USD
EUR
RUB

«Անգամ ծառն ու տունն ինձ համար դեմք ունեն»

 

Ասում է նկարչուհի Լիլիթ Աղաջանյանը

Լիլիթ Աղաջանյանը սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում։ 1996 թվականից որոշ ընդմիջումներով դասավանդել եւ դասավանդում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ ՌԴ արվեստների միության անդամ է։ Լիլիթ Աղաջանյանի հետ զրուցել ենք իր անցած ուղուց եւ արվեստից։

- Ե՞րբ առաջին անգամ սկսեցիք նկարել։

- Ես նկարել սկսել եմ շատ վաղ տարիքում՝ դեռ երեք տարեկանում։ Շատ էի սիրում մաքուր թուղթ, որի վրա կարելի էր նկարել։ Սիրում էի թղթի բույրը։ Նկարում էի հեքիաթներ, իսկ հեքիաթների մեջ՝ մարդկանց։ Մայրս պատմում է, որ այդ տարիքում նկարել եմ մեր տան բոլոր առարկաները։ Այդ տարիքից ես անընդհատ նկարել եմ տան ամբողջ սպասքը հաճախ կոտրելով։ Մեր տան բոլոր բաժակները կամ բռնակ չունեին, կամ էլ զույգ ընկեր։ Իսկ նկարչությունը որպես մասնագիտություն ընտրելիս միմիայն պարզ էր, քանի որ նկարելը եղել է իմ մշտական ու ամենօրյա զբաղմունքն ու սերը։

- Ինչպե՞ս որոշեցիք ընտրել նկարչությունը որպես մասնագիտություն։

- Քանի որ նկարելը եղել է իմ մշտական ու ամենօրյա զբաղմունքն ու սերը, ապա ապագայում նկարիչ լինելս միմիայն պարզ էր։ Այն հարցին, թե արդյոք մասնագիտություն է նկարչությունն ինձ համար, կասեմ այսպես. նկարչությունը կոչում է՝ տրված ի վերուստ, բայց երջանկություն է, եթե կոչում լինելով հանդերձ, այն նաեւ մասնագիտություն է դառնում։

- Ինչո՞ւ մեկնեցիք Ռուսաստանի Դաշնություն եւ ինչպե՞ս ընդունվեցիք ՌԴ արվեստների միություն։

- Ռուսաստանի Դաշնություն մեկնելը ամուսնուս որոշումն էր, եւ դա եղել է ճիշտ այնպիսի որոշում, ինչպես մեր շատ ու շատ ուրիշ հայրենակիցների՝ հայրենիքը ժամանակավորապես լքելու որոշումը, իսկ ՌԴ արվեստների միություն ընդունվելը մի պահ էր, երբ ծնվել էր առաջնեկս, բայց ես շատ «միամիտ համառությամբ» ձգտում էի մնալ իմ նկարչության մեջ՝ ջանալով համատեղել մայրությունն ու նկարչի խելառ ու տարերային էությունը։ Գտնվում էինք Սանկտ Պետերբուրգ քաղաքում եւ չունենալով նկարելու համար հարմար որեւէ տարածք՝ ես սկսել էի փնտրել արվեստանոց, որտեղ կկարողանայի նկարել։ Փնտրում էի հեռախոսահամարներ ու շարունակ զանգում տարբեր նկարիչների՝ մի հարմար տարբերակ գտնելու հույսով։ Հերթական հեռախոսազրույցից հետո ինձ հրավիրեցին ծանոթանալու։ Այսպես էլ դարձա ՌԴ արվեստների միության անդամ։

- Իսկ ո՞րն է պատճառը, որ ՀՀ նկարիչների միության անդամ չեք։

- Կպատասխանեմ շատ պարզ. չեմ ձգտել ընդունվել միություն՝ չկարեւորելով այդ հանգամանքը։ Այստեղ պետք է խոստովանեմ, որ շատ հաճախ ուսանողներս հետաքրքրվում են, թե արդյոք ՀՀ նկարիչների միության անդամ չե՞մ։ Նրանց համար «նկարիչ լինելու» շատ կարեւոր գրավական է այդ հանգամանքը, բայց էստեղ կա նաեւ մեկ այլ շատ ավելի կարեւոր հանգամանք։ Ցանկացած միություն ընդունվելու դեպքում պետք է անընդհատ նկարել, իսկ ես չեմ հասցնում ժամանակ տրամադրել դրան այնքան, ինչքան պետք է եւ ինչքան կուզեի։ Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ շատ տաղանդաշատ կին արվեստագետներ միշտ մղվել են ետին պլան, մեծամասամբ չեն կարողացել արվեստում կայանալ, քանի որ կնոջը վիճակված կյանքն ու կենսակերպը, մեկը հենց մայր դառնալու հանգամանքը թույլ չեն տալիս 100 տոկոսով նվիրվել բնությունից տրված կոչմանը։ Օրինակ՝ Ռոդենի նման հանճարի կողքին եղել է մի տաղանդավոր կին՝ Կամիլը, սակայն ճակատագրի բերումով Ռոդենի անունն է հայտնի։

- Վերադառնանք ձեր աշխատանքներին, ձեր աշխատանքներում գերակշռում են դեմքերը, ինչո՞ւ դեմքեր։

- Առնչվելով կերպարվեստի հետ, հաճախ ապշել եմ, թե ինչպես կարելի է ծով նկարել այնպես, ինչպես Այվազովսկին կամ քարից սեր կերտել այնպես, ինչպես Ռոդենը։ Ստեղծագործող մարդուն ի վերուստ է տրվում այն, ինչ տրվում է։ Իմը դեմքերն են։ Մի օր ինձ ասացին, որ եթե անգամ նկարում եմ ծառ կամ տուն, դրանք ինձ մոտ կարծես դեմքեր ունեն։ Ինչո՞ւ դեմքեր… Չգիտեմ՝ ինչու դեմքեր…

Զրուցեց Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
website by Sargssyan