USD
EUR
RUB

Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը` Հայաստան այցի և հայերին սատարելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում է և զորակցություն է հայտնում իր սիրելի ժողովրդին: Նա պատրաստվում է հանդիպել Արցախից Հայաստան եկած երեխաների հետ և երգել նրանց համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը Դանիել Դեքերի հետ զրուցել է Հայաստանի հանդեպ սիրո, հայկական երաժշտության յուրահատկության և այլ հարցերի շուրջ:

- Մի առիթով նշել եք, որ ձեզ հայ եք համարում, սիրահարված եք Հայաստանին: Արդյունքում ՀՀ քաղաքացիություն եք ստացել: Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ ձեր ծանոթությունը մեր երկրի հետ, ի՞նչը ձեզ գրավեց Հայաստանում:

- Հայաստանին ծանոթացել եմ երգահան Արա Գևորգյանի հետ համագործակցության շրջանակում: Հենց այդ ժամանակ Հայաստանի հանդեպ հետաքրքությունս մեծացավ, ցանկացա ավելին իմանալ ոչ միայն երաժշտության, այլև պատմության, խոհանոցի մասին: Շատ սիրեցի հայերին:

- «Դլե յաման», «Կիլիկիա», «Մարտիկի երգը»… Մի շարք սիրված հայկական երգեր եք կատարում: Այդ երգերը հնչեցրել եք ինչպես Երևանում, այնպել էլ Արցախում: Ի՞նչ առանձնահատկություն ունի մեր երաժշտությունը, հայկական երգերի ի՞նչն է հատկապես դուր գալիս օտարազգիներին:

- Ինձ՝ ամերիկացուս համար դա այլ աշխարհ է, այլ տիեզերք է: Հիշում եմ, երբ դեռ նոր էի հետաքրքրվում հայկական երաժտությամբ և ասացի, որ ցանկանում եմ կատարել դրանք, բազմաթիվ հայեր կարծիք հայտնեցին, որ անհնար է, և ես չեմ կարող անել դա: Նրանք ասացին, որ ես չեմ խոսում հայերեն և չեմ կարող զգալ այն, ինչ նրանք են զգում: Ես այդպիսի մարդ եմ. եթե ինչ-որ մեկն ինձ ասում է, որ չեմ կարող անել այս կամ այն բանը, ես սկսում եմ ավելի լուրջ մտածել իմ գաղափարներն իրագործելու ուղղությամբ: Ինձ համար հայերեն երգելը մարտահրավեր էր, որը ես ընդունեցի: Որքան մտերմացա հայերի հետ, այնքան ավելի լավ սկսեցի զգալ այդ երաժշտությունն ու ընկալել այն: Ես շատ լավ գիտեմ, թե ինչի մասին եմ երգում, գիտեմ երգերի պատմությունը, այդ իսկ պատճառով կարողանում եմ փոխանցել զգացածս:

Աշխարհի ոչ մի ծայրում չկա այնպիսի երաժշտություն, որն առավել յուրահատուկ լինի, քան հայկականը: Քանոնը, քամանչան, դհոլը շատ հետաքրքիր են հնչում: Զարմանալի երաժշտություն է. մի պահ տխրեցնում է, հետո՝ ուրախություն պատճառում:

- Ի՞նչ ասացին ձեզ չհավատացող մարդիկ, երբ լսեցին ձեր կատարումները:

- Երբ թողարկվեց իմ առաջին հայկական ձայնասկավառակը, Լոս Անջելեսում էի, իմ հայ ընկերներից մեկը ներկայացրեց ինձ մեկ այլ հայի ու հարցրեց՝ արդյոք վերջինս ցանկանո՞ւմ է լսել իմ կատարումը, և նա պատասխանեց՝ այո: Երբ սկսեցի երգել, տեսա, թե ինչպես է նրա դեմքի արտահայտությունը փոխվում. նա զարմացած էր: Երգը լսելուց հետո հարցրեց՝ արդոք հա՞յ եմ, երբ ասացի՝ ոչ, նա սկսեց ինձ համոզել, որ հայ եմ: Այդ պահին ես հասկացա, թե ինչպես եմ կապված հայերի հետ: Մի անգամ էլ, երբ Հայաստանում էի երգում, հայտնի հայ երգչուհիներից մեկը մոտեցավ ինձ, նայեց աչքերիս մեջ, մի պահ լռեց, հետո ասաց, որ ես իրապես հայ եմ: Իմ կյանքում դա շատ հզոր պահ էր: Շատ շոյվեցի:

- Իսկ օտար լսարանի համար հայկական երգեր կատարո՞ւմ եք:

-Երբ հնարավորություն է ստեղծվում, անպայման երգում եմ: Ամերիկացիների համար հայկական երաժշտությունն ասես առեղծված լինի: Մարդկանց այն հետաքրքիր է: Երբ մի գործ երգում եմ, անպայման ցանկանում են երկրորդն էլ լսել:

- Ոչ միայն հայկական երգեր եք երգում, այլև հայերին հուզող հարցեր եք բարձրաձայնում: Հաճախ եք ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցն ու արժանացել թուրքերի քննադատությանը: Դեռ շարունակո՞ւմ եք խոսել այդ մասին:

- Մշտապես խոսում եմ այդ հարցի շուրջ: Ես չեմ ծնվել Հայաստանում, և այդ փաստն ինձ հնարավորություն է տալիս այլ տեսանկյունից խոսել Հայաստանի մասին: Եթե դուք բարձրաձայնեք ձեր խնդիրները, մարդիկ դա բնական կհամարեն, բայց երբ ես եմ անդրադառնում այդ թեմային, հարց է առաջանում, թե ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, ո՞րն է այդ խնդրի կարևորությունը: Երբ ծնողներդ են քեզ խնդրում անել ինչ-որ բան, այլ է, երբ ուսուցիչդ է խնդրում անել այս կամ այն բանը՝ այլ:

- Սոցիալական ցանցերում հաճախ եք նշում, որ ուշադիր հետևում եք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Դեռ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եկաք Հայաստան մեզ աջակցելու նպատակով: Այս առավել դժվար օրերին կրկին մեր կողքին եք…

- Երբ տեղեկացա այս ամենի մասին, շատ անհանգստացա ու միանգամից մտածեցի այստեղ գալ: Հայաստանի ընկերներս ասում էին, որ հարկավոր չէ, բայց ես հասկանում էի, որ դա անհրաժեշտ է: Այս օրերին շատերն են աջակցում Հայաստանին: Ես հզոր մարդ չեմ, ես բանակ չունեմ, ես ուղղակի մարդ եմ, բայց կարծում եմ, որ պետք էր գալ Հայաստան ու ասել, որ ձեզ հետ եմ ու աջակցում եմ ձեզ, որ անհրաժեշտ է ուժեղ լինել: Հիմա տխրություն և զայրույթ եմ զգում: Ցավում եմ այն զինվորների համար, որոնք զոհվել են, ընտանիքների համար, որոնց տներն ավերվել են: Շուշին, որտեղ 2017-ին երգել եմ, թիրախավորվել է: Զայրանում եմ այն բարբարոսություններից, որոնք իրականացվում են, բայց, կարծում եմ, որ անհրաժեշտ է կռվել ու հաղթել, պաշտպանել Հայաստանն ու Արցախը:

- Հայ հասարակության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով հնարավո՞ր է բարեգործական համերգային ծրագրով հանդես գաք այստեղ:

- Համերգի առնչությամբ նախնական ծրագրեր չունեմ: Պատրաստվում եմ այցելել Արցախից Հայաստան եկած երեխաներին, խոսել նրանց հետ, երգել նրանց համար:

- Արդեն նշեցիք, որ առիթ եք ունեցել երգելու նաև Արցախի երաժշտասերների առաջ: Ի՞նչ կասեք Արցախի մասին:

- Ես սիրեցի Արցախը: Արցախի ժողովուրդը բարի է, խաղաղասեր է, նրանք չեն ցանկանում պատերազմել, պարզապես ուզում են ազատ ու խաղաղ ապրել: Կարծում եմ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի որոշելու՝ ինչպես ապրել: Եթե ցանկանում են անկախանալ, պետք է անկախանան: Ես հպարտ եմ, որ եղել եմ Արցախում, ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, քայլել Շուշիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Լրահոս
Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ Աղոթք հիվանդության ժամանակ Սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգներից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Կցուցադրվի վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը» ֆիլմը Փրկիր ինքդ քեզ. Հիսուսի վերջին փորձությունը (Մարկ. 15:25-32, Մատթ. 27:39-44, Ղուկ. 23:35-43) Լևոն Խեչոյան. Սև գիրք, ծանր բզեզ Տիգրան Գրիգորյան. Տե՛ր մեր, դու խաղաղությունն ես, երանելի լռություն… Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը Տիգրան Հեքեքյան. Հայ զինվորն այսօր կայուն և կազմակերպված թիկունքի կարիք ունի Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Պատրիկ Ֆիորին, Սերժ Ավետիքյանն ու այլ հայտնիներ հանդես կգան Արցախին նվիրված բարեգործական համերգով Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացել է Դավիթ Մաթևոսյանը Մի՛ դատեք Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար Թե ինչպես են մշակութային օջախները թիկունքում օգտակար լինում ռազմաճակատին Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ»
website by Sargssyan