USD
EUR
RUB

Հրե­շը տա­ճա­րում

 

«Հազ­վա­գյուտ են չծաղ­կա­զարդ­ված գր­քե­րը։ Ա­սում են հազ­վա­գյուտ են, ո­րով­հետև ե­թե գր­քեր կան, որ չեն նկա­րա­զար­դել ծաղ­կող-նկա­րիչ­նե­րը, ա­պա գո­նե գրի­չը, նույ­նիսկ նկա­րել չի­մա­ցող, կար­միր թա­նա­քով հա­տու­կենտ զարդ է ա­րել այս ու այն ե­րե­սին»։
Վի­գեն ԽԵ­ՉՈՒ­ՄՅԱՆ
«Գիրք գրոց»

ՆԱ­ԽԵՐ­ԳԱՆ­ՔԸ` Ա­ՀԱ­ԶԱՆԳ
Եվ ա­հա մենք հեր­թա­կան ան­գամ քա­ղում ենք մեր գա­հա­վի­ժող բա­րե­վար­քու­թյան պտուղ­նե­րը։ «Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի» շե­փո­րու­մից վար­կյան­ներ անց նո­րա­մա­նուկ հայ­կա­կան ան­կախ պե­տա­կա­նու­թյան քա­ղա­քա­կան, հան­րա­յին և մշա­կու­թա­յին ընտ­րա­նին զին­վեց վար­դա­գույն ակ­նո­ցով և ան­տե­սեց հարևան սպան­դա­նոց ա­րյու­նա­պե­տու­թյան, այն է` Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հե­ռա­հար վտան­գը, բա­վա­րար­վե­լով դի­վա­նա­գի­տա­կան խա­ղար­կում­նե­րով։ Սահ­մա­նի բաց­ման և առևտրաշր­ջա­նա­ռու­թյան մե­ծաց­ման հրա­պու­րանքն այդ­պես էլ չլ­քեց մեզ, վեր­ջերս էլ փոր­ձում էինք կա­մուրջ կա­ռու­ցել և ա­պա­հո­վել նախ­ճի­րա­հոտ եր­կո­տա­նի ոհ­մա­կի ա­զատ ե­լու­մու­տը... Քիր­վա­յու­թյան հատ­կա­պես խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նում փթ­թող ին­տեր­նա­ցիո­նալ պղ­ծան­քը դա­ժա­նո­րեն ար­մա­տա­կա­լել էր մեր սր­տում, մեր հայ­կա­կան առ­նա­կան ու ազն­վա­կան հո­գին այդ­պես էլ խոր­քով չգ­նա­հա­տեց թուրք երևույ­թը նրա ողջ ա­ռեղծ­վա­ծա­յին դի­վայ­նու­թյամբ։ Սա­կայն բավ է, անց­նենք ի­րա­տե­սա­կան խն­դիր­նե­րին։ Եվ մինչև բուն ա­սե­լի­քը, ա­ռա­ջար­կս ներ­կա քա­ղա­քա­կան և հան­րա­յին, մշա­կու­թա­յին ու քա­ղա­քա­ցիա­կան վեր­նա­խա­վե­րին (իշ­խա­նու­թյանն ու ընդ­դի­մու­թյա­նը միա­ժա­մա­նակ)` ՀՀ-ի և ԱՀ-ի բնա­կիչ­նե­րի թուր­քա­կան ծա­գում ու­նե­ցող տոհ­մա­նուն­նե­րը իս­պառ վե­րաց­նել, դարձ­նել հա­յե­ցի։ Թուր­քա­կան ար­մատ ու­նե­ցող ազ­գա­նուն­նե­րը դեռ կան, սղո­ցում են միտքդ և հո­գիդ հատ­կա­պես այս օ­րե­րին, երբ հրե­շը փոր­ձում է ճա­րա­կել եր­կի­րը, ընդ ո­րում բա­ցեի­բաց, ա­ռանց դի­վա­նա­գի­տա­կան սա­հան­կում­նե­րի, չխոր­շե­լով իր ե­ղեռ­նա­գործ հա­վակ­նու­թյուն­նե­րից և թքե­լով քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի կիրթ ճա­կա­տին։ Հա­մոզ­ված եմ, որ թուր­քա­ծա­գում տոհ­մա­նուն­նե­րը, առ­հա­սա­րակ թուր­քին և թուր­քա­կա­նը հի­շեց­նող ա­մեն բան պետք է չե­ղարկ­վեն օ­րեն­քի ու­ժով, ՀՀ և ԱՀ խոր­հր­դա­րան­նե­րի հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տե­րում։

ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ ԱԿ­ՆԱՐ­ԿԸ` ԱՊ­ՏԱԿ ՄԵԶ ԵՎ ՄԱՐԴ­ԿՈՒ­ԹՅԱ­ՆԸ
ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ար­վես­տի ինս­տի­տու­տի տնօ­րեն, ար­վես­տա­գի­տու­թյան դոկ­տոր, ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը 2018-ին հրա­պա­րակ ի­ջեց­րեց ռազ­մա­վա­րա­կան մի գործ. «Հայ կեր­պար­վես­տի և կի­րա­ռա­կան ար­վես­տի կո­րուստ­ներն Օս­մա­նյան կայս­րու­թյան տա­րած­քում (հա­մի­դյան ջար­դե­րից մինչև մեր օ­րե­րը)»։ Ձևով սա պատ­մա­կան ակ­նարկ է, բո­վան­դա­կու­թյամբ` մի ողջ հզոր քա­ղա­քակր­թու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան դա­տավ­ճի­ռը։ Փոք­րա­ծա­վալ է գիր­քը, բայց գեր­հա­գե­ցած է դեպ­քե­րով և ե­ղե­լու­թյուն­նե­րով։ Այն ըն­թեր­ցե­լիս միտքդ ա­կա­մա շամփ­րում է զար­հու­րան­քը ահ­ռե­լի հար­ցա­կա­նի տես­քով. իսկ որ­քա՞ն են պղ­ծել և ոչն­չաց­րել թուր­քերն ի­րենց ողջ տի­րա­կա­լու­թյան ըն­թաց­քում։ Թեր­թենք գիր­քը, դր­վա­գենք այն հե­ռա­հար նպա­տա­կով։

1895-ին կոր­ծան­վում և պղծ­վում են Էրզ­րու­մի նա­հան­գի Բա­բերդ քա­ղա­քի և շր­ջա­կա գյու­ղե­րի ե­կե­ղե­ցի­նե­րը, Սբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ և Սբ Քրիս­տա­փոր վան­քե­րը, ոչն­չաց­վում են սր­բա­պատ­կեր­նե­րը։ (Զար­մա­նա­լի է թուրք հրո­սակ­նե­րի ռազ­մա­վա­րու­թյու­նը. նրանք կամ ոչն­չաց­րել են, կամ էլ պղ­ծել այն, ինչն այդ պա­հին անհ­նար էր ոչն­չաց­նել)։ 1894-1896 թվա­կան­նե­րի ցե­ղաս­պան­դի ըն­թաց­քում ոչն­չա­ցան և ան­հե­տա­ցան հա­րյու­րա­վոր միջ­նա­դա­րյան գր­չագ­րեր, պատ­կե­րա­զարդ մա­գա­ղա­թյա մա­տյան­ներ ու հնա­տիպ գր­քեր։ Ե­դե­սիա­յի ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում կո­ղոպտ­վում է ոս­կե­զօծ և ար­ծա­թա­զօծ զար­դան­կար­նե­րով, պատ­կեր­նե­րով և գլ­խա­դիր­նե­րով հա­գե­ցած մի չք­նաղ ա­վե­տա­րան, ո­րը նկա­րա­զար­դել էր Կի­րա­կոս գրի­չը, և նվիր­ված էր Զա­բել թա­գու­հուն։
Ի դեպ, սույն Կի­րա­կո­սը Թո­րոս Ռոս­լի­նի ու­սու­ցիչն էր։
Կրա­կը խա­րույ­կի վե­րած­վե­լով` դառ­նում էր ա­րյու­նա­քամ զե­ռու­նի գլ­խա­վոր զեն­քը։ Լեռ­նա­յին Կի­լի­կիա­յի Մա­րաշ քա­ղա­քի Սբ Գևորգ ե­կե­ղե­ցու կա­շե­պատ մա­տյան­նե­րը այր­վում, ոչն­չաց­վում են։ Խար­բեր­դի նա­հան­գի Ակ­նի գա­վա­ռի Բին­կա գյու­ղի Սբ Հրեշ­տա­կա­պետ ե­կե­ղե­ցուն պատ­կա­նող, 19-րդ դա­րի վեր­ջում Կոս­տանդ­նա­պոլ­սում նո­րոգ­ված և վերս­տին կազմ­ված մա­գա­ղա­թյա նկա­րա­զարդ Ա­վե­տա­րանն այդ ժա­մա­նակ­վա գնով գնա­հատ­ված էր 200-300 օս­մա­նյան ոս­կի։ Այս­տեղ հարց է ծա­գում։ Ա­վա­րա­ռու թուրքն այդ ին­չու՞ չէր հա­վա­քում հա­զա­րա­վոր թան­կար­ժեք մա­տյան­ներն ու կեր­պար­վես­տի մյուս հրա­շա­կերտ նմուշ­նե­րը և, այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ հս­կա­յա­կան այդ գան­ձա­րա­նը չէր վա­ճա­ռում Եվ­րո­պա­յում։ Բազ­մա­մի­լիոն օս­մա­նյան ոս­կով կհա­գե­նար այս զավ­թիչ կայս­րու­թյան մշ­տա­պես կի­սա­քաղց որ­կո­րը։ Սա թուրք-օս­ման­ցին չէ՞ր գի­տակ­ցում։ Գի­տակ­ցում էր, բայց և այն­պես նա նախ հե­տա­մուտ էր թուրք-օս­մա­նյան ազ­գա­յին ե­րա­զան­քին` ոչն­չաց­նել հայ­կա­կան ինք­նու­թյան հետ­քե­րը Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հում։ Ոչն­չաց­րին...

Ե­րիտ­թուր­քա­կան հե­ղաշր­ջու­մը մի պահ բթաց­րեց մեր ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը և ան­գամ Գրի­գոր Զոհ­րա­պի պես եվ­րո­պա­կան գրա­կան մշա­կույ­թում իր պատ­վա­վոր հան­գր­վա­նը գտած լու­սա­վո­րյալ գրո­ղը լու­սա­վոր ակն­կա­լիք­ներ ու­ներ ե­րիտ­թուր­քա­կան կա­ռա­վա­րիչ­նե­րից։ Ան­զու­գա­կան Զոհ­րա­պը միա­կը չէր, հայ մտա­վո­րա­կան և վա­ճա­ռա­կան խա­վը ևս հա­վա­տում էր խաշ­նա­րած բար­բա­րոս­նե­րի ան­շր­ջե­լի քա­ղա­քակ­րթ­մա­նը։ Հա­վա­տում էր և սպա­սում։ Այ­նինչ դեռ 1909-ի ապ­րի­լին Ա­դա­նա­յի և Հա­լե­պի վի­լա­յեթ­նե­րի հա­յաբ­նակ բնա­կա­վայ­րե­րում նախ հր­կիզ­վե­ցին, այ­նու­հետև թա­լան­վե­ցին բազ­մա­թիվ ե­կե­ղե­ցի­ներ, ոչն­չաց­վե­ցին բազ­մա­թիվ ձե­ռա­գիր մա­տյան­ներ։ Ընդ ո­րում, մա­գա­ղաթն այր­վում էր, ոս­կին և ար­ծա­թը ձուլ­վում էին, ե­կե­ղե­ցին կոր­ծան­վում էր, ժա­մա­նակ անց լեռ­նա­յին ան­դարդ քա­մին քշում էր մո­խի­րը և ա­ռատ բուս­նած կա­նա­չա­գեղ տա­րած­քը մի գար­նան դառ­նում էր նա­խա­մարդ-խաշ­նա­րա­ծի հայ­րե­նի­քը։ Տե­ղին է հի­շել, որ ձե­ռա­գիր մա­տյան­նե­րը, ըստ էու­թյան, հա­ճախ հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող կեր­պար­վես­տի մա­տյան-թան­գա­րան­ներ էին։ Ա­հա նրանց նկա­րագ­րու­թյու­նը. գր­ված­քը մա­գա­ղա­թի կամ թղ­թի վրա էր, մա­տյան­նե­րը կազ­մա­պատ­ված էին կաշ­վով, թա­վի­շով, ու­նեին փղոսկ­րե, ար­ծա­թե և ոս­կե կո­ղեր, նաև պա­տյան­ներ և տու­փեր, զար­դար­վում էին հա­ճախ թան­կար­ժեք ու կի­սա­թան­կար­ժեք քա­րե­րով և այլն։ Մեր նախ­նիք, այդ զար­հու­րան­քին ա­ռե­րես­վե­լով, եր­բեմն կա­րո­ղա­նում էին ձե­ռագ­րե­րի մի մա­սը պահ­պա­նել թաքս­տոց­նե­րում։ Բայց բո­րե­նու հո­տա­ռու­թյամբ օժտ­ված հրո­սա­կը հա­ճախ հայտ­նա­բե­րում էր թաքս­տոց­նե­րը, և սկս­վում էր հեր­թա­կան խրախ­ճան­քը. հրե­շը ճա­րա­կում էր մշա­կույ­թը։ Հրե­շը Տա­ճա­րի տի­րա­կալն էր։

ՖԱ­ՅԵԶ ԷԼ ՂՈ­ՍԵՅ­ՆԻ ՎԿԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԵՎ ՆԻ­ԿՈ­ՂԱ­ՅՈՍ ՄԱ­ՌԻ ԶԵ­ԿՈՒ­ՑԱ­ԳԻ­ՐԸ
Ծա­գու­մով ա­րաբ, թուր­քահ­պա­տակ Ֆա­յեզ էլ Ղո­սեյ­նը Խար­բեր­դի գա­վա­ռա­պե­տի տե­ղա­կալն էր։ Տա­րի­ներ անց նա փաս­տա­բա­նու­թյամբ էր զբաղ­վում Դա­մաս­կո­սում։ Եվ ա­հա պա­տա­հա­կան մի խա­նու­թում առևտուր ա­նե­լիս հան­կարծ նկա­տում է, որ թուրք նպա­րա­վա­ճառ­նե­րը հայ­կա­կան հին ձե­ռագ­րե­րի և հնա­տիպ գր­քե­րի թեր­թե­րը (նաև ման­րան­կար­նե­րով զար­դար­ված է­ջե­րը) գոր­ծա­ծում էին որ­պես նպա­րե­ղե­նի փա­թե­թա­վոր­ման է­ժան թուղթ։ (Թուրքն այս պա­րա­գա­յում բա­վա­կա­նին կիրթ էր, նա չէր ճա­րա­կում տա­ճար-մա­տյա­նը, ուղ­ղա­կի օգ­տա­գոր­ծում էր այն տն­տե­սա­կան նպա­տա­կով)։ Ֆա­յեզ էլ Ղո­սեյնն իր բա­զում վկա­յու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կել է ա­ռան­ձին գր­քով, ո­րին դեռ կանդ­րա­դառ­նանք։

Հռ­չա­կա­վոր Նի­կո­ղա­յոս Մա­ռը 1915-ի հոկ­տեմ­բեր ամ­սին զե­կու­ցա­գիր է ներ­կա­յաց­նում Սանկտ Պե­տեր­բուր­գի Կայ­սե­րա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի կոն­ֆե­րան­սին. «Ես ստիպ­ված եմ ժո­ղո­վի ժա­մա­նա­կը զբա­ղեց­նել մի հար­ցով, մի շատ տխուր երևույ­թով, այն է` Վան քա­ղա­քում ու նրա շր­ջա­կայ­քում հնա­գի­տա­կան մեծ ար­ժեք ներ­կա­յաց­նող հա­րյու­րա­վոր, հնա­րա­վոր է նաև հա­զա­րա­վոր ձե­ռագ­րե­րի ոչն­չաց­մամբ... Պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րից հան­դես ե­կող որևի­ցե կազ­մա­կեր­պու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը խիստ ան­պաշտ­պան վի­ճա­կում թո­ղեց ձե­ռագ­րե­րի հա­վա­քա­ծու­նե­րը, ո­րոնք դար­ձան բո­լոր ցան­կա­ցող­նե­րի բա­ժի­նը, ա­վե­լի հա­ճախ` տգետ գի­շա­տիչ­նե­րի­նը»։

ԳԻ­ՇԱՏ­ՉԱ­ԿԱՆ ԿՈՒՐ­ԲԱՆ ԲԱՅ­ՐԱՄ, ԵՎ ՊԱ­ՏԱ­ՆՈՒ ՈՂ­ՋԱ­ԿԻ­ԶՈՒՄ
1923-ին, սեպ­տեմ­բեր ամ­սին, մահ­մե­դա­կան Կուր­բան Բայ­րա­մի զո­հա­բե­րու­թյան տո­նի հենց ա­ռա­ջին օր­վա ըն­թաց­քում, Մա­լա­թիա­յում թուր­քե­րը հր­կի­զում և տո­նա­կան խա­րույ­կին ի ճա­րա­կում են հանձ­նում քա­ղա­քի հայ բնա­կիչ­նե­րից մե­կի ա­ռանձ­նա­տան ներք­նա­հար­կի թաքս­տո­ցում հայտ­նա­բեր­ված մա­գա­ղաթ­նե­րը, գր­չա­գիր ա­վե­տա­րան­նե­րը, եր­կու Հայս­մա­վուրք և ձե­ռագ­րե­րի հա­վա­քա­ծու­ներ։ Բայց դե հրե­շը եր­բեք չի շփոթ­վում և իր դի­վա­յին էու­թյա­նը տուրք տա­լով հրա­շա­լի օգ­տա­գոր­ծում է պա­տեհ պա­հը։ Այս խա­րույ­կին մո­տե­նա­լով` ձե­ռագ­րե­րը փոր­ձում է փր­կել ըն­տա­նի­քի ա­րու զա­վա­կը` 12-ա­մյա մի տղա, ո­րին թուր­քե­րը նե­տում են խա­րույ­կի մեջ։

ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՅՈ­ԶԵՖ ՄԱՐԿ­ՎԱՐ­ՏԻՆ
Տիար Մարկ­վար­տը նշա­նա­վոր հա­յա­գետ է, ազ­գու­թյամբ գեր­մա­նա­ցի։ 1919-ին նրան է այ­ցե­լում մի թուրք սպա և պատ­մում, որ ցան­կա­նում է մի քա­նի ձե­ռա­գիր վա­ճա­ռել Բեռ­լի­նի Ազ­գա­յին գրա­դա­րա­նին (National Bibliothek), բայց գրա­դա­րա­նի վար­չու­թյունն ի­րեն հոր­դո­րել է ձե­ռա­գիր մա­տյան­ներն ի գնա­հա­տում ներ­կա­յաց­նել պրո­ֆե­սոր Մարկ­վար­տին։ Թուրք սպան սե­ղա­նին է դնում մի քա­նի ձե­ռա­գիր, ո­րոնց մեջ էին հրա­շա­լի ման­րան­կար­նե­րով զար­դար­ված եր­կու մա­գա­ղա­թյա մա­տյան­ներ։ Գիտ­նա­կա­նին հե­տաք­րք­րում է ներ­կա­յաց­ված գան­ձե­րի հայտ­նա­բեր­ման աղ­բյու­րը։ Սպան խոս­տո­վա­նում է. «...երբ մենք գեր­մա­նա­կան մի վաշ­տի հետ հար­ձակ­վե­ցինք Վա­նի մո­տեր­քի գյու­ղա­քա­ղաք­նե­րից մե­կի վրա և այն­տե­ղից դուրս քշե­ցինք ռուս­նե­րին և հա­յե­րին, զին­վոր­նե­րը մտան տե­ղի վան­քը և սկ­սե­ցին կո­ղոպ­տել ու ոչն­չաց­նել այն, ինչ չէին կա­րող ի­րենց հետ տա­նել։ Ես նկա­տե­ցի գետ­նին թափ­թփ­ված բազ­մա­թիվ գր­քեր։ Մի տա­սը գիրք վերց­րի, ո­րոնց մեծ մա­սը նկա­րա­զարդ էր...»։ Մակ­վար­տը նախ վռն­դում է կո­ղոպ­տի­չին, ա­պա ձե­ռագ­րերն ու մա­տյան­նե­րը ժա­մա­նակ անց ի պահ է հանձ­նում Վիեն­նա­յի Մխի­թա­րյան­նե­րի մա­տե­նա­դա­րա­նին, հա­մոզ­ված, որ «հա­յե­րի ձե­ռագ­րե­րը պետք է հա­յե­րի մոտ կենտ­րո­նա­նան և ոչ թե ա­վա­րա­ռու թուր­քե­րի կամ նրանց մի­ջո­ցով` եվ­րո­պա­կան գրա­դա­րան­նե­րում»։

1921 ԹՎԱ­ԿԱ­ՆԻ ՄԱ­ՅԻ­ՍԻ 25-Ի ՆԱԽ­ՃԻ­ՐԱ­ՀՈՏ ՆԱ­ՄԱ­ԿԸ
Ռի­զա Նու­րի Բե­յը Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր էր, նաև Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, ա­պա ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան օ­ժան­դա­կու­թյան նա­խա­րա­րը։ (Այս­տեղ ե­կեք հի­շենք պատ­մա­կան մի հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն, այն է` Օս­մա­նյան կայս­րու­թյան, նաև Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան, ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան օ­ժան­դա­կու­թյան բնա­գա­վառ­նե­րում մշ­տա­պես հան­գու­ցա­յին պաշ­տոն­ներ են զբա­ղեց­րել հա­յե­րը)։ Ռի­զա Նու­րի բե­յը 1921-ին Մուս­տա­ֆա Քե­մալ Ա­թա­թուր­քի խոր­հր­դա­կանն էր։ Եվ ա­հա նա արևե­լյան ճա­կա­տի հրա­մա­նա­տար Քյա­զիմ Կա­րա­բե­քի­րին իր նա­մա­կում կոչ է ա­նում հիմ­նա­հա­տակ վե­րաց­նել Ա­նի քա­ղա­քի հու­շար­ձան­նե­րի բո­լոր հետ­քե­րը` «մեծ ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լով Թուր­քիա­յին»։ Նշյալ բե­յի այս որձ­կումն ան­հա­տի ազ­գայ­նա­մո­լա­կան դրսևո­րույթ չէր։ Ա­մենևին։ Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթ փա­շան, ի­րա­կա­նաց­նե­լով ե­րիտ­թուր­քա­կան իշ­խող «Միու­թյուն և ա­ռա­ջա­դի­մու­թյուն» կու­սակ­ցու­թյան գե­րա­գույն գա­ղա­փա­րը, հրա­ման է ար­ձա­կում «ա­մեն կերպ ջա­նալ ոչն­չաց­նել բուն «Հա­յաս­տան» ան­վա­նու­մը Թուր­քիա­յում»։ Այ­սինքն, Թուր­քիան, ան­կախ իր կա­ռա­վար­ման պե­տա­կան ձևից, դա­րեր շա­րու­նակ ի­րա­կա­նաց­րել է իր ազ­գա­յին գե­րա­գույն իղ­ձը` իր կող­մից հրով, սրով և դա­վով բռ­նա­զավթ­ված Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հից աս­տի­ճա­նա­բար վե­րաց­նել հայ­կա­կան հե­տա­գի­ծը ցան­կա­ցած դրսևոր­մամբ։ Մի՞­թե պա­տա­հա­կան է, որ այ­սօր թուրք-ա­զեր­բայ­ջա­նա­կան հր­թիռ­նե­րը հրե­տա­կո­ծում են հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րը։ Նաև չմո­ռա­նանք, որ տա­րի­ներ ա­ռաջ մշա­կու­թա­յին ե­ղեռն տե­ղի ու­նե­ցավ Ջուլ­ֆա­յում, երբ ոչն­չաց­վե­ցին հա­զա­րա­վոր խաչ­քա­րեր քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան աչ­քի ա­ռաջ։ Այ­սինքն, մենք պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին լր­ջո­րեն մտա­ծե­լու շատ բան ու­նենք։

Իսկ մենք այ­սօր, մեր ա­զատ և ան­կախ երկ­րում դեռ քա­նի՞ թուր­քար­մատ տոհ­մա­նուն ենք պահ­պա­նում մինչև օրս։
Է, մի՞­թե ժա­մա­նա­կը չէ իս­պառ ա­զա­տագր­վե­լու յա­թա­ղա­նա­հուշ ան­վա­նում­նե­րից։

(շա­րու­նա­կու­թյու­նը` հա­ջոր­դիվ)

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում
website by Sargssyan