USD
EUR
RUB

«ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ»

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Սիրված դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը րոպե առ րոպե սպասում է ընկերների հաղթական վերադարձին

Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում 2019թ. հունվարի 28-ին հայկական բանակի օրվան նվիրված պրեմիերա էր։ Ներկայացվեց Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը՝ նվիրված լեգենդար հրամանատար, Արցախի եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-ամյակին։

Բեմում երեք դերասան էր՝ այսօր արդեն թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, տնօրեն Արման Նավասարդյանը եւ Վարշամ Գեւորգյանը։ Իսկ ներկայացումը ստեղծվել էր դերասանների հիշողությունների հիման վրա, որը պիեսի էր վերածել Սառա Նալբանդյանը։ Նշենք, որ բոլոր պատմություններն իրական են։

Եթե հակիրճ, ապա ներկայացման ասելիքը ժողովրդի հավատն է հաղթանակի հանդեպ, որը հայերս երբեք չենք կորցնում։ Ի դեպ, թատրոնն այս ներկայացումը խաղացել է նաեւ անցյալ տարի աշնանը, Ստեփանակերտում։

Պատերազմական մեր օրերում արվեստագետներից հաճախ լսում ենք, որ Նարինե Գրիգորյանը հաղթանակից հետո անհնար է, որ չանդրադառնա հիշյալ ներկայացմանը, բեմադրելով «Հաղթանակի գենեզիս-2»։ Տեղեկացնենք, որ պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում է պահեստազորի սպա Արման Նավասարդյանը, մեկ-երկու օր անց էլ՝ Վարշամ Գեւորգյանը։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Նարինե Գրիգորյանը հիշեցրեց, որ «Հաղթանակի գենեզիս»-ում ներկայացված են Արմանի, Վարշամի եւ իր ապրած մանկության, պատերազմական տարիների, երազանքների եւ, իհարկե, հաղթանակի մասին հիշողությունները. «Արցախյան պատերազմի ժամանակ ընտանիքս տեղափոխվել էր Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք։ Հորս գերի վերցրին։ Շատերի նման ես էլ օրագիր էի պահում եւ ամենօրյա ապրումներիս եւ իրողությունների մասին գրառումներ անում։ Իհարկե, դրանք միամիտ ու պարզ գրառումներ են։ Գիտեք, այդ տարիներին ոչ թե օրեցօր, այլ րոպե առ րոպե էի սպասում, որ հայրս ի վերջո վերադառնալու է գերությունից։ Դա էլ հաղթանակ էր։ Հայրս տուն վերադարձավ։ Ախր, կրկնում եմ՝ այդ տարիներին հաց, ջուր, փայտ… բերելը եւս հաղթանակ էր, ուրախություն։ Այդ հաղթանակը յուրաքանչյուրի համար էր եւ այդ ուրախությունից է, որ այսօր մենք ունենք հաղթանակած ոգի։ Եվ գիտեք, այն տարիներին ինձ թվում էր, թե գրում եմ մեր ժողովրդի նորագույն պատմությունը եւ օրագիրս ավարտեցի 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի հաղթանակի օրը ու մեծ տառերով գրեցի՝ ՀԱՂԹԱՆԱԿ»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ պիեսում իր գործընկերների՝ այն տարիներին Շամշադինում բնակվող Արմանի եւ Երեւանում ապրող Վարշամի մանկության հուշերն են։

Տիկին Գրիգորյանը հավաստիացրեց, որ անկասկած կլինի «Հաղթանակի գենեզիս-2» նոր փաստագրական ներկայացումը։ Հարցին՝ հիմա է՞լ է օրագիր պահում, պատասխանեց. «Չէ, հիմա օրագիր չեմ պահում, բայց օրագրիս վերջում մեծ տառերով գրված ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ։ Իսկ որ հաղթելու ենք՝ դրանում կասկած չկա։ Հիմա էլ կարծես վերադարձել եմ 90-ականների սկիզբ ու դարձյալ մանկան նման րոպե առ րոպե եմ սպասում, բայց այս անգամ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ։ Ինչ վերաբերում է նոր պիեսին, այնտեղ իմ ամենօրյա հուշերին կգումարվեն ռազմաճակատից հաղթանակով վերադարձած ընկերներիս հիշողությունները ու վստահ եմ՝ մի հրաշալի հերոսապատում կստացվի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումից։

Լրահոս
Դավիթ Խեչոյան. Նայիր, խաղաղ նայիր այս անցավոր կյանքին Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին Արցախում զոհվել են գնդերեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը «Մարդկային հոծ խմբերի՝ նոր արոտավայրեր նվաճելը դեռ չի նշանակում, որ ձեռք են բերում նոր հայրենիք» Հա­սա­րա­կու­թ­յու­նը թե­լադ­րում է ժպ­տալ, Աստ­ված հոր­դո­րում է ժպ­տալ ան­կեղծ «Ե­թե հի­մա ենք գնում փոխ­զիջ­ման, դրա տակ ի՞նչ է են­թադր­վում. ինք­նաոչն­չա­ցո­ւ՞մ, ինք­նաս­պա­նու­թ­յո­ւ՞ն» Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
website by Sargssyan