USD
EUR
RUB

Երբ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ առ­կախ­վում են հա­մա­թու­րա­նա­կա­նու­թ­յան սև ամ­պե­րը

 

Մին­չե­ղեռ­նյան ի­րա­կա­նու­թյու­նը կամ արևմտա­հա­յոց կյան­քի հա­մի­դյան «սու­րի և սո­վի» ժա­մա­նա­կաշր­ջա­նը 20-րդ դա­րաս­կզ­բի պատ­մա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի ոճ­րա­գոր­ծու­թյան, ին­չու չէ, նաև ոճ­րա­բա­նու­թյան այլ մե­թո­դա­բա­նու­թյուն էր ա­ռա­ջադ­րե­լու: Եվ ե­թե հա­վաս­տենք, որ Հա­կոբ Օ­շա­կա­նը մնա­ցոր­դաց սերն­դի այն ի­րավ մտա­ծող­նե­րից է, ու­րեմն ինչ­պես վկա­յում է մե­ծա­նուն գրո­ղը. «Իմ թե­լադ­րել ու­զած Սփյուռ­քը սա­կայն կընդ­գր­կե ա­վե­լին, քա­նի մը սե­րունդ, զոր հո­րի­նեին պարզ որ­քան ո­րա­կյալ, հան­գա­մա­նա­վոր մար­դե­րը… ո­րոնք բո­լո­րը մեր ա­ղե­տը ըն­դու­նե­լու ի­րենց մտ­քին պատ­շա­ճեց­նե­լու ա­հա­վոր պարտ­քը կա­տա­րեին ի­րենք ի­րենց միայն»:
Պարտ­քի, պատ­գա­մի գի­տակ­ցու­մը, ստանձ­նու­մը սփյուռ­քյան հե­տա­գա շր­ջա­նի գրող­նե­րի, ազ­գա­յին, հան­րա­յին գոր­ծիչ­նե­րի կող­մից են­թադ­րում է ոչ միայն ա­ղե­տով վե­րապ­րել՝ ան­հի­շո­ղու­թյամբ չապ­րել, այլ Սփյուռ­քում վե­րըն­ձյուղ­վել՝ «ար­մատ նե­տել»՝ պահ­պա­նե­լով ազ­գա­յին ինք­նու­թյու­նը: Ա­հա­վա­սիկ հե­տե­ղեռ­նյան շր­ջա­նի հա­յոց հրա­մա­յա­կա­նը Սփյուռ­քի գո­յա­ցու­մից ի վեր: Հարկ չկա նշե­լու, որ Մեծ ե­ղեռ­նի ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը ա­մենևին չի սկս­վում և ա­վարտ­վում 1915-ով, մի ողջ ժո­ղովր­դի զանգ­վա­ծա­յին տե­ղա­հան­մամբ, բնաջ­նջ­մամբ, ի վեր­ջո, հայ­րե­նազ­րկ­մամբ:

Ա­դա­նա­յի ջար­դե­րը նկա­տի ու­նե­նա­լով որ­պես ծրագր­ված քա­ղա­քա­կա­նու­թյան սկիզբ, մեկ տա­րի անց՝ 1910 թ. Սա­լո­նի­կում տե­ղի ու­նե­ցած ե­րիտ­թուր­քե­րի հա­մա­գու­մա­րի ժա­մա­նակ Բե­հաէ­դին Շա­քի­րը հան­դես է գա­լիս «Թուր­քիան՝ թուր­քե­րին» կար­գա­խո­սով: Հարկ կա՞ անդ­րա­դառ­նա­լու սուլ­թան Հա­մի­դի, Լո­բա­նով-Ռոս­տովս­կու հու­շած, «Հա­յաս­տանն ա­ռանց հա­յե­րի» գա­ղա­փա­րը ի­րա­գոր­ծող­նե­րի քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րի ման­րա­մաս­նե­րին:

Ա­ղե­տի ար­մատ­նե­րը ա­վե­լի խորն են. հուն­գա­րա­ցի թուր­քա­գե­տի՝ Արևե­լյան Ա­նա­տո­լիա­յում բա­րե­նո­րո­գում­ներ ա­նե­լու հար­ցին ի պա­տաս­խան սուլ­թան Հա­մի­դը հայ­տա­րա­րել էր. «Ես գի­տեմ ինչ­պես լու­ծել Հայ­կա­կան հար­ցը, բայց ա­վե­լի շուտ կհա­մա­ձայ­նեմ մարմ­նիցս գլուխս պո­կե­լու, քան Հա­յաս­տա­նը՝ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նից»: Այս­պի­սով, մշ­տա­բար հի­շա­տա­կե­լով ա­ղե­տը, որ դար­ձա­կե­տա­յին ե­ղավ մի ողջ ժո­ղովր­դի հա­մար, նե­րա­ռյալ հայ Սփյուռ­քի գո­յա­ցու­մը, անհ­րա­ժեշտ է ան­ցյալ հինգ տա­րի­նե­րը դի­տար­կել բուն ա­ղե­տի ժա­մա­նա­կաշր­ջա­նի խո­րա­պատ­կե­րի վրա. Էա­կան հան­գա­մանք, որ մաս­նա­հատ­կում ենք՝ վեր­լու­ծա­բան-գրա­կա­նա­գետ­նե­րի հա­մար, մաս­նա­վո­րա­պես: Այն խնդ­րա­հա­րույց է մի շարք ա­ռում­նե­րով. մին­չե­ղեռ­նյան ժա­մա­նա­կաշր­ջա­նը նկա­տի չու­նենք, որ գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով ներ­կա­յաց­ված չէ. զանց չենք առ­նում Դ. Վա­րու­ժա­նի, Սիա­ման­թո­յի, Ռ. Սևա­կի կի­լի­կյան դեպ­քե­րի բա­նաս­տեղ­ծա­կան անդ­րա­դարձ­նե­րը: Սու­րեն Պարթևյա­նի «Կի­լի­կյան ար­հա­վիրք» ար­ձակ պա­տու­մը, ինչ­պես նաև Ար­շա­կու­նի Թեո­դի­կի «Ա­միս մը ի Կի­լի­կիա» ա­կա­նա­տե­սի նո­թե­րը, Հա­կոբ Թեր­զյա­նի «Ա­դա­նա­յի կյան­քը» և «Կի­լի­կիա­յի ա­ղե­տը» հու­շա­պա­տում­նե­րը:

«Ժո­ղո­վուր­դի մը հո­գե­վար­քը» այն­պես և այն­քան խո­րաք­նին, ա­կա­նա­տե­սի վկա­յու­թյամբ չի տե­ղազ­նն­ված, որ­քան Զա­պել Ե­սա­յա­նի «Ա­վե­րակ­նե­րուն մեջ» ու­ղեգ­րու­թյան մեջ, մա­նա­վանդ, որ ու­ղեգ­րո­ղը հա­յու­թյան այս հատ­վա­ծին վի­ճակ­ված ար­հա­վիր­քը դի­տար­կում էր մտա­հա­յե­ցո­ղա­բար, բայց գե­ղար­վես­տա­կան պա­տու­մի շա­րադ­րան­քը և հատ­կա­պես գրո­ղա­կան տպա­վո­րա­պաշ­տու­թյու­նը ո­րո­շա­կիո­րեն էր չա­փակ­շռ­ված, որ­քան էլ «տե­սա­րան­նե­րը, մար­դի­կը», դժո­խա­յին պատ­կեր­նե­րը (հիմ­նա­կա­նում մարդ­կա­յին հո­գե­վի­ճակ­ներ բա­ցո­րո­շող) տե­սա­նե­լի են ու տե­ղազն­նե­լի, բայց դրանք ի­րա­կա­նու­թյան այն­պի­սի դր­վագ­նե­րի պատ­կե­րում­ներ են, ո­րոնք հու­սալ­քում ապ­րած վկա­յա­բան-գրո­ղի մտ­քի ար­գա­սիք չեն, այլ ող­բեր­գու­թյուն ապ­րած, «ավր­ված հո­գի­նե­րու» նկատ­մամբ մարդ­կա­յին վե­րա­բե­րու­մի ար­գա­սիք:

Զա­պել Ե­սա­յա­նի «Ա­վե­րակ­նե­րուն մեջ»-ը Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ հրա­տա­րակ­վել է մեր նա­խա­ձեռ­նու­թյամբ և ա­ռա­ջա­բա­նով (2006 թ., «Հա­յաս­տան» հրատ., մինչ այդ «Հայ­պետհ­րատ»ի կող­մից 1959 թ.) հրա­տա­րակ­ված «Եր­կեր»-ում և մյուս հրա­տա­րա­կու­թյուն­նե­րում չի զե­տեղ­վել՝ գու­ցե ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րով է պատ­ճա­ռա­բան­վել…
«Հա­մի­դին փո­րա­սո­ղուկ թա­վա­լու­մը ին­ծի այն­քան ու­րա­խու­թյուն չպատ­ճա­ռեց որ­քան Կի­լի­կիա­յի ջար­դը ճմ­լեց ա­ղիք­ներս: Ցե­ղի հո­գին ա­րյուն կու­լա մեջս, հր­դեհ­ված քա­ղաք­նե­րեն ե­կող ա­մեն լուր տաք մո­խի­րին պես կթա­փի գլու­խիս ու սր­տիս վրա: Ե­րի­տա­սարդ թուր­քե­րը չեն դադ­րիլ Եվ­րո­պա­յին հաս­կց­նե­լե, թե թուր­քը ի բնե բա­րի ժո­ղո­վուրդ է, թե տաք հա­յե­րու ան­խո­հե­մու­թյունն է ա­ղե­տին սկզբ­նա­պատ­ճա­ռը ե­ղած՝ Եվ­րո­պա­յի կար­ծի­քին հա­կազ­դե­լու հա­մար, կար­ծիք մը, որ ար­դեն ա­տոր ալ պոռն­կա­ցած է: Լու­րե­րը այն­քան գեշ ազ­դած են վրաս, որ կցա­վիմ Ա­դա­նա չգտն­վե­լուս հա­մար»: (Դա­նիել Վա­րու­ժան, «Նա­մա­կա­նի», Երևան, 1965, էջ 168):
Հայ­կա­կան հար­ցը հետևո­ղա­կա­նո­րեն լու­ծե­լու ճա­նա­պար­հին, այ­նուա­մե­նայ­նիվ, Կի­լի­կիա­յի ար­հա­վիր­քը սկիզբն էր որ­դեգ­րած հա­յա­տյաց այն քա­ղա­քա­կա­նու­թյան, որ տևա­կան ժա­մա­նակ օս­մա­նյան, հե­տա­գա­յում ե­րիտ­թուր­քա­կան, ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հա­մար­վում էր ա­ռաջ­նա­յին, ե­թե ոչ ե­լա­կե­տա­յին:
ՈՒ­շար­ժան է, որ Զա­պել Ե­սա­յա­նը նույն­պես կան­խա­տե­սո­րեն զգում էր ո­ճի­րի զար­գա­ցում­նե­րը, երբ ա­մուս­նուն՝ գե­ղան­կա­րիչ Տիգ­րան Ե­սա­յա­նին, 1909 թվա­կիր նա­մա­կում գրում է. «Կի­լի­կիան կոր­ծան­ված է… այս է ա­մե­նուն տպա­վո­րու­թյու­նը, դեռ Ա­դա­նա չեմ գա­ցած, բայց հի­միկվ­նե հայտ­նի է, նա­խա­պատ­րաստ­ված ծրագ­րով: Ար­դեն հայտ­նի է թուր­քե­րը հոս այն երևույ­թը ու­նին, ինչ որ ու­նեին հին ռե­ժի­մի գեշ օ­րե­րուն մեջ» (Զ. Ե­սա­յան, «Նա­մա­կա­նի», Երևան, 1977, էջ 93):
Հի­շյալ օ­րե­րի մտա­պատ­կեր­նե­րը գրո­ղի հա­մար տե­սա­նե­լիո­րեն պար­զո­րոշ էին, մինչև նրա Կ. Պոլ­սից ծպ­տյալ հե­ռա­նա­լը (1916 թ.): Ա­վե­լին, նրա ապ­րում­նե­րը ա­ռա­վելս էին ա­հագ­նա­նա­լու հայ­րե­նա­դարձ­վե­լուց տա­րի­ներ անց, երբ 1936 թ., իբրև «ժո­ղովր­դի թշ­նա­մի» բան­տա­յին տա­ժա­նակ­րու­թյան են­թարկ­վե­լուց հե­տո ար­տաքս­վում է: Ե­ղե­րա­բախտ գրո­ղի, ազ­գա­յին գործ­չի կեն­սագ­րու­թյան ա­մե­նամ­ռայլ՝ վեր­ջին է­ջը, ի վեր­ջո, գոց­վում է. «Կմեռ­նի Սի­բի­րիո մեջ, տեղ մը, 1946 թվա­կա­նին»: Այս կեն­սագ­րա­կան փաս­տը այն­քան էլ հա­վաս­տի չէ։ Այլ աղ­բյուր­նե­րից մեզ հայտ­նի է Զ. Ե­սա­յա­նի մահ­վան, մեր կար­ծի­քով այլ, թերևս հա­վաս­տի, վար­կած։ 1935 թ. ՀԽՍՀ ՊԱԿ-ում կտ­տանք­նե­րի են­թարկ­վե­լուց հե­տո Զ. Ե­սա­յա­նը Երևա­նի բան­տից տե­ղա­փոխ­վում է Բա­քու՝ Կրաս­նո­վոդսկ տա­նե­լու հա­մար: Նա­վի վրա փոր­հա­րու­թյամբ տա­ռա­պող գրո­ղին կտ­տանք­նե­րի են­թար­կե­լուց հե­տո նե­տում են Կաս­պից ծո­վը: «ֆրան­սիա­կան լր­տես» հա­մար­վող գրո­ղը ար­դա­րաց­վել է 1957 թվա­կա­նին:
ՈՒ­ղեգ­րու­թյան ա­ռա­ջա­բա­նում ար­դեն իսկ զգա­լի է «նո­րա­ծագ Ա­զա­տու­թյան ու­րա­խու­թյու­նո­վը» ապ­րող հա­յու­թյան գա­ղա­փա­րա­կան հրճ­վան­քը. «Մեր կրա­կի պես այ­րող վիշ­տը մա­րե­լու հա­մար կառ­չե­ցանք սա գա­ղա­փա­րին, մենք ալ մեր զո­հե­րը տվինք, մեր ա­րյու­նը այս ան­գամ թա­փե­ցավ մեր թուրք հայ­րե­նա­կից­նե­րու հետ: Ա­նի­կա վեր­ջի­նը պի­տի ըլ­լա»: Զուր հույ­սեր. չար­դա­րաց­ված զո­րակ­ցու­թյուն՝ ինք­նա­վա­րու­թյուն ստա­նա­լու խոս­տում­նե­րի դի­մաց…
«Ճշ­մա­րիտ պատ­կեր մը ա­րյու­նո­տած երկ­րին» բնո­րո­շու­մով ակն­հայտ է. Զա­պել Ե­սա­յա­նը հա­վա­տա­ցած էր, որ Ա­դա­նա­յի ոճ­րա­գոր­ծու­թյու­նը զուտ և միայն տե­ղա­կան բնույթ է կրում՝ բա­նա­կա­նու­թյու­նից զուրկ գա­զա­նա­բա­րո ամ­բո­խի կող­մից հրահր­ված, բայց ոչ շա­րու­նա­կե­լիու­թյուն են­թադ­րող և հա­վա­սա­րու­թյուն քա­րո­զող երկ­րի հա­մար չա­փա­զանց անն­պաստ, ե­թե ոչ պե­տա­կա­նավ­նաս այդ օ­րե­րի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի խո­րա­պատ­կե­րի վրա: «Ինչ որ տե­սա և ինչ որ լսե­ցի՝ հան­գա­ման­քը ու­նեին ամ­բողջ պե­տու­թյան հի­մուն­քը խախ­տե­լու: Տե­սա­կա­նո­րեն որ մե­կը ա­սոր հա­կա­ռա­կը կսե: Այս զգա­ցու­մը մե­ծա­պես դր­դեց զիս, որ իբր ա­զատ քա­ղա­քա­ցի, իբրև երկ­րին մեկ հա­րա­զատ զա­վա­կը, հա­վա­սար ի­րա­վունք­նե­րով օժտ­ված, ա­ռանց վե­րա­պա­հու­թյան գրեմ այս է­ջե­րը, ո­րոնք հայ կնոջ մը դյու­րազ­գա­ցու­թյան ար­դյուն­քը հա­րե­լե ա­վե­լի պետք է նկա­տել որևէ մարդ­կա­յին ա­րա­րա­ծի մը ինք­նա­բուխ ու ան­կեղծ տպա­վո­րու­թյուն­նե­րը»: Եվ այդ տպա­վո­րու­թյուն­նե­րի մա­տյա­նը այն­պի­սի ճշ­մար­տու­թյուն­ներ է բա­ցա­հայ­տում, որ զգայ­նո­րեն խոր­հե­լու տե­ղիք է տա­լիս, քա­նի որ Ե­սա­յան-ժա­մա­նա­կա­գի­րը ա­մենևին չի չա­փա­զան­ցում: Ա­սել է, թե պա­տում­նա­շա­րի գրա­կա­նա­ցու­մը գրո­ղի գի­տակ­ցու­թյան մեջ տե­ղը զի­ջել է հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցա­կա­նու­թյա­նը (մի­ջան­կյալ նշենք, որ Զ. Ե­սա­յա­նը խնդ­րո ա­ռար­կա դեպ­քե­րին անդ­րա­դար­ձել է «Ա­նեծ­քը» վի­պա­կում՝ շա­րու­նա­կա­բար տպագր­ված Կ. Պոլ­սի «Ա­զա­տա­մարտ» թեր­թում 1911 թ., 22 հու­նիս-1 հու­լիս), որ­տեղ զուտ վի­պա­յին նկա­րագ­րով գոր­ծող ան­ձինք բա­ցա­հայ­տում են ի­րենց ապ­րած ող­բեր­գու­թյու­նը, այն, ինչ խնդ­րա­կան է դարձ­նում գրո­ղի բուն նպա­տա­կը՝ ինք­նեղ կեր­պա­վո­րում­նե­րով ստեղ­ծել ա­ղե­տը ծնող մի այն­պի­սի մի­ջա­վայր և գրա­կան տա­րածք. կեր­պա­րա­կեր­տե­լու իր ջան­քե­րը, որ պար­տա­դիր է յու­րա­քան­չյուր գրո­ղի հա­մար՝ ո­րո­շա­կի հա­վաս­տիու­թյուն մտց­նե­լու կեր­պար­նե­րի վար­քագ­ծում, ստեղ­ծե­լով մի­ջա­վայ­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ՝ գե­ղար­վես­տո­րեն ներ­կա­յաց­նե­լու հա­մար կյան­քի «ինչ­պես որ է»-ն: Բո­լո­րո­վին այլ է Ե­սա­յան-վկա­յագ­րո­ղի նպա­տա­կը. ոչ թե ստեղ­ծել ո­րո­շա­կի մի­ջա­վայր և մի­ջա­վայ­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ, այլ դրանք ներ­կա­յաց­նել ո­րո­շարկ­ված՝ դի­տար­կե­լու այն մթ­նո­լոր­տը, որ­տեղ պետք է իր տպա­վո­րու­թյուն­նե­րը «երթևե­կեին մե­կեն մյու­սը՝ ա­ռանց պահ մը կանգ առ­նե­լու» և բնա­կա­նա­բար, «ա­սի­կա այն­քան հոգ­նե­ցու­ցիչ կդառ­նար, որ գրե­թե ֆի­զի­կա­կան ցավ կպատ­ճա­ռեր»:
Այս­պի­սով, Զ. Ե­սա­յա­նի հա­մար «Ա­ղե­տին կուրծ­քին մեջ իսկ մխրճ­վե­լու գա­ղա­փա­րը» ա­վե­լի քան տագ­նա­պա­հա­րույց էր, ա­ղե­տյալ­նե­րին օգ­նե­լու մարդ­կա­յին ձգ­տու­մը՝ զերծ տեն­դոտ հե­տաք­րք­րու­թյու­նից՝ ա­ռանց վայր­կյան իսկ հա­պա­ղե­լու նրան մղում էր փր­կա­գոր­ծու­թյան. «Այս շաբ­թու Ա­դա­նա­յի մեջ կբա­նանք առ­ժա­մյա որ­բա­նոցմն ալ. մինչև որ գոր­ծը այս վի­ճա­կին բե­րի՝ հո­գիս բե­րանս ե­լավ…» (ա­մուս­նուն գրած նա­մա­կից):

ՈՒ­ղեգ­րու­թյան ութ պա­տում­նե­րում («Դե­պի Կի­լի­կիա», «Ա­վե­րակ­նե­րուն մեջ», «Պա­տա­րա­գը», «Որ­բե­րը», «Նպաս­տի օր մը», «Բան­տար­կյալ­նե­րը», «Կա­խա­ղան­նե­րը», «Ճամ­բուն վրա») ի­րա­կա­նու­թյու­նը այդ օ­րե­րի զգա­ցա­կան կյան­քի խոր­քա­յին ար­տա­հայ­տու­թյուն լի­նե­լուց զատ, ա­վե­լի քան զսպ­ված անզ­գաց­մուն­քայ­նու­թյան ճի­չի հի­շե­ցում է: Հա­կա­ռակ դեպ­քում մղ­ձա­վան­ջից հա­լա­ծյալ գրո­ղը ինչ­պես պետք է դի­մագ­րա­վեր ող­բեր­գու­թյան տե­սա­րան­նե­րին, մա­նա­վանդ, որ գոր­ծող ան­ձինք վի­պա­կան կեր­պար­ներ չեն. ա­մեն մե­կը յու­րո­վի է ներ­կա­յա­նում, եր­բեմն նույ­նիսկ ինք­նա­հա­լած ու տա­րա­կենտ­րոն. «Ոչ այս պատ­մու­թյուն­նե­րը, սա­կայն ոչ այս մո­խիր­նե­րուն մեջ խլր­տող տար­տամ հա­յու­թյու­նը, ոչ ցա­վոտ և շվա­րած աչ­քե­րով ու սար­սա­փե­լի ար­բե­ցու­թյու­նեն դեռ չս­թա­փած որ­բե­րը, ոչ անմ­խի­թա­րե­լի կո­րուս­տով դա­լար­ված մար­մին­նե­րը այ­րի­նե­րուն… չեն կա­րող պատ­կե­րաց­նել տալ մե­զի իր իս­կա­կան ու մռայլ մե­ծու­թյամբ ինչ որ պա­տա­հած է այդ դժո­խա­յին օ­րե­րուն մեջ»:

Զա­պել Ե­սա­յանն ի զո­րու չէր ընդ­մեջ կրա­կի ու ա­րյան տե­սա­րան­նե­րի ար­ձա­նագ­րե­լու միայն իր տագ­նապ­նե­րը, հա­մա­տա­րած ո­ճի­րի բնույթն ու տա­րո­ղու­թյու­նը նախ և ա­ռաջ դի­տար­կում էր ազ­գա­յին հոգևոր ո­լոր­տում իբրև մայր, իբրև կին: Գու­ցե այլ կերպ հնա­րա­վոր չէր և միայն ի­րեն էր վե­րա­պահ­ված ժա­մա­նա­կագ­րե­լու դեպ­քե­րի ըն­թաց­քը, քա­նի որ ժա­մա­նա­կաշր­ջա­նը ներ­կա­յաց­նող ոչ մի հու­շա­պա­տում, նույ­նիսկ պատ­մա­կան որևէ վա­վե­րա­գիր ըստ ա­մե­նայ­նի պատ­ճա­ռա­հետևան­քա­յին զու­գոր­դում­նե­րով այն­պես չեն բնո­րո­շում ի­րա­կա­նու­թյան շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը, ի վեր­ջո, իբրև Մեծ ե­ղեռ­նի նա­խա­փորձ գա­ղա­փա­րայ­նո­րեն ստույգ: Ե­սա­յա­նա­կան «Զգա­ցում­նե­րու մեր­ձա­վո­րու­թե­նեն» պետք է միայն մեկ­նա­բան­վեր, թե ինչ նպա­տակ­նե­րի է հե­տա­մուտ ազ­գայ­նա­մո­լու­թյան հրե­շը: Բայց գրո­ղը երևա­կա­յա­ծին ի­րո­ղու­թյուն­նե­րով չէր տար­ված. այդ մենք՝ հե­տա­գա սե­րունդ­ներս կա­րող ենք, ե­թե ի զո­րու լի­նենք, երևա­կա­յել. «Հոն տե­սա մայ­րեր, որ ի­րենց զա­վակ­նե­րը խեղ­դած էին՝ ա­նոնց ման­կա­կան ճի­չե­րեն չմատն­վե­լու հա­մար ի­րենց թաքս­տո­ցին մեջ…»:

Ժա­մա­նա­կը և ժո­ղո­վուր­դը՝ ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող ա­ռանձ­նա­հա­տուկ գոր­ծոն­ներ լի­նե­լու պա­րա­գա­յին է Զ. Ե­սա­յան-դի­տար­կո­ղի դի­տար­կե­լիու­թյան սկզ­բուն­քը էա­պես արժևոր­վում: Ին­չու՞: «Մե­ռած քա­ղա­քում» նույ­նիսկ հնա­դա­րյան քա­ղա­քակր­թու­թյու­նը «զար­հու­րան­քով կնա­յի կար­ծես նոր ա­վե­րակ­նե­րուն վրա»: Գրե­թե բո­լոր տե­սա­րա­նե­րում կա այն զգա­ցո­ղու­թյու­նը, որ ներ­կա­յի դա­տա­պարտ­վա­ծու­թյամբ նվաս­տա­նում և մեռ­նում է նաև ան­ցյա­լը. կյան­քի չգո­յու­թյու­նը զգա­լի է ա­վե­րակ­ված պա­լատ­նե­րի մոխ­րա­կույ­տե­րում:
Գի­տակ­ցո­րեն պար­զո­րոշ­ված են նաև զանգ­վա­ծա­յին տե­սա­րան­նե­րում առ­կա հո­գե­բա­նա­կան դրա­մա­տիզ­մի առ­կայ­ծում­ները՝ ար­տա­ցոլ­ված, ծե­րե­րի, կա­նանց, որբևայ­րի­նե­րի, որ­բե­րի, ան­դա­մա­լույծ­նե­րի նկա­րագ­րում, քա­նի որ ողջ մնա­ցած­նե­րը հա­րա­զատ­նե­րի կո­րուս­տը ան­գի­տակ­ցո­րեն են զգում: Նրանց հա­մար ժա­մա­նա­կը կանգ չի ա­ռել, քա­նի դեռ ա­ղե­տը շա­րու­նակ­վում է ի­րենց գո­յու­թյու­նը շր­ջան­ցե­լով:

Զա­պել Ե­սա­յա­նը նա­խա­ձեռ­նել է գրել «Ա­վե­րակ­նե­րուն մեջ»-ը, բայց մնա­լով ա­վե­րակ­նե­րի ընդ­մեջ՝ գրո­ղա­կան ան­դուն­դի եզ­րին, էք­զիս­տեն­ցիալ մի այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում, երբ մա­հաստ­վեր­նե­րը և մա­հա­ռիթ­մե­րը շուրջ­կա­լել են ի­րեն ժո­ղովր­դի ներ­կա­յի ու ա­պա­գա­յի մտա­հո­գու­թյան խոր­հր­դով: Եվ, բնա­կա­նա­բար, ի­րա­րա­հա­ջորդ նյար­դա­հյուծ պատ­կեր­նե­րը ըն­թեր­ցո­ղին դարձ­նում են ա­կա­նա­տե­սը մահ­վան տես­արան­նե­րի. ա­հա­վա­սիկ, ժա­մա­նա­կի ի­րա­կա­նու­թյան ընդ­հան­րա­կան պատ­կե­րը: Ի­րա­կա­նու­թյուն, որ ան­հեր­քե­լի է տա­րա­ծու­թյու­նից և ժա­մա­նա­կից դուրս, և որ առն­վազն պետք է խո­րա­պես գի­տակ­ցել, այժմ և ընդ­միշտ, երբ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ առ­կախ­վում են հա­մա­թու­րա­նա­կա­նու­թյան սև ամ­պե­րը:

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
website by Sargssyan