց­վեր շար­ժու­մով: Ա­մեն ինչ շարժ­վում է կար­ծես մեկ չընդ­հատ­վող շղ­թա­յի մեջ, շնոր­հիվ մեկ է­ներ­գիա­յի` մյու­սին մշ­տա­կան փո­խա­կերպ­ման: Ամ­բողջ աշ­խար­հը ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ան­սահ­ման մի հա­մա­կարգ, որ­տեղ ա­մեն ինչ փոխ­կա­պակց­ված է, և այս­տեղ հաս­տատ­վում է հա­րա­բե­րա­կա­նու­թյան օ­րեն­քը: Ի վեր­ջո, բնու­թյան բո­լոր ու­ժերն ի­րար հետ կապ­ված են, մաս­նա­կից են մար­դու ա­րար­ման գոր­ծում և դրա­նով միա­ձու­լում են նրան Ան­սահ­ման Սկզ­բի հետ:

Երբ մար­դը մա­հա­նում է, տար­րա­լուծ­ման ար­դյուն­քում մար­մի­նը դառ­նում է բու­սա­կան աշ­խար­հի հա­մար սնն­դա­նյութ` հող, հետևա­բար և վե­րած­վում է նոր օր­գա­նիզմ­նե­րի մեջ է­ներ­գիա­յի զար­գաց­ման պայ­մա­նի: Է­ներ­գիա­յի շր­ջապ­տույ­տը ա­նընդ­հատ է: Սա­կայն ի՞նչ է տե­ղի ու­նե­նում մար­դու ան­հա­տա­կան գի­տակ­ցու­թյան հետ` իր հո­գե­կան ողջ գոր­ծու­նեու­թյան հետ: Ար­դյո՞ք ա­մեն ինչ աս­ված է մարդ­կա­յին ան­ձի հե­տա­գա գո­յու­թյան կամ չգո­յու­թյան հար­ցի վե­րա­բե­րյալ:
Ե­թե նյար­դա­յին-հո­գե­կան գոր­ծու­նեու­թյու­նը վե­րագ­րենք է­ներ­գիա­յին, ա­պա անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել, որ Մա­յե­րի հռ­չա­կած, Հելմ­հոլ­ցի շա­րու­նա­կած և այ­սօր հան­րա­ճա­նաչ հա­մար­վող է­ներ­գիա­յի պահ­պան­ման օ­րեն­քը նյար­դա­յին-հո­գե­կան գոր­ծու­նեու­թյան ո­լոր­տի հա­մար կա­րե­լի է ձևա­կեր­պել այս­պես` մարդ­կա­յին որևէ գոր­ծո­ղու­թյուն, որևէ քայլ, որևէ միտք, նույ­նիսկ խոս­քով, շար­ժու­մով կամ հա­յաց­քով ար­տա­հայտ­ված, ան­հետք չի կոր­չում:

Մեր հո­գին` ինչ­պես ա­մե­նու­րեք ներ­թա­փան­ցող, ա­րա­գա­հոս մի հե­ղուկ, ա­նար­գել կեր­պով իր ազ­դե­ցու­թյունն է թող­նում ար­տա­քին աշ­խար­հի վրա իր կեն­դա­նա­կան դրսևո­րում­նե­րում և դրանց հա­մա­պա­տաս­խան փո­խում է այն նյու­թե­ղեն մի­ջա­վայ­րը, որ­տեղ դրանք տե­ղի են ու­նե­նում: Այ­սինքն` ա­ռա­քի­նի և բա­րե­պաշտ մար­դու ներ­կա­յու­թյունն ա­ռող­ջաց­նում է շր­ջա­կա օ­դը, ջուրն ու հո­ղը, իսկ չա­րու­թյունն ու ա­նօ­րե­նու­թյու­նը, ճիշտ հա­կա­ռա­կը, տա­րա­ծում են ֆի­զի­կա­կան և հո­գե­կան վա­րակ:

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում